![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ec/Liver_Cirrhosis.png/640px-Liver_Cirrhosis.png&w=640&q=50)
Լյարդի ցիռոզ
From Wikipedia, the free encyclopedia
Լյարդի ցիռոզ, հիվանդություն, որի ժամանակ լյարդը չի կարողանում նորմալ գործել երկարատև վնասման պատճառով[1]։ Այս վնասումը բնորոշվում է նորմալ լյարդային հյուսվածքի փոխարինմամբ սպիականով[1]։ Սովորաբար հիվանդությունը զարգանում է ամիսների կամ տարիների ընթացքում[1]։ Սկզբնական շրջանում սովորաբար ախտանշաններ չեն լինում[1]։ Հիվանդության խորացման հետ անձը կարող է զգալ հոգնածություն, թուլություն, քոր, ստորին վերջույթների այտուց, մաշկի դեղնություն, որովայնում հեղուկի կուտակում, մաշկը դառնում է հեշտ վնասվող և կարող է պատվել սարդանման անոթային պատկերներով[1]։ Որովայնում կուտակվող հեղուկը կարող է ինքնուրույն վարակվել[1]։ Այլ լուրջ բարդություններից են լյարդային էնցեֆալոպաթիան, կերակրափողի լայնացած երակներից արյունահոսությունը կամ լյարդի քաղցկեղը[1]։ Լյարդային էնցեֆալոպաթիան կարող է առաջացնել շփոթվածություն և գիտակցության կորուստ[1]։
Լյարդի ցիռոզ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | հարբեցողություն, հեպատիտ, Indian childhood cirrhosis?, autoimmune hepatitis?, Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ, HFE hereditary haemochromatosis? և Վիլսոնի հիվանդություն |
Հետևանք | Լյարդի քաղցկեղ և liver failure? |
Վնասում է | մարդ |
Բուժաքննություն | բիոպսիա, արյան բիոքիմիական հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն և CT |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն և հեպատոլոգիա |
ՀՄԴ-9 | 571 |
Բուժում | liver transplantation? |
![]() |
Ցիռոզի ամենահաճախ հանդիպող պատճառներն են ալկոհոլը, հեպատիտ Բ- ն և Ց- ն, լյարդի ոչ ալկոհոլային ծագման ճարպային հիվանդությունները[1][2]։ Սովորաբար ցիռոզի զարգացման համար անհրաժեշտ է 2 կամ 3 բաժակ ալկոհոլային ըմպելիքների ամենօրյա կիրառում մի քանի տարիների ընթացքում[1]։ Ոչ ալկոհոլային ծագման լյարդի ճարպային հիվանդությունը ունի մի քանի պատճառներ․ քաշի ավելցուկ, դիաբետ, արյան մեջ ճարպաթթուների բարձրացում, գերճնշում[1]։ Ցիռոզի ավելի քիչ հանդիպող պատճառներից են աուտոիմուն հեպատիտը, առաջնային բիլիար խոլանգիտը, հեմոքրոմատոզը, որոշ դեղամիջոցներ և լեղաքարային հիվանդությունը[1]։ Ախտորոշումը հիմնված է արյան հետազոտության, պատկերային հետազոտությունների և լյարդի կենսազննման (բիոպսիայի) վրա[1]։
Ցիռոզի որոշ պատճառներ, ինչպիսին է հեպատիտ B-ն, կարող են կանխարգելվել պատվաստման միջոցով[1]։ Բուժումը մասամբ կախված է հիմնական պատճառից[1], սակայն նպատակը հաճախ հիվանդության խորացումը և բարդությունների կանխումն է[1]։ Ալկոհոլից խուսափումը ցուցված է ցիռոզի բոլոր դեպքերում[1]։ Հեպատիտ Բ- ն և Ց- ն կարող են բուժվել հակավիրուսային դեղորայքով[1]։ Աուտոիմուն հեպատիտը կարող է բուժվել ստերոիդներով[1]։ Ուրսոդիոլը կարող է արդյունավետ լինել, եթե հիվանդության պատճառը լեղուղիների խցանումն է[1]։ Այլ դեղամիջոցներ կարող են օգտակար լինել այնպիսի բարդությունների դեպքում, ինչպիսիք են որովայնային և ստորին վերջույթների այտուցը, լյարդային էնցեֆալոպաթիան և կերակրափողային երակների լայնացումը[1]։ Ծանր ցիռոզի դեպքում կարող է լինել լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն[1]։