հայ արձակագիր, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Լիպարիտ Տիգրանի Սարգսյան (փետրվարի 5, 1938[1], Վահագնի, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 6, 2023[2], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր։ Հայաստանի գրողների միության անդամ 1974 թվականից։
Լիպարիտ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1938[1] |
Ծննդավայր | Վահագնի, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հունվարի 6, 2023[2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և մանկագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1962)[1] |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Սովետական գրող[1] |
Պարգևներ | |
Լիպարիտ Սարգսյան Վիքիդարանում | |
Liparit Sargsyan Վիքիպահեստում |
Ծնվել է 1938 թվականի փետրվարի 5-ին ՀԽՍՀ Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ Լոռու մարզ)։ 1962 թվականին ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1963 թվականներին աշխատել է Կիրովականի միջշրջանային «Փարոս», 1963-1966 թվականներին՝ Երևանի Հայէլեկտրագործարանի «Էլեկտրամեքենաշինարար», 1966-1973 թվականներին՝ «Պիոներ կանչ» թերթերում։ Եղել է «Պիոներ» ամսագրի բաժնի վարիչ (1973-1974), պատասխանատու քարտուղար (1974-1977): 1977-1994 թվականներից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես մանկապատանեկան գրականության բաժնի ավագ խմբագիր։ Մեծերի համար լույս է ընծայել մի շարք գրքեր՝ «Մենախոսություն» (1990), «Արմատահան ծառեր» (1991), «Սիրտս քեզ եմ բացում» (1998), «Խաչված ճակատագիր» (2000), «Հող և հաց» (2003), «Ցորնաշեղջ» (2004), «Հազարադուռ աշխարհ» (2008): 1974 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ «Արմատահան ծառեր» արձակ ժողովածուի համար 1991 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակի։ 2006 թվականին «Վահեի երգը» մանկական գրքին շնորհվել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակ։ 2008 թվականին ծննդյան 70-ամյակի առթիվ արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի, մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և այլ պարգևների։ 1994 թվականից դասախոսել է Երևանի «Գալիք», Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարաններում։ Ղեկավարել է նաև Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բողբոջներ» գրական ստուդիան։
Նա բազմաժանր գրող է, հեղինակ բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների, որոնք պարբերաբար տպագրվում են հայաստանյան մամուլում։ Նրա ստեղծագործությունները հասցեագրված են մեծահասակներին, պատանի և մանուկ ընթերցողներին։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, բելառուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլ լեզուներով։ Նրա տեքստերով գրված երգերը հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Շուրջ 40 գրքի հեղինակ է։ Լույս են տեսել Լ. Սարգսյանի «Սպասումներ» (1967), «Սարի աղբյուր» (1970), «Մի բուռ ցորեն» (1974), «Փաթիլի երգը» (1974), «Ճյուղը կոտրած խնձորենին» (1976), «Մարդ և հող» (1978), «Զորավոր կաղնին» (1981), «Ակոս» (1983 թ.) բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուները։ Լիպարիտ Սարգսյանի տեղծագործությունների թեման հայրենի բնությունն է, աշխատավոր մարդու և հողի բարեկամությունը։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.