From Wikipedia, the free encyclopedia
Լի Ծինյու (չինարեն՝ 李金羽, փինյին՝ Lǐjīnyǔ, հուլիսի 6, 1977, Շենյան, Չինաստան), չինացի նախկին ֆուտբոլիստ։
Լի Ծինյու | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ |
Երկիր՝ | Չինաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 6, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Շենյան, Չինաստան |
Ակումբ՝ | Նանսի ՖԱ, Shandong Taishan F.C.?, Liaoning F.C.?, Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքական և Նանսի ՖԱ |
Հասակ՝ | 180 սանտիմետր |
1985 թվականի ապրիլին Լի Ծինյուն սկսեց հաճախել Լիաոնին նահանգի մարզական դպրոցի ֆուտբոլի պատանեկան մարզման դասընթացներին։
1993 թվականին նրան ընգրկեցին Չինաստանի «Ծիենլիպաո» ֆուտբոլի երիտասարդական ակումբ և նա առաջին անգամ մեկնեց Բրազիլիա՝ մասնակցելու մարզական դասընթացներին։ Այս ընթացքում նա 165 խաղում խփել է մոտ 100 գոլ և դարձել «Ծիենլիպաո» ֆուտբոլի երիտասարդական ակումբի գլխավոր ռմբարկուն։ 1996 թվականի մարտին «Ծիենլիպաո» ֆուտբոլի երիտասարդական ակումբի հետ նա երկրորդ անգամ մեկնել է մարզվելու Բրազիլիայում։
1997 թվականի հունվարին նրան ընդգրկեցին Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, ուստի նա շուտով վերադարձավ Չինաստան։ Լի Ծինյուն մասնակցել է նաև 1997 թվականի ֆուտբոլի միջազգային երիտասարդական առաջնությանը։
1997 թվականի դեկտեմբերին նա երրորդ անգամ մեկնեց Բրազիլիա մարզվելու, իսկ 1998 թվականի ապրիլին մարզումներն ավարտելուց հետո վերադարձավ Չինաստան։
1998 թվականին նա սկսեց ներկայացնել Լիաոնինը Ա և Բ լիգաներում։ Սեպտեմբերին նա վարձավճարով խաղացել է ֆրանսիական «Նանսի» ֆուտբոլային ակումբում, սակայն 1999 թվականին դադարեց ներկայացնել «Նանսի» ակումբը և վերադարձավ Լիաոնին։ 2001 թվականին նա դարձավ Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն։
2002 թվականի նոյեմբերի 30-ին ֆոտբոլի Ա լիգայի 30-րդ մրցափուլում «Լիաոնին Պոտաո» ֆուտբոլային ակումբը 3:1 հաշվով հաղթեց «Շանսի Կուոլի» ակումբին։ Խաղի 17-րդ րոպեին Լի Ծինյուն գոլ խփեց։ Սա Լի Ծինյուի 16-րդ գոլն էր 2002թ.-ի մրցաշրջանում։ Ա լիգայի իր 4-րդ տարում նա վերջապես դարձավ լիգայի առաջնության լավագույն ռմբարկուն։
2006 թվականին Լի Ծինյուն 26 գոլ խփեց մրցաշարային լիգայի 26 խաղերում և դարձյալ դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ Չինաստանի մրցաշարային լիգայում նոր ռեկորդ սահմանելով։
Նա նաև իր խփած գոլերի քանակով գերազանցեց Հաո Հայտոնին( նախկին ֆուտբոլիստ)՝ հայտնի դառնալով Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։
2007 թվականի մայիսի 5-ին «Շանտոն ԼուՆըն» և «Շանսի Պաորոն» ակումբներիերի միջև կայացած խաղում Լի Ծինյուն խփեց միցաշարային լիգայում իր 97-րդ գոլը՝ գերազանցելով Հաո Հայտոնի մրցաշարային լիգայում խփած 96 ընդհանուր գոլերի քանակին։
2007թ.-ի հունիսի 20-ին «Շանտոն Լունըն» և «Ճըծիան Լուչըն» ակումբների միջև կայացած խաղում Լի Ծինյուն երկու անգամ գոլ խփեց և միցաշարային լիգայում նրա գոլերի ընդհանուր թիվը հասավ 100-ի։
