From Wikipedia, the free encyclopedia
Լեյլա Հաթամի (պարս.՝ لیلا حاتمی Leylā Hātamī, հոկտեմբերի 1, 1972[1], Թեհրան, Իրան), ժամանակակից իրանցի դերասանուհի, ռեժիսոր։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես իրանական կինեմատոգրաֆիայում կատարած աշխատանքի[2], ներառյալ՝ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին որպես լավագույն օտարալեզու ֆիլմ արժանացած «Ամուսնալուծություն» կինոնկարում իր տպավորիչ դերակատարման շնորհիվ, որը նրան բերել է նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[3]։
Լեյլա Հաթամի պարս.՝ لیلا حاتمی | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Կրթություն | Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոռեժիսոր և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ալի Հաթամի, մայր՝ Զարի Հոշկամ |
Ամուսին(ներ) | Ali Mosaffa? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լեյլան իրանցի ազդեցիկ ռեժիսոր Ալի Հաթամիի և դերասանուհի Զարի Խոշկամի դուստրն է։ Թեհրանում ավագ դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Լոզան (Շվեյցարիա), ընդունվել այդ քաղաքում գործող Շվեյցարիայի Դաշնության տեխնոլոգիական ինստիտուտի (EPFL-ի) մեխանիկական ճարտարագիտության բաժանմունքը։ Երկու տարի այդ բաժանմունքում սովորելուց հետո որոշել է փոխել իր մասնագիտացումը և անցել է ֆրանսիական գրականություն ուսումնասիրելուն[4]։ Ուսումնառությունն ավարտելուց հետո վերադարձել է ապրելու Իրանում։
Պատանեկան տարիներին Լեյլան դրվագային փոքր դերեր է կատարել հոր նկարահանած ֆիլմերում, այդ թվում՝ Hezar Dastan հեռուստասերիալում ու Kamalolmolk կինոնկարում։ Գլխավոր հերոսուհու դերի կատարմամբ առաջին անգամ հանդես է եկել 1996 թվականին Դարիուշ Մեհրջուիի նկարահանած «Լեյլա» ֆիլմում։ Այդ դերակատարումը նրան բերել է լավագույն դերասանուհու պատվո դիպլոմ Fajr միջազգային 15-րդ կինոփառատոնում[5]։ Դրանից հետո, դարձյալ՝ մեծ հաջողությամբ, մեկ տասնյակից ավելի դերեր է խաղացել իրանական կինոնկարներում։ «Ամայացած կայարանը» ֆիլմի (2002 թ.) գլխավոր հերոսուհու դերը կատարելու համար Fajr միջազգային կինոփառատոնում մրցանակի է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ Մոնրեալի համաշխարհային 26-րդ կինոփառատոնում այդ աշխատանքի համար, այդ նույն անվանակարգում հաղթող է ճանաչվել ու արժանացել մրցանակի[6];
«Հեռավոր տիկնոջ դիմանկարը» (2005) և «Վերջին քայլը» (2012) ֆիլմերը Լեյլայի՝ արդեն որպես ռեժիսորի լավագույն աշխատանքներից են (ի դեպ, այդ ֆիլմերից վերջինում նա հանդես է եկել նաև իբրև գլխավոր հերոսուհու դերակատար և տարազների ու ձևավորման հեղինակ)։ Այդ ֆիլմում կատարած աշխատանքի համար Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում նա մրցանակի է արժանացել որպես լավագույն դերասանուհի, իսկ Fajr միջազգային կինոփառատոնում էլ «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակ է ստացել իբրև տարազների ու ձևավորման հեղինակ։
2012 թվականին Լեյլա Հաթամին բազմազգ կինոսիրողների, քննադատների, արվեստագետների ու արվեստաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ասղար Ֆարհադիի «Ամուսնալուծություն» ֆիլմում իր դերակատարման շնորհիվ, ֆիլմ, որն արժանացել է տասնյակ մրցանակների, այդ թվում՝ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի[7]։ Անձամբ դերասանուհին նույնպես մի շարք մրցանակներ է շահել, ներառյալ բեռլինյան միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ»[3]։ IndieWire-ը նրա դերակատարումը բնորոշել է որպես 21-րդ դարի կանացի լավագույն դերակատարումներից մեկը[8]։
2014 թվականին Լեյլա Հաթամին, ի նշան բարձր հեղինակության ու պատվի, ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցութային ժյուրիի կազմում[9]։ Այստեղ նախագահ Ժիլ Ժակոբին ողջունելիս համբուրել է նրա այտը, մի բան, որ ողջույնի սովորական ձև է Ֆրանսիայում[10]։ Իրանի մշակույթի նախարարի տեղակալ Հոսեին Նուշաբադին խստորեն քննադատել է նրան այդ արարքի համար՝ նշելով, որ Իրանի ժողովուրդը չի կարող հանդուրժել իսլամական նորմերի, հասարակական արժեքների ու ազգային չափորոշիչների որևէ ոտնահարում[10]:
Իր այդ չարաբաստիկ համբույրի համար ստանալով բազում հակահարվածներ (հնչել են նույնիսկ հանրության աչքի առաջ գանահարության ենթարկելու կոչեր), Լեյլան հարկադրված էր ներողություն ու ներողամտություն հայցել[11][12]։
Ամուսնացել է 1999 թվականին՝ «Լեյլա» կինոնկարի իր խաղընկերոջ՝ Ալի Մոսաֆայի հետ։ Մի տղա ու մի աղջիկ ունեն։
Մայրենի պարսկերենից բացի՝ Լեյլա Հաթամին հիանալի տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին։
