իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Լեոնարդո Բոնուչի (իտալ.` Leonardo Bonucci, մայիսի 1, 1987[2][3][4], Վիտերբո, Լացիո, Իտալիա), իտալացի պաշտպան, որը հանդես է գալիս իտալական «Յուվենտուսում» և Իտալիայի ազգային հավաքականում։
Լեոնարդո Բոնուչի իտալ.՝ Leonardo Bonucci | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Լեոնարդո Բոնուչի[1] | ||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 1, 1987[2][3][4] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիտերբո, Լացիո, Իտալիա | ||
Հասակ | 191 սմ[5] | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Միլան | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2005 | Վիտերբեզե | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2005-2006 | Վիտերբեզե | 0 | (0) |
2005-2006 | → Ինտերնացիոնալե | 1 | (0) |
2006-2007 | Ինտերնացիոնալե | 0 | (0) |
2007-2008 | Տրևիզո | 27 | (2) |
2008-2009 | Ինտերնացիոնալե | 0 | (0) |
2008-2009 | → Տրևիզո | 13 | (2) |
2009 | → Պիզա | 18 | (1) |
2009 | Ջենոա | 0 | (0) |
2009-2010 | Բարի | 38 | (1) |
2010-2017 | Յուվենտուս | 227 | (13) |
2017-ներկա | Միլան | 18 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-ներկա | Իտալիա | 75 | (5) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բոնուչին սկսել է կարիերան ծննդավայրի «Վիտերբեզե» ակումբում, բայց 2005 թ-ին վարձավճարով տեղափոխվել է Միլանի «Ինտեր»[6]։ 2006 թվականի մայիսի 14-ին Բոնուչին իր դեբյուտն է նշել իտալական ակումբի կազմում` «Կալյարիի» դեմ խաղում[7][8]։
2007 թվականի հունվարին «Տրևիզոն» գնել է Բոնուչիի տրանսֆերի 50%-ը, Դանիել Մաա Բումսոնգի՝ «Պրիմավերայում» իր թիմակցի իրավունքների 50%-ի հետ միասին։ Բոնուչին մնաց Ինտերում մինչև 2007 թ-ի հունիսի 30-ը։ Բոնուչին «Ինտերի» մինչև 20 տարեկանների թիմի հետ հաղթել է իտալական «Պրիմավերա» երիտասարդական առաջնությունում։
2007 թ-ի հուլիսի 1-ին Բոնուչին և Մաա Բումսոնգը պաշտոնապես դարձան «Տրևիզոյի» խաղացողներ։ «Տրևիզոյում» Բոնուչին խաղացել է Սերիա Բ-ի 27 խաղերից 20-ում որպես հիմնական կազմի խաղացող[9]։
2008 թ-ի հունիսին Բոնուչին միակ ֆուտբոլիստը դարձավ, ում «Ինտերը» ետ գնեց «Տրևիզոյից», բայց նա վարձավճարով մնաց «Տրևիզոյում»։ Բոնուչին այդ ժամանակ գնահատվում էր 700 հազար եվրո։
Բոնուչին «Տրևիզոյում» խաղացել է Սերիա Բ-ի 13 խաղերում նախքան Սերիա Բ-ի մեկ այլ թիմ՝ «Պիզա Կալչիո» վարձավճարով տեղափոխվելը[10]։
2009 թվականի հունիսի 8-ին Բոնուչին տեղափոխվել է «Ջենովա»[11]։ Հուլիսի 1-ին «Ինտերը» պաշտոնապես հայտարարեց, որ Բոնուչին՝ Ռոբերտ Աքուաֆրեզկայի, Ֆրանչեսկո Բոլզոնիի և Ռիկարդո Մեգիորնիի հետ տեղափոխվում են «Ջենովա», և որպես գործարքի մաս Տիագո Մոտտան և Դիեգո Միլիտոն տեղափոխվեցին «Ինտեր»։ Բոնուչիի տրանսֆերն այդ ժամանակ գնահատվում էր 3 մլն եվրո։
Բայց 2009 թվականի հուլիսի 2-ին Բոնուչին տեղափոխվել է իտալական «Բարի», համասեփականության իրավունքով, 1.75 մլն եվրոյի դիմաց։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է «Ինտերի» դեմ խաղում, որտեղ գրանցվել է 1։1 հաշիվը։
