Լա Քրոս
Լա Քրոս, քաղաք ամերիկյան Վիսկոնսին նահանգի արևմտյան մասում, Մինեսոտա նահանգի հետ սահմանի մերձակայքում, Միսսիսիպի գետի ափին։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, Վիսկոնսինի արևմտյան մասի խոշորագույն բնակավայրը։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 51 320, 2019-ին՝ 51,227: Այդ քաղաքի շուրջն է ձևավորվել Լա Քրոս և Հյուստոն շրջաններն ընդգրկող մետրոպոլիսային վիճակագրական տարածքը, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է 135.298 մարդ։
Read article