Լիխտենշտայն
From Wikipedia, the free encyclopedia
Լիխտենշտայն (միջազգային հնչյունական այբուբեն՝ [ˈlɪçtn̩ʃtaɪn]), պաշտոնապես՝ Լիխտենշտայնի իշխանություն (գերմ.՝ Fürstentum Liechtenstein), պետություն Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայի և Շվեյցարիայի միջև՝ Հռենոս գետի աջ ափին։ 1699-1712 թվականներին Վադուց կոմսության և Շելենբերգ տիրույթի (Սրբազան հռոմեական կայսրության կազմում) հողերը ձեռք է բերել Լիխտենշտայն տոհմի ավստրիական իշխանը և 1719 թվականին դրանք միավորել Լիխտենշտայն իշխանության մեջ։ Այն 1805 թվականի դեկտեմբերի 26-ին հռչակել է իր անկախությունն Ավստրիայից։ Հետագայում եղել է տարբեր երկրների կազմերում։ 1921 թվականին պաշտոնապես լինելով ինքնուրույն պետություն՝ անցել է Շվեյցարիայի հովանավորության տակ։ Վերջինս էլ իրականացնում է Լիխտենշտայնի դիվանագիտական ներկայացուցչությունը։
Արագ փաստեր Fürstentum Liechtenstein ԼիխտենշտայնԼիխտենշտայնի իշխանություն, Ամենամեծ քաղաք ...
Fürstentum Liechtenstein Լիխտենշտայն Լիխտենշտայնի իշխանություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Oben am jungen Rhein | ||||
|
||||
Մայրաքաղաք | Վադուց | |||
Ամենամեծ քաղաք | Շան | |||
Պետական լեզուներ | գերմաներեն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 160 կմ² | ||
Բնակչություն | ||||
- | 2006 նախահաշիվը | 33 987 | ||
- | 2000 մարդահամարը | 33,307 | ||
- | Խտություն | 210 /կմ² 544 /մղոն² |
||
Արժույթ | Շվեյցարական ֆրանկ (CHF) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .li | |||
Հեռախոսային կոդ | +423 |
Փակել