Ուորեն Հարդինգ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ուորեն Գամալիել Հարդինգ (անգլ.՝ Warren Gamaliel Harding, նոյեմբերի 2, 1865[1][2][3][…], Ծաղկող պուրակ, Morrow County, Օհայո, ԱՄՆ[4] - օգոստոսի 2, 1923[5][1][2][…], Palace Hotel, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ 29-րդ նախագահը (1921-1923) հանրապետական կուսակցությունից։ Ի տարբերություն իր նախորդի՝ Վուդրո Վիլսոնի, վարել է եվրոպական գործերից ԱՄՆ-ի մեկուսացման (իզոլյացիոնիզմի) քաղաքականություն, որն արտահայտվել է նաև հայկական հարցում՝ պայմանավորելով Հարդինգի կառավարության դանդաղկոտությունն ու անվճռականությունը, ի կատարումն 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրի, Հայաստան խաղապահպան զորք ուղարկելու և հայկական բանակը հանդերձավորելու հարցում, ինչպես նաև պասիվ դիրքորոշումը 1922-1923 թթ. Լոզանի կոնֆերանսում, որտեղ քննարկվում էր «հայկական օջախ» ստեղծելու կենսական խնդիրը։ Որպես սենատական ենթահանձնաժողովի նախագահ և ապա երկրի պրեզիդենտ Հարդինգը բազմիցս իր հրապարակային ելույթներում համակրանքով է արտահայտվել «փոքր դաշնակցի» (Հայաստանի) և նրա «բազմատանջ» ժողովրդի մասին։
Remove ads
Remove ads
Գրականություն
- ВIarsIadI E. H„ The Great Beirayai N. Y, 1924
- Boyajian D. H„ Armenia։ The Casa for a Forgotten Genocide, Westwood, New Jersey, 1972.
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads