Լատվիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Լատվիայի օբյեկտները թվով 2-ն են (2014 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 0,2 % -ը (1073-ը 2017 թվականին)։ Օբյեկտները ցանկում ներառված են մշակութային չափանիշներով, ընդ որում դրանցից 1-ը ճանաչվում է, որպես մարդկային հանճարեղության գլուխգործոց (Համաշխարհային ժառանգություն)։ Բացի այդ, 2014 թվականի դրությամբ Լատվիայի տարածքում տեղակայված են 3 օբյեկտ, որոնք Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածուներ են։ Լատվիայի Հանրապետությունը 1995 թվականի հունվարի 10–ին վավերացրել է ժառանգության պաշտպանության կոնվենցիան։ Լատվայի առաջին օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1992 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 21-րդ նստաշրջանում։