Դուքս
From Wikipedia, the free encyclopedia
Դուքս, դուկ, տուկ (Լատ dux-առաջնորդ), 1․ պատվաստիճան, ռազմական և քաղաքական պաշտոն Հռոմեական կայսրության ուշ, բյուզանդական կայսրության վաղ ժամանակաշրջանում։ 10-րդ դարում դուքս պատվաստիճանը տարածված է եղել Բյուզանդիայում, ուր զորավարի իրավասություններն անցել են դուքսերին կամ կատապանին, որին անհրաժեշտության դեպքում ենթարկվել են մի քանի բանակաթեմեր։ Դուքսերը 11-րդ դարում ձեռք են բերել քաղաքական ու դատավարական իշխանություն և 12-րդ դարում արդեն լիիրավ փոխարքաներ էին նահանգներում։ 11-12-րդ դարերի աղբյուրներում զորավար, արքոնտ, կատապան և դուքս անվանումները հաճախ գործածվել են միմյանց փոխարեն։ 2․ Հին գերմանացիների մոտ դուքս (հերցոգ) եղել է ցեղի ընտրովի առաջնորդը, վաղ միջնադարի Արևմտյան Եվրոպայում՝ ցեղային իշխան, ֆեոդալական մասնատվածության շրջանում՝ երկրամասի տիրակալ։ Ռազմա-ֆեոդալական աստիճանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը թագավորից հետո։ Ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո դուքսը եղել է ավագանու բարձր տիտղոսներից մեկը։ 10-11-րդ դարերում Հայաստանի նվաճված նահանգների կառավարման համար Բյուզանդիայի նշանակած կառավարիչները կոչվել են դուքսեր (Հայքում, Վասպուրականում, Անիի կատապանությունում)։ Հայաստանի բյուզանդական հայազգի կառավարիչներն իրենց անվանել են դուկ, տուկ և այլն, իսկ Արիստակես Լաստիվերտցին այդ անվանումների փոխարեն օգտագործել է գավառապետ, գավառատեր, իշխան, կողմնակալ տերմինները։ Դուքս տուկ են անվանել նաև Եդեսիայի և Անտիոքի խաչակիր կառավարիչներին, հոգնոր առաջնորդնորին (քրիստոնյա և մուսուլման)։
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |