![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/66/Licypriya.jpg/640px-Licypriya.jpg&w=640&q=50)
Լիսիպրիյա Կանգուջամ
From Wikipedia, the free encyclopedia
Լիսիպրիյա Կանգուջամ (անգլ.՝ Licypriya Kangujam, հոկտեմբերի 2, 2011(2011-10-02), Imphal East district, Մանիպուր, Հնդկաստան[1]), մանկահասակ հնդիկ բնապահպան ակտիվիստ։ Աշխարհում տարիքով ամենափոքր կլիմայական ակտիվիստներից է և դիմել է աշխարհի առաջնորդներին Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 2019 թվականի համաժողովի ժամանակ (COP25)՝ խնդրելով նրանց կլիմայի հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։ 2018 թվականից ի վեր Հնդկաստանում իրականացնում է կլիմային ուղղված արշավ, պահանջում նոր օրենքներ ընդունել Հնդկաստանի աղտոտվածության բարձր մակարդակները զսպելու համար ու կլիմայի փոփոխության մասին գրագիտությունը դպրոցներում պարտադիր դարձնել[2][3][4][5]։
Լիսիպրիյա Կանգուջամ անգլ.՝ Licypriya Kangujam և Licypriya Kangujam | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 2011(2011-10-02) (12 տարեկան) |
Ծննդավայր | Imphal East district, Մանիպուր, Հնդկաստան[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բնապահպան, Կլիմայական ակտիվիստ և աշակերտ |
![]() |
Համարվում է Հնդկաստանի Գրետա Թունբերգը, թեև դա նրան դուր չի գալիս[6]։
Կլիմայի փոփոխության դեմ արշավն սկսել է 2018 թվականի հուլիսից[7]։ 2019 թվականի հունիսի 21-ին ոգեշնչվելով կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգից Լիսիպրիյան մեկ շաբաթ անցկացրել է Հնդկաստանի պառլամենտի շենքի դիմաց, որպեսզի գրավի վարչապետ Նարենդրա Մոդիի ուշադրությունն ու Հնդկաստանում կլիմայի փոփոխության մասին օրենք ընդունել տա։ 2019 թվականի օգոստոսի 31-ին ստացել է «Համաշխարհային երեխաների խաղաղության մրցանակ 2019», որը նրան է հանձնվել Երիտասարդության խթանման տարածաշրջանային դաշինքի և Երիտասարդության սպորտի նախարարության և համայնքների հզորացման, Մալդիվների կառավարության կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում։ ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում գտնվող «Երկրի օր» ցանցի կենտրոնակայանը նրան պատվել է «Ծագող աստղ» կոչումով[8][9][10]։
2019 թվականի նոյեմբերի 19-ին Չանդիգարհի համալսարանում ստացել է «ԿԶՆ Դեսպանի մրցանակ 2019» «Dainik Bhaskar» օրաթերթի կողմից՝ Հնդկաստանի քաղաքական համակարգի հետ համագործակցությամբ։ 2020 թվականի հունվարի 3-ին Նյու Դելիում Պոնդիչերիի նահանգապետ Կիրան Բեդիի կողմից ստացել է «2020 թվականի համաշխարհային հրաշամանուկ» մրցանակը[11]։ 2020 թվականի փետրվարի 18-ին ելույթ է ունեցել Նյու Դելիի համալսարանում կազմակերպված TEDxSBSC համաժողովում։ 2020 թվականի փետրվարի 23-ին հանդես է եկել Մումբայում անցկացված TEDxGateway համաժողովում ու իր ելույթի համար արժանացել հոտնկայս ծափահարությունների։ Մինչև ինը տարեկանը վեց անգամ ելույթ է ունեցել TEDx համաժողովների ընթացքում[12][13][14][15]։