From Wikipedia, the free encyclopedia
Լեռնային ուղեկցորդ, մարդ, ով լավ ծանոթ է լեռնային տարածքին, մեծամասաբմ ունի լեռնագնացության մեծ փորձ, ֆիզիկապես ուժեղ է և դիմացկուն
Որպես մասնագիտություն այն առաջացել է 19-րդ դարի սկզբին Եվրոպայում, երբ Ալպեր բարձրանալը ընդունվեց որպես սպորտաձև։ Այժմ լեռնային ուղեկցորդի վկայական (սերտիֆիկատ) ստանալու համար (տարբեր երկրներում) անհրաժեշտ է անցնել բազմամյա վերապատրաստման դասընթաց, լեռնագնացների Միջազգային Ֆեդերացիայի կողմից հավանության արժանացած և 1,5-ից մինչև 7 տարի տևողությամբ[1]։ Ինչպես նաև ոչ պաշտոնապես «լեռնային ուղեկցորդ» կարող է համարվել տեղի բնակիչը, ով որոշակի վճարի դիմաց այցելուներին լեռնային տարածքով ուղեկցում է դեպի իրենց անհրաժեշտ կետը, իրենց անհրաժեշտ ճանապարհով, ինչի համար անհրաժեշտ էր լավ ծանոթ լինել տեղանքին։
Ինչպես շատ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների, լեռնային ուղեկցորդներին ևս միավորում են ազգային և միջազգային ասոցիացիաներն ու ֆեդերացիաները։ Հնագույն և մեծագույն լեռնային ուղեկցորդների կազմակերպություն է համարվում Շամոնի ուղեկցորդների Ընկերությունը, այն հիմնադրվել է 1821 թվականինին, Շամոնիում (ֆրանսիա)[2]։ Լեռնային ուղեկցորդների խոշար կազմաերպություն է համարվում International Federation of Mountain Guide Associations, որի ղեկավար կայանը գտնվում է Գշտադում (Շվեյցարիա)[3]։ 1979 թվականից աշխատում է «Լեռնային ուղեկցորդների Ամերիկյան ասոցեացիան»[4]։
Ռուսական կայսերությունում կարճ ժամանակահատված՝ 1904-ից 1917 թվականները, գոյություն է ունեցել Ռուսասնի լեռնային միութուն, այն անցկացնում էր ուղեկցորդների ատեստավորում, տալիս էր հատուկ կրծքանշան և տրամադրում էր «Ուղեկցորի գրքույկ»։ Խորհրդային տարիներին այս պրակտիկան վերացվեց, այն փոխարինվեց զանգվածային լեռնագնացության ընդհանուր համակարգով։ 21-րդ դարում հետխորհրդային տարածքներում լեռնային ուղեկցորդի մասնագիտությունը նորից դարձավ պահանջված։ Ռուսաստանում[5], Ղրղզստանում[6] և Վրաստանում[6] բացվեցին լեռնային ուղեկցորդների ասոցիացիաներ, որոնք ատեստացիա են անցկացնում ըստ միջազգային լեռնայի ուղեկցորդների ֆեդերացիայի ստանդարտների։
Գոյություն ունեն մի քանի լեռնային գագաթներ, որոնք անվանվել են ի պատիվ հայտնի լեռնային ուղեկցորդների։ 1975 թվականին ֆրանսիայում նկարահանվել է «Ուղեկցորդի մահը»[7] ֆիլմը, նվիրված լեռնային ուղեկցորդների կյանքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.