Պոնդիչերի
From Wikipedia, the free encyclopedia
Պոնդիչերի[1] կամ Պուդուչերի[1], ավելի վաղ՝ Պուտտուչերի[2][3], Պոնդիշերի[3][4][5][6] (թամիլերեն՝ புதுச்சேரி, புதுவை или பாண்டிச்சேர; հինդի՝ पॉंडिचेरी; անգլ.՝ Puducherry; ֆր.՝ Pondichéry), Հնդկաստանի համանուն դաշնակցային տարածքի մայրաքաղաքը։ Մինչև 1954 թվականը Ֆրանսիական Հնդկաստանի մայրաքաղաքն էր։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պոնդիչերի | |||
անգլ.՝ Puducherry | |||
Երկիր | Հնդկաստան Կաղապար:Դրոշավորում/Ֆրանսիական Հնդկաստան | ||
Համայնք | Պոնդիչերրի | ||
Հիմնադրված է | 1674 թ. | ||
Մակերես | 19,54 կմ² | ||
ԲԾՄ | 3±1 մետր | ||
Ժամային գոտի | UTC+5:30 | ||
Հեռախոսային կոդ | 413 | ||
Փոստային դասիչ | 605001–605014 | ||
Պաշտոնական կայք | py.gov.in | ||
| |||
Աշխարհագրություն
Քաղաքը գտնվում է ծովի մակարդակի վրա, հետևաբար 1735 թվականին օվկիանոսի ալիքներից պաշտպանվելու համար կառուցվել է 2 կիլոմետրանոց դամբ, որը մինչ այժմ պաշտպանում է քաղաքը։
Ժողովրդագրություն
2011 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 654 392[7] մարդ, որից 50 %-ը տղամարդիկ էին, 50 %-ը՝ կանայք։ Գրագիտության մակարդակը 76 % է՝ ավելի բարձր, քան ազգային միջին մակարդակը՝ 59,5%։ Տղամարդկանց շրջանում գրագիտությունը 82 % է, կանանց շրջանում` 71 %։ Բնակչության 10 %-ը 6 տարեկանից ցածր երեխաներ են։ 2011 թվականի տվյալներով՝ քաղաքի մունիցիպալիտետում ապրում էր 241 773[8] մարդ։
Բնակիչների մեծ մասը խոսում է թամիլերեն, թելուգու կամ մալայալամ լեզուներով։ Ֆրանսերենը նույնպես բավականին տարածված է, քանի որ Պոնդիչերին երկար ժամանակ եղել է ֆրանսիական գաղութ։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.