Լիոն
From Wikipedia, the free encyclopedia
Լիոն (ֆր.՝ Lyon, [ljɔ̃]), քաղաք Ֆրանսիայում, Ռոն-Ալպ նահանգում, Ռոն և Սոն գետերի միախառնման տեղում։ Ռոնա դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Ունի 6 արվարձան։ Մեծությամբ Ֆրանսիայի երրորդ քաղաքն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լիոն | |||||
Lyon | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Տարածաշրջան | Ռոն-ԱլպՌոն-Ալպ | ||||
Համայնք | Լիոնի մետրոպոլիա[1] | ||||
Ներքին բաժանում | 9 շրջան | ||||
Քաղաքապետ | Ժերար Կոլոմբ (Gérard Collomb) | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 43 թվական թ. | ||||
Այլ անվանումներ | Լուգդունում (լատ.՝ Lugdunum) | ||||
Մակերես | 47.95 կմ² | ||||
ԲԾՄ | 162—305 մ | ||||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲ 470․000 մարդ (2007) | ||||
Խտություն | ▲ 10,000 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | Մեծ Լիոն (Grand Lyon), ▲ 1,783,400 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +33 4 | ||||
Փոստային դասիչ | 69001 — 69009 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 69 | ||||
Պաշտոնական կայք | lyon.fr | ||||
| |||||
Լիոն քաղաքը «Մեծ Լիոնի» (ֆր.՝ Grand Lyon) կամ Լիոնի քաղաքների համակեցության կենտրոնն է, որը կազմված է 57 վարչական միավորից և Ֆրանսիայում նման միավորումներից ամենախոշորն է (ավելի քան 1, 2 միլիոն բնակիչ)։
Դեռևս 15-րդ դարից գոյություն ունեցող մետաքսագործական արտադրությանն այժմ փոխարինում է արհեստական և սինթետիկ գործվածքեղենի (առաջին տեղը երկրում) արտադրությունը։ Զարգացած է մեքենաշինությունը, այդ թվում էլեկտրատեխնիկական և տեքստիլ մեքենաշինությունը, հաստոցաշինությունը, ավտոմեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Լավերա-Ստրասբուր նավթամուղով ստացվող նավթի բազայի վրա Ֆայզեն արվարձանում կա նավթավերամշակման գործարան։
Լիոնն առևտրաբանկային խոշոր կենտրոն է։ Ունի երկու համալսարան, մետաքսագործական արտադրության թանգարան։