Լարավոր կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
Լարավոր կամուրջ (եբրայերեն՝ גשר המיתרים, Gesher HaMeitarim), հայտնի է որպես Լարերի կամուրջ կամ Երուսաղեմի թեթևաքաշ փոխադրամիջոցի կամուրջ, Դավթի տավիղ, երկաթուղային-հետիոտնային կայմապարաններով կամուրջ Երուսաղեմում։ Կառույցը նախագծել է իսպանացի ճարտարապետ և ինժեներ Սանտիագո Կալատրավան։ Կամրջով է անցնում Երուսաղեմի թեթևաքաշ փոխադրամիջոցի կարմիր գիծը, որը ծառայություն սկսել է մատուցել 2011 թվականի օգոստոսի 19-ից։ Կամրջի մեջ ներառված է ապակեպատ հետիոտնային կամուրջ, որը հնարավորություն է տալիս հետիոտնին անցնել Կիրյաթ մոշեից դեպի Երուսաղեմի կենտրոնական ավտոբուսային կայարան։ Շուրջ 70 միլիոն ԱՄՆ դոլար (246 միլիոն շեքել) արժողությամբ կամուրջը բացվել է 2008 թվականի հունիսի 25-ին[1]։
Արագ փաստեր Լարավոր կամուրջ, Երկիր ...
Լարավոր կամուրջ | |
---|---|
Երկիր | Իսրայել |
Տեղանք | Երուսաղեմ |
Տեսակ | հետիոտնային կամուրջ, տրամվայի կամուրջ և կայմապարաններային կամուրջ |
Նյութ | պողպատ |
Ճարտարապետ | Սանտիագո Կալատրավա |
Երկարություն | 360 մետր |
Բացման տարեթիվ | հունիսի 25, 2008 |
Փակել