Լենդաս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լենդաս (հուն․՝ Λέντας[1]), Կրետեից հարավ գտնվող գյուղ Հունաստանում։ Գտնվում է Հերակլիոնից 63 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք՝ Լիբիական ծովի ափին։ Մտնում է Կրետե մարզի Հերակլիոն նոմոսի Գորտինա դիմոսի կազմի մեջ։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 80 մարդ[1]։ Տեղացիներից մեծ մասը զբաղվում են գյուղտնտեսությամբ և տուրիզմով։
Լենդաս | ||
Λέντας | ||
Երկիր | Հունաստան | |
---|---|---|
Համայնք | Gortyn Municipality? և Commune of Miamou? | |
ԲԾՄ | 20 մետր | |
Բնակչություն | 80[1] մարդ (2011) | |
| ||
Քաղաքի անունը ծագում է λέοντας՝ առյուծ բառից։
1958-1966 թվականներին Ստիլիանոս Ալեքսիուի (Στυλιανός Αλεξίου) կողմից անցակացված պեղումների շնորհիվ հայտնաբերվել են նախապատմական ժամանակների բնակավայրեր և գերեզմաններ (մ.թ.ա. 2100-1900 թվականներ)։ | Գյուղը գտնվում է Լեբեն (Λεβήν) հին քաղաքի տեղում[2]։ Լեբենը կառուցվել է փյունիկացիների կողմից և հնագույն շրջանում Գորտինայի համար ծառայում էր որպես նավահանգիստ՝ գտնվելով նրանից 22 կիլմոմետր դեպի հյուսիս[3]։
Լեբեն անունը ծագել է labiʾ՝ առյուծ բառից. բնակավայրն այդպես է կոչվել այն պատճառով, որ արևմուտքում գտնվող հրվանդանը նման է առյուծի գլխի։ Ըստ լեգենդի՝ այն Հռեայի որկե կառքին լծված առյուծներից մեկն է, որը քարացել է[4]։ Լեբենի արևելքում կա բուժիչ աղբյուր։ Լեբենում էին գտնվում ասկլեպիոնը[2] և Հիգեայի տաճարը, որ կառուցվել է մ.թ.ա. IV դարում։
Լեբենը լքվել է VII-VIII դարերում՝ ծովահենության պատճառով։ XIV դարում կառուցվել է Սուրբ Հովհաննեսի բյուզանդական եկեղեցին։
Միամու դիմոսի կազմի մեջ են մտնում վեց բնակավայրեր։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 306 մարդ[1], իսկ տարածքը՝ 38,25 քառակուսի կիլոմետր[5]։
Բնակավայր | Բնակչություն (2011)[1], մարդ |
---|---|
Այիա Մարինա | 0 |
Դիսկոս | 23 |
Կրոտոս | 88 |
Լենդաս | 80 |
Միամու | 96 |
Պապադոիյանիս | 19 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.