2008 թվականի նոյեմբերի 2-ին «Շանտոն Լունըն» և «Ճան Շածինտը» ակումբների միջև կայացած խաղում Լի Ծինյուն երկու 2 գոլ խփեց, իր 66 գոլով՝ գերազանցելով Սյու Մաո Ճընի 65 գոլը և դարձավ Շանտոն Լունընի պրոֆեսոնալ լիգայում ամենաշատ գոլեր խփած խաղացողը։
2010 թվականի օգոստոսի 26-ին Չինաստանի սուպերլիգայում «Շանտոն Լունըն» ակումբը Լի Ծինյուի միակ խփած գոլով հաղթեց «Պեյծին Կուան» ակումբին։
2010 թվականի մրցաշրջանի սուպերլիգայում սա Լի Ծինյուի չորրորդ գոլն էր, սուպերլիգաում՝ 73 -րդ գոլը, իսկ ընդհանրապես ֆուտբոլի լիգայում՝ 119- րդ գոլը։ 2011 թվականի հունվարի 4 - ին «Շանտոն Լունըն» ակումբի պաշտոնական կայքում հայտարարվեց Լի Ծինյուի թոշակավորման մասին լուրը։
«Շանտոն Լունըն» ակումբին 2004 թվականին միանալուց հետո Լի Ծինյուն Չինաստանի սուպերլիգայում 73 գոլ է խփել, Չինաստանի գավաթի մրցումներում՝ 12 գոլ, իսկ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի Չեմպիաների լիգայում՝ 7 գոլ։
2011 թվականին թոշակավորվելուց հետո Լի Ծինյուն Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի մարզիչ Լի Սիաոփընի հրավերով դարձավ նրա օգնականը՝ մարզելով ակումբի կիսապաշտպաններին[1]։ Սեպտեմբերին Չինաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը դուրս մնաց 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի որակավորման մրցույթից՝ պատմության մեջ առաջին անգամ չմասնակցելով Օլիմպիական խաղերին։ Լի Ծինյուն նույնպես լքեց ակումբը։
2012 թվականի հունվարի 9-ին Լի Ծինյուն դարձավ «Շանտոն Լունըն» ակումբի մրցությունների պատրաստման բաժնի մենեջերի տեղակալ և ակումբի թիմի ղեկավարի տեղակալ[2], սակայն ապրիլին նա այս անգամ նորից լքեց ակումբը[3]։ Մայիսի 2-ին Լի Ծինյուն դարձավ Չինաստանի ֆուտբոլի Ա լիգայի «Շընյան Շընպեյ» ակումբի մարզչի օգնականը[4]։ 2013 թվականի մայիսի 13-ին «Շընյան Շընպեյ» թումում հայտարարեցին, որ Լի Ծինյուն կփոխարինի Լյո Ճըցային՝ դառնալով ակումբի նոր գլխավոր մարզիչը[5]։
2013 թվականի դեկտեմբերին «Լիաոնին Ճոնծը» ակումբը միացավ «Շընյան Շընպեյ» ակումբին և վերանվանվեց «Շընյան Ճոնծը», իսկ Լի Ծինյուն մնաց գլխավոր մարզիչի պաշտոնում։
2014 թվականին Շընյան Ճոնծը ակումբում հայտարարեցին նրա աշխատանքը ավարտելու մասին։
2016 թվականի հունվարի 22-ին Լի Ծինյուն դարձավ «Շըծիաճուան» ֆուտբոլային ակումբի տնօրենի տեղակալը[6]։ Նույն տարում հուլիսի 15-ին «Սիծիաճուան» ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Պետրովի հեռանալուց հետո Լի Ծինյուն փոխարինել է նրան[7]։
Վերջին թարմացումը՝ 2010թ․ նոյեմբերի 6
Մրցաշրջան | Ակումբ | Երկիր | Մասնակցություն | Գոլ |
---|---|---|---|---|
1998 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | ? | ? |
98/99 | Նանսի ֆուտբոլային ակումբ | Ֆրանսիա | 6 | 0 |
1999 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | 13 | 8 |
2000 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | 24 | 5 |
2001 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | 22 | 10 |
