From Wikipedia, the free encyclopedia
Լեոնիդ Մակարովիչ Կրավչուկ (ուկրաիներեն՝ Леонід Макарович Кравчук, հունվարի 10, 1934[1][2][3], Վելիկի Ժիտին, Q9268901?, Rovensky Uyezd, Վոլինյան վոյևոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - մայիսի 10, 2022[4], Մյունխեն, Գերմանիա[5]), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ, Ուկրաինայի առաջին նախագահ (1991-1994 թթ.), որն ստանձնեց նախագահի պաշտոնը 1991 թ. դեկտեմբերի 5-ին և հրաժարական տվեց 1994 թ. հուլիսի 19-ին։
Լեոնիդ Կրավչուկ ուկրաիներեն՝ Леонід Кравчук | ||||
| ||||
---|---|---|---|---|
դեկտեմբերի 5 1991 - հուլիսի 19 1994 | ||||
Նախորդող | Պաշտոնը հիմնվել է | |||
Հաջորդող | Լեոնիդ Կուչմա | |||
| ||||
1991 թվականի սեպտեմբերի 17 - 1991 թվականի դեկտեմբերի 5 | ||||
Նախորդող | Պաշտոնը հիմնվել է | |||
Հաջորդող | Իվան Պլյուշ | |||
| ||||
1991 թվականի սեպտեմբերի 5 - 1991 թվականի դեկտեմբերի 26 | ||||
| ||||
1990 թվականի հուլիսի 23 - 1991 թվականի սեպտեմբերի 17 | ||||
Նախորդող | Վլադիմիր Իվաշկո | |||
Հաջորդող | Պաշտտոնը վերացրել են | |||
Կուսակցություն՝ | Սովետական Միության կոմունիստական կուսակցություն (1958-1991), Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (1998-2009) | |||
Կրթություն՝ | Շևչենկոյի անվան համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | Տնտեսական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | |||
Ազգություն | Ուկրաինացի | |||
Դավանանք | Ukrainian Orthodox Church – Kyiv Patriarchate? | |||
Ծննդյան օր | հունվարի 10, 1934[1][2][3] | |||
Ծննդավայր | Վելիկի Ժիտին, Q9268901?, Rovensky Uyezd, Վոլինյան վոյևոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն | |||
Վախճանի օր | մայիսի 10, 2022[4] (88 տարեկան) | |||
Վախճանի վայր | Մյունխեն, Գերմանիա[5] | |||
Թաղված | Բայկովո գերեզմանատուն | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ուկրաինա և Լեհաստան | |||
Ամուսին | Անտոնինա Կրավչուկ | |||
Զավակներ | Ալեքսանդր Կրավչուկ | |||
Կայք՝ | leonid-kravchuk.com.ua | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Ուկրաինայի Գերագույն ռադայի I-IV գումարման պատգամավոր։ 1958-1991 թվականներին ԽՄԿԿ անդամ։ 1990-1991 թվականներին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ։ 1998-2009 թվականներին Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։
Ծնվել է Վելիկի Ժիտին (1939 թվականից Ուկրաինայի Ռովնոյի մարզ) գյուղում, գյուղացիների ընտանիքում։ Կրավչուկի հայրը՝ Մակարը 1930-ականներին լեհական հեծելազորում, հետագայում նա և Կրավչուկի մայրն աշխատել են լեհական օսադնիկներում[16]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին Մակար Կրավչուկը մարտի ժամանակ զոհվում է, թաղված է Բելառուսի եղբայրական գերեզմանում[17]։ Լեոնիդը դաստիարակվել է խորթ հոր և մոր կողմից, որը մահացել է կաթվածից հարազատ գյուղում 1980 թվականին և հենց այնտեղ էլ թաղված է[17]։ Ավարտել է Կիևի համալսարանը (1958)։
1958-1960 թվականներին եղել է Չեռնովցիի ֆինանսական տեխնիկումի դասախոս։ 1960-1967 թվականներին եղել է Քաղլուսավորության տան մեթոդիստ-խորհրդատու, դասախոս, քարտուղարի օգնական, քարոզչության և պրոպագանդայի բաժնի վարիչ Չեռնովցիի, շրջկոմ, ՈւԿԿ։
