From Wikipedia, the free encyclopedia
Լատա Մանգեշկար (մարաթհի` लता मंगेशकर, անգլ.՝ Lata Mangeshkar, սեպտեմբերի 28, 1929, Ինդաուր, Indore State, Բրիտանական Հնդկաստան - փետրվարի 6, 2022[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ երգչուհի, Հնդկաստանի արտակադրային ամենահայտնի և հարգված երգչուհիներից մեկն է[2][3]։ Նա երկրորդ հնդիկ երգչուհին է Մ. Ս. Սուբբուլակշմիից հետո, որն ստացել է Հնդկաստանի բարձրագույն քաղաքացիական Բհարատ Ռատնա պարգևը[4]։ 1989 թվականին արժանացել է Հնդկաստանի ամենաբարձր` Դադասահեբ Փհալկեի անվան պարգևին։ Նրա երեք քույրերը նույնպես երգչուհիներ են (Աշա Բհոսլե, Ուշա Մանգեշկար և Մինա Խադիկար), երգիչ և կոմպոզիտոր է նաև եղբայրը` Հրիդայնաթհ Մանգեշկարը։
Լատա Մանգեշկար | |
---|---|
Բնօրինակ անուն | մարաթհի՝ लता मंगेशकर |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1929 Ինդաուր, Indore State, Բրիտանական Հնդկաստան |
Երկիր | Հնդկաստան |
Մահացել է | փետրվարի 6, 2022[1] (92 տարեկան) Մումբայ, Հնդկաստան[1] |
Ժանրեր | Էթնիկ երաժշտություն, Ֆիլմի, հնդկական դասական երաժշտություն, հինդուիստական դասական երաժշտություն և բհաջան |
Մասնագիտություն | երգչուհի, կինոդերասանուհի, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և կինոպրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Lata Mangeshkar Վիքիպահեստում |
Լատա Մանգեշկարի երգչական կարիերան սկսվել է 1942 թվականին և շարունակվում է արդեն իսկ յոթ տասնամյակ։ Նրա հայրը` Պանդիտ Դինանաթհ Մանգեշկարը, թատրոնի դերասան և դասական երգերի կատարող էր։ Լատան երեխաներից ավագն էր։ Նրանից հետո հերթականությամբ գալիս էին Մինա, Աշա և Ուշա քույրերը, իսկ վերջում եղբայրը` Հրիդայնաթհը։
Իր առաջին երգի դասերը Լատան ստացել է հորից։ Հինգ տարեկանում արդեն աշխատում էր իր հոր երաժշտական ներկայացումներում` որպես դերասանուհի։ Դպրոցական առաջին իսկ օրերին երգել էր սովորեցնում մյուս երեխաներին։ Երբ նա 13 տարեկան էր, հայրը մահացել է և նրանց ընտանիքի բարեկամ, ռեժիսոր Վինայակ Դամոդար Կարնատակին օգնել է Լատային` երգչուհու և դերասանուհու ուղին բռնելու գործում։
Լատա Մանգեշկարը ձայնագրել է երգեր` հազարից ավելի բոլիվուդյան ֆիլմերի համար, որոնք ներառում են երգեր` Հնդկաստանի շուրջ 36 տարբեր լեզուներով։ Նրա ձայնով երգել են հնդկական կինոյի բազմաթիվ հերոսուհիներ։ Լատան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` ձայնագրությունների առավելագույն քանակի համար։ Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի 1974 թվականի գրառման, 1948-1974 թվականներին, նա կատարել է 25 հազար ձայնագրություն` 20 հնդկական լեզուներով (համաձայն 1987 թվականի հրատարակության` արդեն 30 հազար ձայնագրություն)։ Այդ փաստը մի շարք աղբյուրների կողմից ենթարկվեց քննադատության, որոնք կարծում էին, որ երգերի քանակը չափազանցված է։ Այդ կարծիքին էր նաև նրա աշխատանքային ընկեր Մոհամեդ Ռաֆին, ով 1977 թվականին գրել էր, որ եթե Լատան կատարել է 25 հազար ձայնագրություն, ապա ես կատարել եմ 28 հազար[5]։ Ավելի ուշ երգչուհու երկրպագուները հաշվել էին նրա ձայնագրությունների քանակը` կոնկրետ անվանումներով և ստացել մինչև 6,5 հազար, որն իրականում ավելի քիչ էր, քան Մոհամեդ Ռաֆիի կատարումները[6]։
Ներկայումս, Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, առավելագույն ձայնագրություններ ունի Լատա Մանգեշկարի կրտսեր քույրը` Աշա Բհոսլեն (գրանցման պահին երգերի քանակը կազմել է մոտ 11 հազար)։
Լատա Մանգեշկարը հանդես է եկել նաև որպես դերասանուհի, երգահան և պրոդյուսեր։
Այստեղ ընդգրկված չէ այն ֆիլմերի ցանկը, որտեղ հնչում են միայն Լատայի կատարումները, այլ այն ֆիլմերի մի մասն է, որտեղ նա հանդես է եկել որպես դերասանուհի, պրոդյուսեր և կոմպոզիտոր։
Դերասանուհի
Կոմպոզիտոր
Պրոդյուսեր
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.