Լեռնային այծեր
սնամեջ եղջերավորների ընտանիքի երկսմբակավոր կաթնասուններ, որոճող կենդանիներ / From Wikipedia, the free encyclopedia
Լեռնային այծեր (լատին․՝ Capra), սնամեջ եղջերավորների ընտանիքի երկսմբակավոր կաթնասուններ, որոճող կենդանիներ։ Որոշ տեսակներին անվանում են նաև այծեղջյուրներ ու քարայծեր։
Լեռնային այծեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Սնամեջ եղջերավորներ (Bovidae) |
Տրիբա | Caprini |
Ցեղ | Լեռնային այծեր (Capra) Linnaeus, 1758 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Լեռնային այծերն ապրում են լեռնային շրջաններում։ Արագաշարժ և ճկուն կենդանիները, որոնք հեշտությամբ տեղաշարժվում են լեռներով ու ժայռերով` հաղթահարելով տարատեսակ բարձրություններ, կարողանում են ապրել նոսր բուսականությամբ միջավայրում։ Կենդանաբանական հատկանիշներով նման են խոյերին (խոյերը ընտանի ոչխարի նախահայրերն են), սակայն ի տարբերություն խոյերի, չունեն արցունքային փոս, միջկճղակային գեղձ, եղջյուրները հիմքում իրար ավելի մոտ են, նոխազների (արուների) պոչի հիմքում կան մաշկային գեղձեր[1]։
Ընտանի այծը (լատին․՝ Capra hircus) այս ցեղի ընտանի ներկայացուցիչն է, որն առաջացել է վայրի բեզոարյան այծից (լատին․՝ Capra aegagrus)[2]: ներկայումս այն առանձնանում է որպես անկախ կենսաբանական տեսակ։ Ապացուցված է, որ ընտելացվել է ավելի քան 8500 տարի առաջ։