Ավարտել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի Հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան, որտեղ սովորել է 1967-1970 թվականներին։ Տնտեսական գիտությունների թեկնածու է, ունի ատենախոսություններ։
1970-1988 թվականներին Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունում եղել է սեկտրի վարիչ, տեսուչ, քարտուղարի օգնական, բաժնի վարիչի օգնական և քարոզչության և պրոպագանդայի բաժնի վարիչ։
1989-1990 թվականներին աշխատել է որպես գաղափարախոսական բաժնի վարիչ և եղել է ՈւԿԿ-ի Կենտրոնական կոմիտեի քարտուղար։ 1980-ականների վերջին թերթերը գրեցին, որ Կրավչուկը բանավեճ է սկսում ուկրաինական անկախության կողմնակիցների հետ։ Բավական պահպանողական ղեկավարության ֆոնի վրա ՈւԿԿ-ն իրեն ավելի քան չափավոր է պահում։
1989-1990 թվականներին Քաղբյուրոյի անդամի թեկնածու։ 1990-1991 թվականներին դարձել է ՈւԿԿ-ի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ։
1990 թվականներին եղել է ՈւԿԿ-ի Կենտկոմի երկրորդ քարտուղար։
1990 թվականի մարտին ընտրվել է ՈւԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։
1990 թվականին դարձել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ։
1990-1991 թվականներին եղել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ։
1991 թվականի օգոստոսին տեղի ունցեած իրադարձություններից հետո դուրս է եկել ԽՄԿԿ-ից։
1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Լեոնիդ Կրավչուկի նախագահությամբ ընդունեց որոշում Ուկրաինան հռչակել անկախ պետություն։
Նա թեկնածությունը դրեց որպես անկուսակցական։ Նրան աջակցում էին ինչպես այդ ժամանակ արգելված կումկուսի (նրանց առաջնորդ Ալեքսանդր Տկաչենկոն հանել էր իր թեկնածությունը ի օգուտ Կրավչուկի) անդամները, այնպես էլ ազգային ժողովրդավարների մի մասը, նրանք Ռադայի նախագահին ներկայացնում էին որպես «Անկախության հայր»։ Իր դերը խաղաց նաև Կրավչուկի արհեստական ստեղծված հիմնական ազգայնականի կերպարով հակատակորդը՝ Վոչիսլավ Չերնովոլը[18]։
1991 թվականի դեկտեմբերի 1-ին Լեոնիդ Կրավչուկը ընտրվում է Ուկրաինայի նախագահ, նախագահական ընտրություններում նա հավաքեց 61,6 % քվե։
1991 թվականի դեկտեմբերի 8-ին Կրավչուկը ՌՍՖՍՀ Նախագահ Բորիս Ելցինի և Բելառուսի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Ստանիսլավ Շուշկևիչի հետ ստորագերց ԽՍՀՄ-ի փլուզման մասին Բելովեժենսկյան համաձայանգրը։ Երկու օր հետո Ուկրաինայի Գերագույն Խորհուրդը վերապահումներով վավերացրել է համաձայնագիրը[19]։
1992 թվականի հունիսի 19-ին Կրավչուկը օրենք է ընդունում, որը Ուկրաինայի սահմանադրությունից լրիվ բառացառում է ԽՍՀՄ-ի մասին հիշատակումները։
1992 թվականի օգոստոսի 22-ին Կիևում տեղի ունեցած Ուկրաինայի Գերագույն Ռադայի հանդիսավոր նստաշրջանին Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության վտարանդի նախագահ Նիկոլայ Պլավյուկը Լեոնիդ Կրավչուկին հանձնեց ՈւԺՀ-ի տարբերանշանները[20]։ Նաև Պլավյուկը պատվոգիր է գրում այն մասին, որ անկախ Ուկրաինան, որը հռչակվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին, հանդիսանում է ՈւԺՀ-ի իրավահաջորդը[21][22].