2002 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | 27 | 16 |
2003 | Լիաոնին ֆուտբոլային ակումբ | Չինաստան | 14 | 7 |
2004 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 21 | 13 |
2005 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 17 | 7 |
2006 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 26 | 26 |
2007 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 27 | 15 |
2008 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 24 | 5 |
2009 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 22 | 3 |
2010 | Շանտոն Լունըն ակումբ | Չինաստան | 14 | 4 |
Օր | Վայր | Հակառակորդ | Միավոր | Մրցում | Գոլ |
---|---|---|---|---|---|
1997թ․ փետրվարի 21 | Կուալա Լումպուր | Սինգապուր | 3-1 | Ընկերական հանդիպման Դանհիլի գավաթ | 1( 1) |
1997թ․ մարտի 2 | Կուալա Լումպուր | Բոսնիա և Հերցեգովինիա | 3-0 | Ընկերական հանդիպման Դանհիլի գավաթ | 2( 3) |
1997թ․ ապրիլի 20 | Պեկին | Մյանմա | 5-0 | Ընկերական հանդիպում | 1( 4) |
1997թ․ հունիսի 1 | Պեկին | Թուրքմենստան | 1-0 | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | 1( 5) |
1997թ․ սեպտեմբերի 2 | Տալիեն | Ղազախստան | 3-0 | Ընկերական հանդիպում | 1( 6) |
1998թ․ նոյեմբերի 30 | Սուրաթխանի | Լիբանան | 4-1 | Ասիական ֆուտբոլային խաղեր | 1( 7) |
1998թ․ դեկտեմբերի 8 | Բանգկոկ | Տաջիկստան | 3-1 | Ասիական ֆուտբոլային խաղեր | 1( 8) |
1998թ․ դեկտեմբերի 10 | Բագնկոկ | Օման | 6-1 | Ասիական ֆուտբոլային խաղեր | 2(10) |
1998թ․ դեկտեմբերի 12 | Բանգկոկ | Իրան | 1-2 | Ասիական ֆուտբոլային խաղեր | 1(11) |
1998թ․ դեկտեմբերի 14 | Բանգկոկ | Թուրքմենստան | 3-0 | Ասիական ֆուտբոլային խաղեր | 2(12) |
2001թ․ մայիսի 6 | Պնոմպեն | Կամբոջա | 4-0 | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | 2(15) |
2003թ․ օգոստոսի 31 | Մայամի | Հայիթի | 3-4 | Ընկերական հանդիպում | 1(16) |
2004թ․ հուլիսի 3 | Չունցին | Լիբանան | 6-0 | Ընկերական հանդիպում | 2(18) |
2004թ․ հուլիսի 17 | Պեկին | Բահրեյն | 2-2 | Ասիական գավաթ | 1(19) |
2004թ․ սեպտեմբերի 8 | Պինանգ | Մալայզիա | 1-0 | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | 1(20) |
2004թ․ նոյեմբերի 17 | Կուանճոու | Հոնկոնգ | 7-0 | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | 2(22) |
2005թ․ օգոստոսի 3 | Օտա | Ճապոնիա | 2-2 | Արևելյան Ասիայի առաջնություն | 1(23) |
2006թ․ օգոստոսի 10 | Ցինհուանդաո | Թաիլանդ | 4-0 | Ընկերական հանդիպում | 1(24) |
2007թ․ փետրվարի 7 | Սուճոու | Ղազախստան | 2-1 | Ընկերական հանդիպում | 1(25) |
2007թ․ հոկտեմբերի 21 | Ֆոշան | Մյանմա | 7-0 | Աշխարհի առաջնության ընտրական փուլ | 1(26) |
2017 թվականի հունվարին Լի Ծինյուն «Սունին» ֆուտբոլային ակումբում զբաղեցրեց տնօրենի տեղակալի պաշտոնը։
2018 թվականի դեկտեմբերի 22-ին Լի Ծինյուն և Պի Վընցինը ամուսնացան Շենյան քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.