«Բարի»-ում՝ մարզիչ Ջիամպերո Վենտուրայի գլխավորությամբ, նա դարձավ հիմնական կենտրոնական պաշտպանը, ցուցադրելով ուժեղ և արդյունավետ պաշտպանողական ոճ։ Նա ամուր համագործակցություն սկսեց Անդրեա Ռանոկիայի հետ, որն այնքան արդյունավետ էր, որ 2009-2010 թթ մրցաշրջանի միջնամասում «Բարին» դարձավ Սերիա Ա-ի ամենալավ պաշտպանողական արդյունք ցուցաբերող 2-րդ թիմը։ Ամուր համագործակցությունն ավարտվեց, երբ Ռանոկիան վնասվածք ստացավ և մրցաշրջանի հետագա խաղերից դուրս մնաց։
2010 թվականի հունիսի 28-ին Բոնուչին 15.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է թուրինյան «Յուվենտուս»։ Նա ստացավ 19 համարի մարզաշապիկը։
Խաղալով ազգային հավաքականում իր թիմակից Ջորջիո Կիելլինիի հետ միասին, Բոնուչին միանգամից դարձավ հիմնական կազմի խաղացող։ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Յուվենտուսը» սկսեց խաղալ 3 պաշտպաններով. Կիելլինի, Բոնուչի և Անդրեա Բարձալի։ Իրենց արդյունավետ համագործակցության շնորհիվ երեք-հոգանոց պաշտպանությունը ձեռք բերեց ''BBC'' մականունը։ 2012 թ-ի ապրիլի 2-ին «Յուվենտուսը» հայտարարեց, որ Բոնուչիի հետ նոր՝ 5-ամյա պայմանագիր է ստորագրել, որն ուժի մեջ կմտնի 2012 թ-ի հուլիսի 1-ից։ Բոնուչին իր առաջին խոշոր տիտղոսը՝ Իտալիայի Սկուդետտոն նվաճեց 2012 թ-ին։ Այդ մրցաշրջանում նրա լավ մարզավիճակն ապահովեց Եվրո-2012-ում ազգային հավաքականում իր տեղը։
Թուրինյան ակումբի կազմում իր դեբյուտը նշել է հուլիսի 29-ին՝ Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Շեմրոկ Ռովերսի» դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 13-ին «Ուդինեզեի» դեմ խաղում[12]։ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին իր առաջին գոլն է խփել եվրոգավաթներում՝ «Շախտյորի» դեմ խաղում։
Հաջորդ բոլոր մրցաշրջաններում Բոնուչին «Յուվենտուսի» հետ նվաճել է Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսը և ապահովել է Չեմպիոնների Լիգայում իր տեղը։
2014-2015 թթ մրցաշրջանում Բոնուչին «Յուվենտուսում» անցակցրեց իր 200-րդ խաղը։ 2015 թ-ի հունիսի 6-ին Բոնուչին խաղացել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, որտեղ Ծեր Սինյորան 3-1 հաշվով պարտվեց «Բարսելոնային» Բեռլինի Օլիմպիաստադիոնում։ 2015-թի նոյեմբերի 24-ին Բոնուչին առաջադրվել է որպես 2015 թ-ի ՈւԵՖԱ-ի տարվա թիմի անդամ։ 2016 թ-ի մարտի 2-ին, Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Ինտերի» դեմ խաղում, Բոնուչին՝ Բուֆֆոնի և Կիելլինիի բացակայությամբ, կրում էր «Յուվենտուսի» ավագի թևկապը։ Այդ խաղում «Յուվենտուսը» հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ, սակայն Բոնուչին, այդ խաղում ստանալով դեղին քարտ, բաց թողեց հաղթական եզրափակիչը «Միլանի» դեմ։
2016-2017 թվականներին ՉԼ-ի եզրափակիչը կարելի է ասել վերջինն էր Բոնուչիի համար Յուվենտուսի կազմում։ Թիմը պարտվեց Մադրիդի Ռեալին 4-1 հաշվով, ինչը հանդերձարանում կոնֆլիկտ է առաջացել Բոնուչիի ու Ալեգրիի միջև։