Իտալացի լրագրող Կեզա Ջուլետտոն իր «Հաջողություն Ռուսաստան» գրքում միտք է արտահայտում, որ ԽՍՀՄ-ի փլուզման հիմնական նախաձեռնողը հենց Կրավչուկն է[23], ինչը Կրավչուկը գրեթե հաստատեց 2016 թվականին՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը դարձել է ԽՍՀՄ-ի գերեզմանափորը[24]։
2011 թվականի դեկտեմբերին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Կրավչուկը ասել է, որ Բելովեժենսկի համաձայնագրի կնքումը հանդիսանում է խաղաղ իրագործված պետական հեղաշրջում[25]։
1992 թվականին ակտիվ աջակցել է Պատրիարք Ֆիլարետի միտրոպոլիտին, որը երկար տարիներ «խնամք է տարել» ՈւԿԿ-ի Կենտկոմի համար համարելով նրանց գաղափարական լավագույն ղեկավարություն, որպեսզի ստեղծվի Ուկրաինայի Կիևի պատրիարքության ուղղափառ եկեղեցին։
1993 թվականի սեպտեմբերի 3-ին կնքել է Մասսանդրովյան համաձայանգիրը, որը վերաբերվում էր Ուկրաինայում տեղաբաշխված տարածքներին և ատոմային զենքին։ Որից հետո 1994 թվականի հուլիսին համաձայնվեց անց կացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Առաջին փուլում թեկնածուների մեջ հավաքեց առավելագույն ձայները, բայց երկրորդ փուլում պարտվեց Լեոնիդ Կուչմեին։
1994 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում հակառակ Գերագույն Ռադայի կողմից 1993 թվականի նոյմեբերի 18-ին հաստատված «ՄԵԿՆԱՐԿ-1» պայմանագրի, ըստ որի նախատեսվում էր Ուկրաինայի տարածքում տեղակայված ռազմավարական միջուկային սպառազինությունը աստիճանաբար կրճատել, Ուկրաինան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն ինքնակամ որոշել են ստորագրել եռակողմ պայմանագիր, ըստ որի Ուկրաինայում եղած ամբողջ ատոմային սպառազինությունը պետք է անհապաղ տեղափոխվեր Ռուսաստան (որը ավարտվեց 1996 թվականի հունիսի 1-ին), ընդ որում առանց որևէ կոնկրետ անվտանգության երաշխիքների և փաստաթղթերով արձանագրված ֆինանսական փոխհատուցումների[26]։
1994 թվականին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո (որին նա համաձայնվեց 1993 թվականի մասսայական գործադուլների ճնշման տակ) երկրորդ փուլում նա պարտվեց Լեոնիդ Կուչմային` հավաքելով 45,1 % քվե։
1994 թվականի սեպտեմբերին ընտրվել է Գերագույն ռադայի պատգամավոր, «Սոցիալ-շուկայական ընտրություն» կուսակցության անդամ, հետագայում անցավ «Սահմանադրական կենտրոն» պատգամավորական խմբի շարքերը։
1998 թվականին նորից է ընտրվել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր որպես Ուկրաինայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար։
1998 թվականին եղել է Ուկրաինայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։
2002 թվականին ՈւՍԴԿ-ի ցուցակով ընտրվում է պատգամավոր։
2006 թվականի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին ՈւՍԴԿ-ն չկարողացավ հաղթահարել 3 %-ի արգելքը։
2006 թվականի ապրիլի 26-ին Լեոնիդ Կրավչուկը հայտարարել է «կուսակցության ղեկավար մարմիններից դուրս գալու և հասարակաքաղաքական ակտիվ կյանքով զբաղվելու» մասին, առանց կապ ունենալու որևէ կուսակցության հետ[27]։
2006 թվականի հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Լեոնիդ Կրավչուկը մասնակցել է կլոր սեղանի Ունիվերսալ ազգային միասնության պատճառով։
2006 թվականին դարձել է «Ուկրաինա-Չինաստան» համայնքի պատվավոր նախագահ[28]։
2011 թվականին եղել է «Հեռանկարային Ուկրաինա» ֆոնդի Արխիվացված 2015-04-02 Wayback Machine պատվավոր նախագահ։
Հանդիսանում է «Ռովենյան հայրենակցական միություն» հասարակական միավորման պատվավոր նախագահը[29]։
Գրել է ավելի քան 500 հոդված։
Հետաքրքրված է շախմատով, որսորդությունով, ֆուտբոլով[33][34]։
2014 թվականի հունվարի 31-ին Ուկրաինայի փոստը Լեոնիդ Կրավչուկի ութսունամյակի առթիվ նրա պատվին նամականիշ է թողարկել[35]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.