Լինքոլնի հուշահամալիր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լինքոլնի հուշահամալիր, հուշահամալիր, որը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնում՝ Ազգային ծառուղում։ Կառուցվել է ի պատիվ ԱՄՆ տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի։ Նրա նախագահությունն անցել է Քաղաքացիական պատերազմի (1861-1865) տարիներին։ 1914-1922 թվականներին կառուցված հուշահամալիրը խորհրդանշում է Լինքոլնի հավատն առ այն, որ բոլոր մարդիկ պետք է ազատ լինեն։
Լինքոլնի հուշահամալիր անգլ.՝ Lincoln Memorial | |
---|---|
Հուշահամալիրի արտաքին տեսքը | |
Երկիր | ԱՄՆ |
Քաղաք | Վաշինգտոն |
Շինարարության սկիզբ | 1914 |
Շինարարության վերջ | 1922 |
Մասունքներ և սրբություններ | Աբրահամ Լինքոլն |
Կարգավիճակ | Գործող |
🌐 | nps.gov/linc/index.htm(անգլ.) |
Նախագահի հիշատակը հավերժացնելու համար արժանի հուշակոթող կառուցելու պահանջներն ի հայտ եկան նրա մահվան պահից։ Աբրահամ Լինքոլնի՝ առաջին հրապարակային հուշակոթողը բացվեց նրա մահից երեք տարի անց՝ 1868 թվականին Վաշինգտոնում՝ Կոլումբիա շրջանի քաղաքապետարանի շենքի դիմաց (որտեղ այժմ գտնվում է Կոլումբիա շրջանի Վերաքննիչ դատարանի շենքը)[1][2]։
1867 թվականի մարտին ԱՄՆ Կոնգրեսը որոշում ընդունեց ազգային հուշահամալիրի ստեղծման վերաբերյալ։ Նախագծի իրականացման հետ կային շատ բացթողումներ. շինարարության որոշումը բազմիցս հետաձգվում էր (1901, 1902 և 1908 թվականներին), և միայն 1913 թվականին Կոնգրեսը հաստատեց հուշակոթողի տեղադրության դիզայնը։ Ի սկզբանե հանձնախմբի շինարարության նախագիծը դրված էր կասկածի տակ. ճարտարապետ Հենրի Բեքոնի կողմից առաջարկված հունական տաճարի տեսքով հուշակոթողը չափից դուրս վեհաշուք էր թվում Լինքոլնի նման համեստ մարդու հիշատակը հավերժացնելու համար, բացի այդ «Արևմտյան Պոտոմակ» զբոսայգու ճահճային տեղանքը հարմար չէր նման հսկայական կառույցի շինարարության համար։ Այնուամենայնիվ նախագիծը հաստատվեց, դրա իրականացման համար հատկացվեց 300 000 դոլար։ Առաջին քարը տեղադրվեց 1914 թվականի փետրվարի 12-ին։ Հուշակոթողը բացվեց 1922 թվականի մայիսի 30-ին, իսկ բացման արարողությանը ներկա էր նախկին նախագահի միակն ողջ մնացած որդին՝ Ռոբերտ Թոդ Լինքոլնը[3]։ Շինարարության համար օգտագործվեցին Ինդիանայից բերված կրաքարը և Կոլորադոյի մարմարը։ Նախագահի արձանը պատրաստվեց Ջորջիայից բերված մարմարը։ Ի սկզբանե հուշակոթողը վերահսկում էր Հասարակական շենքերի և տարածքների վարչությունը, բայց 1933 թվականի օգոստոսի 10-ից հուշահամալիրը հանձնվեց Ազգային պարկերի ծառայությանը։
1963 թվականի օգոստոսի 28-ին հուշակոթողը վկան դարձավ ամերիկյան պատմության ամենամեծ ցույցերից մեկին՝ Աշխատատեղերի և ազատության համար դեպի Վաշինգտոն երթին։ Շատ ճառեր հնչեցին այն ժամանակ հուշահամալիրի աստիճաններից, այդ թվում Մարտին Լյութեր Քինգի հանրաճանաչ «Ես երազանք ունեմ» ճառը։ Ի հիշատակ այդ իրադարձության՝ մուտքից ոչ հեռու տեղադրվել է հուշատախտակ։
Շենքի հորինվածքը խորհրդանշում է Միությունը։ Պարագծով տեղադրված են 36 սյուներ՝ հենց այդքան նահանգներ էին միավորվել Լինքոլնի մահվան պահին։ Վերջին երկու միացած նահանգների՝ Ալյասկայի և Հավայան կղզիների անվանումներով ցուցատախտակները տեղադրվեցին հուշահամալիրի մուտքի մոտ։
Հուշահամալիրի կենտրոնում տեղադրված է Դենիել Չեսթեր Ֆրենչի հեղինակած Լինքոլնի արձանը։ Ճարտարապետն օգտագործել է Մեթյու Բրեդի լուսանկարները, որտեղ նախագահը նստած է մտածկոտ դեմքով, իսկ նախագահի հայացքն ուղղված է Վաշինգտոնի հուշակոթողին և Կապիտոլիումին։ Լինքոլնի արձանն ունի 19 ֆուտ (5.79 մ) բարձրություն և կշռում է 175 տոննա։ Հենց արձանի վերևում փորագրված է.
|
Շինության ներսում գտնվում են նաև երկու հսկա քարասալեր. մեկի վրա փորագրված է Լինքոլնի երկրորդ երդմնակալության ճառի տեքստը, իսկ մյուսի վրա՝ Գեթիսբերգյան ճառը։ Պատերի վրայի երկու նկարազարդումները խորհրդանշում են ազատության, արդարության, միասնականության, եղբայրության և բարեգործության սկզբունքները։
Հուշահամալիրը բաց է շուրջօրյա։ Ամեն տարի ավելի քան 6 միլիոն մարդ է այցելում այստեղ։ 2007 թվականին հուշակոթողը զբաղեցրեց 7-րդ տեղը ԱՄՆ 150 ամենահանրաճանաչ շենքերի ու շինությունների ցանկում, որը կազմել էր Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտը։
1959 թվականից 2008 թվականը Լինքոլնի հուշահամալիրը պատկերվել է 1 ցենտանոցի դարձերեսին, որի թողարկումը սկսվեց նախագահի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ։ Պատկերը ստեղծվեց մի փորագրանկարչի կողմից, որը երբեք չէր տեսել հուշահամալիրը։ Եվ չնայած ֆինանսների նախարարին այն դուր եկավ[4], դրամագետներն այն ընդունեցին քննադատորեն, որը «նման էր տրոլեյբուսի»[5]՝ անվանելով «գեղարվեստական դժբախտություն»[6]։ Հուշահամալիրի պատկերը կարելի է տեսնել նաև ԱՄՆ հինգդոլարանոց թղթադրամի դարձերեսին։
Լինքոլնի հուշահամալիրը օրվա տարբեր պահերին | |||||||||
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.