Լիպիդ
From Wikipedia, the free encyclopedia
Լիպիդներ (հուն․՝ λίπος, lípos - ճարպ), ճարպակերպեր, ճարպանմաններ, օրգանական նյութեր, որոնք մոլեկուլի կառուցվածքով և ֆիզիկաքիմիական հատկություններով նման են ճարպերին։ Գլիցերինի և բարձրագույն ճարպաթթուների, սպիրտների, ալդեհիդների ևն միացությունների ածանցյալներ են։ Կարևոր նշանակություն ունեն բուսական և կենդանական աշխարհում։ Ճարպերի հետ կազմում են լիպիդների դասը։ Տերմինը հնացած է և համարյա չի գործածվում։ Պարունակվում են կենդանի և բուսական բոլոր բջիջներիում։ Ամենատարածվածը՝ ճարպերն են։ Ջրում չեն լուծվում, լուծվում են օրգանական լուծիչներում։ Բջջի չոր նյութի 5-10%, իսկ ճարպահյուսվածքում՝ 90%։
Մարդու օրգանիզմում ճարպերը կուտակվում են կրծքագեղձերում, ճարպոն, ենթամաշկի ցանցաշերտում։ Ճարպեր կուտակվում են նաև բույսերի սերմերում, պտուղներում։ Ճարպերը կարող են լինել պինդ և հեղուկ։ Պինդ (խոզի, ձավարի), հեղուկ (զեյթունի, օձաձկան ձարպը)։ Ճարպի 1 մոլ կազմված է 1 մոլ գլիցերինի 3 մոլ ճարպաթթուներից։ Լիպիդներից են՝ կարոտինը, քսանտոֆիլը, ֆոսֆոլիպիդները, լեցիտինը, խոլեստերինը։ Վիտամին A, D, E, K, սեռական հորմոնները, հեշտությամբ միանում են սպիտակուցներին՝ առաջացնելով լիպոպրոտերդներ։
Դրանք մտնում են մեմբրանների, կորիզի կազմի մեջ, կուտակվում է մաշկի տակ՝ նրան տալով էլաստիկություն։ Կենդանական բջիջներում ավելի շատ ճարպեր կան։