Լիմֆոմա
From Wikipedia, the free encyclopedia
Լիմֆոմա, արյան ուռուցքների խումբ, որը զարգանում է լիմֆոցիտներից (արյան սպիտակ բջիջների տեսակ է)[1]։ Լիմֆոմա անունը հաճախ վերաբերում է քաղցկեղային տարբերակին, այլ ոչ թե բոլոր տեսակի ուռուցքներին[1]։ Ախտանիշերը ներառում են մեծացած ավշային հանգույցներ, տենդ, առատ քրտնարտադրություն, չպատճառաբանված քաշի կորուստ, քոր և հոգնածության մշտական զգացում[2][3]։ Մեծացած ավշային հանգույցները սովորաբար անցավ են[2]։ Քրտնարտադրությունը սովորաբար գիշարային ժամերին է[2][3]։
Լիմֆոմա | |
---|---|
ֆոլիկուլյար լիմֆոմա ավշային հանգույցներից | |
Տեսակ | Արյունաբանություն և ուռուցքաբանություն |
Հիվանդության ախտանշաններ | մեծացած ավշային հանգույցներ, տենդ, քրտնարտադրություն, չպատճառաբանված քաշի կորուստ, քոր, թուլության զգացում |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն և ուռուցքաբանություն |
ՀՄԴ-9 | 202.8 |
ՀՄԴ-10 | C85.9 |
Ռիսկի գործոններ | Էպշտեյն-Բարի վիրուս, աուտոիմուն հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծխել |
Ախտորոշում | Ավշային հանգույցի բիոպսիա |
Բուժում | Քիմիոթերապիա, ճառագայթային բուժում,թիրախային բուժում, վիրահատություն |
Հաճախություն | 4,9 մլն (2015) |
Մահացություն | 204700 (2015) |
Կանխատեսում | Միջին 5 տարի ապրելիությունը 85% (ԱՄՆ) |
Lymphomas Վիքիպահեստում |
Կան լիմֆոմաների բազում տարբերակներ[4]։ Երկու գլխավոր տեսակներն են Հոջկինի լիմֆոման և ոչ Հոջկինյան լիմֆոման[5]։ ԱՀԿ-ն ընգրկում է երկու այլ տեսակներ ևս՝ բազմակի միոլոման և իմունոպրոլիֆերատիվ հիվանդությունները[6]։ Լիմֆոմաների 90%-ը կազմում է ոչ Հոջկինյան լիմֆոման[5][7]։ Լիմֆոմաները և լեյկեմիաները հանդիսանում են հեմատոպոետիկ և ավշային հյուսվածքների սահմանային ուռուցքներ[8]։
Հոջկինի լիմֆոմայի ռիսկի գործոններն են վարակը՝ էբշտեյն-Բարի վիրուսը և հիվանդության ընտանեկան պատմությունը[2], իսկ ոչ Հոջկինյան լիմֆոմաների դեպքում աուտոիմուն հիվանդությունները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, մարդու T-լիմֆոտրոպիկ վիրուսը, իմունաճնշիչ դեղամիջոցները և որոշ պեստիցիդներ[3][9]։ Կարմիր մսի շատ օգտագործումը և ծխելը նույնպես մեծացնում է հիվանդանալու հավանականությունը[10][11][12]։ Եթե առկա է մեծացած ավշային հանգույցներ, ախտորոշելու նպատակով կատարվում է բիոպսիա[2][3]։ Ախտորոշման գործում օգտակար են նաև արյան, մեզի և ոսկրածուծի հետազոտությունները[3]։ Այս ամենից հետո ճառագայթային միջոցներով հաստատվում է առկայությունը և տարածվածությունը[2][3]; Ավելի հաճախ տարածվում են թոքեր, լյարդ, ուղեղ[2][3]։
Բուժումը իր մեջ ներառում է քիմիոթերապիա, ճառագայթային մեթոդներ, թիրախային բուժում և վիրահատություն[2][3]։ Որոշ ոչ Հոջկինյան լիմֆոմաների դեպքերում օգտագործվում է պլազմոֆերեզը։ Վերջինս հեռացնում է լիմֆոմայի բջիջների կողմից սինթեզված սպիտակուցները[3]։ Որոշ տեսակների դեպքում կարող է հարմար լինել համապատասխան սպասողական վիճակը[3]։ Արդյունքները կախված են լիմֆոմայի տեսակից[5]։ ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը Հոջկինյան լիմֆոմաների բոլոր տեսակների դեպքում կազմում է 85%[13], միչդեռ ոչ Հոջկինյանի դեպքում՝ 69%[14]։ 2012-ին ամբողջ աշխարհում գրանցվել է լիմֆոմաների 566000 դեպք և 305000 մահ[6]։ Նրանք կազմում են ողջ քաղցկեղների 3-4%-ը։ Ամենահաճախ հանդիպող ուռուցքների շարքում զբաղեցնում են 7-րդ տեղը[6][15], իսկ երեխաների մոտ՝ 3-րդ[16]։ Հաճախ հանդիպում է զարգացած քան զարգացող երկրներում[6]։