![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Bell_Square_Downtown_La_Crosse%252C_Wisconsin.jpg/640px-Bell_Square_Downtown_La_Crosse%252C_Wisconsin.jpg&w=640&q=50)
Լա Քրոս
From Wikipedia, the free encyclopedia
Լա Քրոս (La Crosse), քաղաք ամերիկյան Վիսկոնսին նահանգի[2] արևմտյան մասում, Մինեսոտա նահանգի հետ սահմանի մերձակայքում, Միսսիսիպի գետի ափին։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, Վիսկոնսինի արևմտյան մասի խոշորագույն բնակավայրը[3]։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 51 320[4], 2019-ին՝ 51,227[5]: Այդ քաղաքի շուրջն է ձևավորվել Լա Քրոս և Հյուստոն շրջաններն ընդգրկող մետրոպոլիսային վիճակագրական տարածքը, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է 135.298 մարդ[6]։
Բնակավայր | ||
---|---|---|
Լա Քրոս | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | La Crosse County? | |
Հիմնադրված է | 1842 թ. | |
Մակերես | 58,372093 կմ² | |
ԲԾՄ | 204±1 մետր | |
Բնակչություն | ▲52 680 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | CDT? | |
Հեռախոսային կոդ | 608 | |
Փոստային դասիչ | 54601, 54602 և 54603 | |
Պաշտոնական կայք | cityoflacrosse.org(անգլ.) | |
| ||
Քաղաքը տարածաշրջանային տեխնոլոգիական, առողջապահական, կրթական, արդյունաբերական կենտրոն է, տրանսպորտային կարևոր հանգույց։ Այստեղ հիմնավորված ընկերություններից են՝
- Allergy Associates of La Crosse and Allergychoices, Inc.-ը
- Altra Federal Credit Union-ը[7]
- City Brewing Company-ն[8]
- Mayo Clinic Health System – Franciscan Healthcarե-ը
- Gundersen Health System-ը[9]
- Kwik Trip-ը[10]
- La Crosse Technology-ն
- Marine Credit Union-ը
- Cargill-ը[11]
- LaCrosse Footwear-ը[12]
- Trane-ը[13]
Լա Քրոսը նաև ուսանողական քաղաք է, որի համբավավոր կրթօջախներից են Վիսկոնսին-Լա Քրոս համալսարանը (University of Wisconsin-La Crosse), Վիթերբո համալսարանը (Viterbo University), Արևմտյան տեխնիկական քոլեջը (Western Technical College):