2017 թվականի ամառային տրանսֆերային շուկայի ժամանակ անսպասելի նորություններից մեկը դարձավ այն, որ Բոնուչիի գործակալը հայտարարեց, որ Յուվենտուսը պատրաստվում է վաճառել ֆուտբոլիստին։ Սկսեցին հետաքրքրվել ընդամենը երեք թիմ, Ինտերը, Չելսին և Միլանը։ Մրցապայքարում հաջողության հասավ Միլանը, առաջարկելով Յուվենտուսին 40 մլն + 2 մլն եվրո բոնուսներ ու Բոնուչիին տարեկան 6.5 մլն եվրո + բոնուսներ աշխատավարձ` 5 տարվա պայմանագիր կնքելով (մինչև 2022 թվականը)։
2017 թվականի նոյեմբերի 4-ի տվյալներով
Ելույթներ | Լիգա | Գավաթ[13] | Եվրագավաթ | Այլ[14] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Ինտերնացիոնալե | Սերիա Ա | 2005-2006 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2006-2007 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
Տրեվիզո | Սերիա Բ | 2007-2008 | 27 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 2 |
2008-2009 | 13 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 2 | ||
Ընդհանուր | 40 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 4 | ||
Պիզա → | Սերիա Բ | 2008-2009 | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 1 |
Ընդհանուր | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 1 | ||
Բարի | Սերիա Ա | 2009-2010 | 38 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 1 |
Ընդհանուր | 38 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 1 | ||
Յուվենտուս | Սերիա Ա | 2010-2011 | 34 | 2 | 2 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 44 | 3 |
2011-2012 | 32 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 2 | ||
2012-2013 | 33 | 0 | 4 | 0 | 10 | 1 | 1 | 0 | 48 | 1 | ||
2013-2014 | 29 | 2 | 1 | 0 | 13 | 1 | 1 | 0 | 44 | 3 | ||
2014-2015 | 34 | 3 | 4 | 1 | 13 | 0 | 1 | 0 | 52 | 4 | ||
2015-2016 | 36 | 3 | 4 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 49 | 3 | ||
2016-2017 | 29 | 3 | 5 | 1 | 11 | 1 | 0 | 0 | 45 | 5 | ||
Ընդհանուր | 227 | 15 | 25 | 2 | 63 | 4 | 4 | 0 | 319 | 21 | ||
Միլան | Սերիա Ա | 2017-2018 | 9 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 15 | 0 |
Ընդհանուր | 9 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 15 | 0 | ||
Ամբողջ կարիերա | 333 | 21 | 30 | 2 | 69 | 4 | 4 | 0 | 436 | 27 |
2010 թվականի մարտի 3-ի Բոնուչին իր դեբյուտն է նշել Իտալիայի հավաքականի կազմում մրցելով Կամերունի հավաքականի դեմ[15]։ 2010 թվականի մայիսին Բոնուչին ընդգրկվել է Աշխարհի առաջնության Իտալիայի հավաքականի նախնական հայտացուցակում։ Այդ առաջնությունում Բոնուչին մնաց պահեստայինների նստարանին Իտալիայի բոլոր 3 խաղերում, քանի որ հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելը՝ չհաղթելով ոչ մի խաղում։
