![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/United_Kingdom_adm_location_map.svg/langhy-640px-United_Kingdom_adm_location_map.svg.png&w=640&q=50)
Լանքասթեր
From Wikipedia, the free encyclopedia
Լանքասթեր (անգլ.՝ Lancaster, լատին․՝ Lancastria), քաղաք Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևմուտքում՝ Անգլիա երկրամասի Լանքաշիր կոմսությունում, որի առավել նշանակալի բնակավայրն է համարվում[1]։ Մինչև 1974 թվականը եղել է այդ կոմսության վարչական կենտրոնը։ Ընկած է Իռլանդական ծովի և նրա մեջ թափվող Լան գետի ափերին։ Զբաղեցնում է քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 52․234[2]։ Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1086 թվականին, «Ահեղ դատաստանի օրվա գիրք» («Domesday Book ») վերնագրով հայտնի ձեռագիր մատյանում[3], Loncastre անվանումով, որտեղ Lon-ը Լան գետի անվանումն է, castre-ն՝ հին անգլերեն cæster-ը կամ լատիներեն castrum-ը՝ բերդ, ռազմական ճամբար նշանակությամբ[4][5]։ Ըստ ավանդազրույցի՝ քաղաքը կառուցվել է հին հռոմեական լքված ճամբարի տեղում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Լանքասթեր | |||
անգլ.՝ Lancaster, լատին․՝ Lancastria | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կոմսություն | ԼանքաշիրԼանքաշիր | ||
Առաջին հիշատակում | 1086 | ||
ԲԾՄ | 9 մետր | ||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||
Բնակչություն | 46 000 մարդ (2004) | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +44 1524 | ||
Փոստային ինդեքս | LA1 | ||
Փոստային դասիչ | LA1 | ||
| |||
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Lancaster_Collage_2022.jpg/640px-Lancaster_Collage_2022.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d4/Lancaster_Main_Image.jpg/640px-Lancaster_Main_Image.jpg)
Լանքասթերի նավահանգիստը կարևոր դեր է խաղացել դեպի նոր հայտնաբերված Ամերիկա աշխարհամաս առաջին ուղևորությունների իրագործման, ստրուկների վաճառքի կազմակերպման, արդյունաբերական հեղափոխության ժամանակներում։
Լանքասթերի աչքի ընկնող պատմական կառույցներից են ռոմանական ոճով կառուցված ամրոցը, որը հիմնադրվել է 13-րդ դարում և հետագայում՝ Էլիզաբեթ Առաջինի օրոք զգալիորեն ընդլայնվել, միջնադարյան տաճարն ու եկեղեցին և Էշտոնի հուշահամալիրը, որը պատկերավոր կերպով անվանվում է հյուսիսային Թաջ Մահալ։
Լանքասթերյան տունը անգլիական թագավորական ընտանիքի մի ճյուղն է համարվում։ Այսօր էլ Լանքասթերի դքսությունն ընդգրկում է ընդարձակ կալվածքներ, որոնք պատկանում են Լանքասթերի դուքս հանդիսացող Չարլզ 3-րդին։
Քաղաքում զարգացած են մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, գործվածքեղենի, կոշկեղենի, կահույքի արտադրությունը[6]։ Գործում է Լանքասթերի համալսարանը։ Այստեղ է գտնվում նաև Քումբրիայի համալսարանի կամպուսներից մեկը։