![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Residenzschloss_in_Ludwigsburg_%25E2%2580%2594_Luftaufnahme_2010.jpg/640px-Residenzschloss_in_Ludwigsburg_%25E2%2580%2594_Luftaufnahme_2010.jpg&w=640&q=50)
Լյուդվիգսբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Լյուդվիգսբուրգ (գերմ.՝ Ludwigsburg, ալեմանյան բարբառ՝ Ludisburg, Ludigsburg, Ludwigsburg), քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է։ Ենթակա է Շտուտգարտի վարչական օկրուգին, ընկած է Շտուտգարտ քաղաքի կենտրոնից 12 կիլոմետր դեպի հյուսիս, Նեկար գետի մոտ։ Զբաղեցնում է 43,33 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 87 735[3]։ Պաշտոնական կոդը՝ 08 1 18 048։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լյուդվիգսբուրգ | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Լյուդվիգսբուրգ | ||
Հիմնադրված է | 1704 թ. | ||
Մակերես | 43,35 կմ² | ||
ԲԾՄ | 293 մետր | ||
Բնակչություն | ▲94 157 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 07141 | ||
Փոստային դասիչ | 71634–71642 | ||
Ավտոմոբիլային կոդ | LB | ||
Պաշտոնական կայք | ludwigsburg.de(գերմ.) | ||
| |||
Քաղաքի դիմագիծը բնորոշողը նրա գլխավոր տեսարժանությունն ու խորհրդանիշն է՝ Լյուդվիգսբուրգյան պալատը, որը բարոկկո ոճի ճարտարապետության ամենաընդարձակ նմուշներից մեկն է Եվրոպայում։ Բացի այդ, նախկին դքսական կեցավայրի շուրջը տարածվող լայնարձակ այգում կանգուն են Մանրեպո և Ֆավորիտ պալատները։ Ուշագրավ է նաև շուկայի հրապարակը՝ ավետարանական ու կաթոլիկ եկեղեցիներով։
Լյուդվիգսբուրգում է գտնվում նացիստների ոճրագործությունները հետաքննող դաշնային կենտրոնը։