2011-2012 թթ. մրցաշրջանում Բոնուչին կրկին հրավիրվեց ազգային հավաքական՝ Եվրո-2012-ին մասնակցելու համար, որտեղ Իտալիայի հավաքականը, Չեզարե Պրանդելիի գլխավորությամբ, հասավ մինչև եզրափակիչ, որտեղ 4:0 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին։
2014 թ-ի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում Բոնուչին կրկին հավաքական հրավիրվեց Չեզար Պրանդելիի կողմից, չնայած այդ առաջնությունում ևս Իտալիան չհաղթահարեց խմբային փուլի արգելքը և Բոնուչին կրկին մնաց պահեստայինների նստարանին։
2014 թ-ի սեպտեմբերի 4-ին, նոր գլխավոր մարզչի՝ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, Բոնուչին առաջին անգամ կրեց Իտալիայի հավաքականի ավագի թևկապը՝ Հոլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (2-0) Դանիելե դե Ռոսսիի փոխարինումից հետո։
2016 թ-ի մայիսի 31-ին Բոնուչին հրավիրվեց Կոնտեի գլխավորած Իտալիայի հավաքական՝ Եվրո-2016-ին մասնակցելու համար[16]։ Իտալիայի հավաքականը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11 մետրանոցներով Գերմանիայի հավաքականին պարտվելով (6-5) դուրս մնաց հետագա պայքարից։
2011 թ-ի հունիսին Բոնուչին ամուսնացավ իր ընկերուհի, նախկին մոդել Մարտինա Մակարիի հետ։ Նրանք ունեն 2 որդի, Լորենցոն (ծնվ. 2012 թ. հուլիսին) և Մատեոն (ծնվ. 2014 թ-ի մայիսին)։
2012 թ-ի հոկտեմբերին Բոնուչին, իր կինը և 5-ամսական որդին հարձակման են ենթարկվել զինված ավազակի կողմից, ով պահանջել է պաշտպանվողից իր ժամացույցը։ Երբ ավազակը մեկնել է ձեռքը ժամացույցը վերցնելու համար, Բոնուչին, լուրերի համաձայն, հարվածել է նրան և հետապնդել է փողոցով։ Գողը մոտոցիկլետով փախել է իր հանցակցի հետ։
Բոնուչին նախկինում եղել է կիսապաշտպան, ով այժմ սակայն սովորաբար խաղում է երեք-հոգանոց պաշտպանության կենտրոնում (չնայած նա կարողանում է խաղալ նաև չորս հոգուց կազմված պաշտպանությունում)։ Բոնուչին հիմնականում հայտնի է իր տեխնիկայով, անցումներով և ետևից գրոհը երկար փոխանցումներով սկսելով։ Բարձրահասակ և ուժեղ պաշտպան է, օժտված լավ տվյալներով, ամուր նպատակասլացությամբ և խաղը կարդալու ունակությամբ։ Չնայած երիտասարդ տարիքում նրան քննադատում էին անկայունություն, սխալներ և թերություններ ունենալու համար, 2014-2015 թթ. մրցաշրջանում նա նշանակալի կերպով բարելավեց և հաստատեց իր՝ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը լինելու փաստը։ Անգամ մարզիչ Պեպ Գվարդիոլան Բոնուչիին ներկայացրել է որպես իր «ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը»։ Իր յուրահատուկ խաղաոճը թույլ է տվել Ջիովաննի Գալիին համեմատել իրեն նախկին պաշտպան Գաետանո Սչիրեայի հետ։
2012 թ-ին «The Guardian» օրաթերթի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Բոնուչին եղել է 88-րդը։ 2016 թ-ի իր պաշտպանողական հատկանիշները, ինչպես նաև իր մաքուր անցումները, գնդակով խաղալու որակները հնարավորություն են տվել «La Repubblica»-ին տալ իրեն «Բեկերբոնուչի» կեղծանունը, հիշատակելով գերմանացի նախկին պաշտպան Ֆրանց Բեկենբաուերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.