Տարին | Վերնագիրը | Ռեժիսորը | Նշումներ |
---|---|---|---|
1984 | Kamalolmolk | Ալի Հաթամի | |
1992 | Del Shodegan (a.k.a. Սիրուց զարկվածը) | Ալի Հաթամ] | |
1996 | Լեյլա | Դարիուշ Մեհրուջի | Fajr միջազգային կինոփառատոնի պատվո դիպլոմ՝ դերասանական աչքի ընկնող վարպետության համար Donyaye Tasvir մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի |
1998 | Շեիդա | Քամալ Թաբրիզի | Առաջադրվել Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի և Donyaye Tasvir մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2000 | Խառը | Դարիուշ Մեհրուջի | |
2000 | Անգլիական պայուսակ (a.k.a. Keef-e Englisi) (հեռուստասերիալ) | Սեյեդ Զիաէդդին Դոռի | Սիմա փառատոնի մրցանակ՝ հեռուստասերիալի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2001 | Ab va Atash (a.k.a. Ջուր ու հուր) | Ֆերեյդուն Ջեյրանի | Իրանական կինոյի աստղի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2001 | Moraba-ye Shirin (a.k.a. Քաղցր մուրաբա) | Մարզիե Բորումանդ | |
2002 | Ցածր բարձունքներ (a.k.a. Ertefae Past (UK) / Low Heights (US)) | Էբրահիմ Հաթամիքիա | Առաջադրվել է Իրանական կինոյի աստղի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Nominated – Առաջադրվել է Donyaye Tasvir մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2002 | Istgah-e Matrouk (a.k.a. Ամայացած կայարանը) | Ալիռզա Ռաեյսիան | Մոնրեալի համաշխարհային փառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Cinema Haghighat մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի |
2005 | Sima-ye Zani Dar Doordast (a.k.a. Հեռավոր տիկնոջ դիմանկարը) | Ալի Մոսաֆա | |
2005 | Salad-e Fasl (a.k.a. Տարեշրջանի սալաթը) | Ֆերեյդուն Ջեյրանի | Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2005 | Hokm | Մասուդ Կիմիաի | |
2005 | Shaer-e Zobale-ha (a.k.a. Կորուստների բանաստեղծը) | Մոհամադ Ահմադի | |
2007 | Har Shab Tanhayi (a.k.a. Ամեն գիշեր՝ մենություն) | Ռասուլ Սադրամելի | Զիմբաբվեի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2007–2008 | Paridokht (հեռուստասերիալ) | Սաման Մողադդամ | |
2008 | Bi Pooli (a.k.a. Առանց գռոշի) | Համիդ Նեմաթոլլա | Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Donyaye Tasvir մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2008 | Շիրին | Աբաս Քիառոստամի | |
2009 | Chehel Salegi (a.k.a. 40 տարեկան) | Ալիռզա Ռաեյսիան | Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2009 | Parse dar Meh (a.k.a. Թափառումներ մշուշում) | Բահրամ Թավաքոլլի | Առաջադրվել է Իրանի կինոաստղի մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Առաջադրվել է Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2010 | Բաներ կան, որ դու չգիտես | Ֆարդին Սահեբ Զամանի | Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2011 | Aseman-e Mahboob (a.k.a. Ի՜նչ հրաշալի կյանք կամ՝ Սիրալիր երկինք) | Դարիուշ Մեհրջուհի | |
2011 | Ամուսնալուծություն | Ասղար Ֆարհադի | Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (Սառե Բայաթի ու Սարինա Ֆարհադիի հետ) Palm Springs միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (Սառե Բայաթի ու Սարինա Ֆարհադիի հետ) Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Առաջադրվել է Asian Film Awards մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2011 | Երջանկության երկիր | Մազիար Միրի | Քերալայի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2012 | Դիմավորելով Լեյլային | Ադել Յարաղի | Իրանական «Նուր» կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2012 | Վերջին քայլը | Ալի Մոսաֆա | Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Առաջադրվել է Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ լավագույն ձևավորման և տարազների համար |
2012 | Նարնջագույն կոստյում | Դարիուշ Մեհրջուի | Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2013 | Կնքված գաղտնիք | Հադի Մողադամդոստ | Առաջադրվել է Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2014 | Ժամը քանի՝սն է ձեր աշխարհում | Սաֆի Յազդանիան | |
2014 | Time of Love | Alireza Raisian | Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2015 | Ես | Սոհեիլ Բեյրաքի | |
2017 | Subdued | Համիդ Նեմաթոլլա | |
2017 | Խենթացած սիրտ | Բահման Ֆարմանարա | |
2017 | Ռումբ | Փեյման Մոաադի | |
2018 | Խոզ | Մանի Հաղիղի | |
2019 | Կապույտ կետաձուկ | Ֆերեյդուն Ջեյրանի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.