Լամիա (քաղաք)
քաղաք Կենտրոնական Հունաստանում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Կենտրոնական Հունաստանում From Wikipedia, the free encyclopedia
Լամիա[3] (հուն․՝ Λαμία), քաղաք Հունաստանում, համանուն համայնքի վարչական կենտրոն, Ֆտիոտիդայի ծայրամասային միավորում և Կենտրոնական Հունաստանի ծայրամաս։ Տեղակայված է երկու թմբերի՝ ծովի մակարդակից 100 մետր բարձրության վրա[1], Օթրիս լեռան հարավ-արևմուտքում, Սպերիոսի ձախ ափին, Էգեյան ծովի Մալիակոս ծովածոցի մոտ[4], Աթենքից 180 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչությունը 52 006 մարդ է[2]։
Լամիա | ||
հուն․՝ Λαμία | ||
Երկիր | Հունաստան/Կաղապար:Դրոշավորում/ | |
---|---|---|
Ենթարկում | Ծայրամասային վարչական միավոր | |
Երկրամաս | Կենտրոնական Հունաստան | |
Շրջան | Ֆտիոտիդա | |
Համայնք | Լամիա | |
Մակերես | 56,211[1] կմ² | |
Բարձր. ծովի մակ-ից | 100[1] մ | |
Բնակչություն | 52006[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | ուղղափառություն | |
Հեռախոսային կոդ | 22310 | |
Փոստային ինդեքսներ | 35100 | |
Պաշտոնական կայք | lamia.gr | |
| ||
Քաղաքը համարվում է խոշոր տրանսպորտային հանգույց։ Քաղաքում գտնվում է «Լիմիա» երկաթուղային կայանը՝ Լիանոկլադիոն-Սթիլիս գծով։ Լամիայից հյուսիս՝ Կալամակիոն գյուղի մոտ՝ հյուսիս-արևմուտքում գտնվում է նեղ անցում (φούρκα) դեպի Ֆեսալիա։ Քաղաքի արևելյան ծայրամասով անցնում է Լևադիա-Լարիսա ազգային ճանապարհը 3։ Ազգային ճանապարհ 38-ը կապում է Լամիան Կարպենսիոնին։ Հարավ-արևելքով անցնում է Պիրեյոս-Աթենք-Սալոնիկ-Էվզոնի ավտոպողոտան։
Պտղաբեր հողերով և զարգացած անասնապահությամբ գյուղատնտեսական շրջանի խոշոր կենտրոն։ Լամիայում 2003 թվականի ապրիլին հունական կառավարության հրամանով հիմնվեց Կենտրոնական Հունաստանի Համալսարանը։ Լամիայում է գտնվում Ֆեսալիի Համալսարանի Գիտության դպրոցը (Ιερά Μητρόπολη Φθιώτιδος)։
Լամիայում է գտնվում Էլլադական ուղղափառ եկեղեցու Ֆտիոտիդի թեմի ամբիոնը (Ιερά Μητρόπολη Φθιώτιδος), միտրոպոլիտ Նիկոլայը (Պրոտոպապաս) (1996)։ Կաթոլիկ եկեղեցու Տիտուլյար թեմ[5]։
Հիմնադրվել է մ․ թ․ ա․ 5-րդ դարում[4]։ Ըստ ավանդության քաղաքը հիմնադրել է Լամը՝ Հերակլեսի և Օմֆալի որդին[6], կամ Լամիան՝ Տրախիայի թագուհին[7]։ Լամիան եղել է Աքիլլես թագավորի հպատակը։ Մ․ թ․ ա․ 413 թվականից եղել է Մալիդայի մայրաքաղաքը։ Եղել է հզոր ամրոց։ Պահպանվել են ամրոցի փլատակները։ Փիլիպոս II-ի (մ․ թ․ ա․ 359-336 թվականներ) օրոք ընկել է Մակեդոնիայի տիրապետության տակ։ Լամիայի շուրջ բռնկվել է Լամիական պատերազմը (մ․ թ․ ա․ 323-322 թվականներ) մակեդոնացիների՝ Անտիպատրի հրամանատարությամբ, և հույների միջև, որի ժամանակ զոհվեցին հույն զորահրամանատարներ Լեոսֆեն և Լեոննատը՝ Ալեքսանդր Մակեդոնացու հեծելազորային գվարդիան[7]։ Մ․ թ․ ա․ 323-322 թվականների ձմռանը հունական զորքերը պաշարեցին քաղաքը։ Գալերի ներխուժման ժամանակ (մ․ թ․ ա․ 280 թվական) մտավ Ֆեսսալական միության, այնուհետև Էթոլիսական միության կազմի մեջ։ Պատմաբան Դեմետրին Կալաթիսից (մ․ թ․ ա․ մոտ 200 թվական) հայտնում է երկրաշարժի մասին, որը հիմքից ավերել է քաղաքը[8]։ Մ․ թ․ ա․ 209 թվականին Ֆիլիպոս 5-րդ Մակեդոնացին Առաջին Մակեդոնական պատերազմի ընթացքում երկու անգամ ջախջախել է էթոլիների առաջնորդ Պիրիային՝ Լամիայի առաջին և երկրորդ պատերազմներում։ Մ․ թ․ ա․ 190 թվականին գրավվեց հռոմեացնիների կողմից, որից հետո անկում ապրեց։ Բյուզանդական շրջանում կառուցվեց ամրոց, որին միացվեց հին քաղաքի պատերը։ 8-րդ դարում անվանել են Զեյթուն[9] նախասլավոնական žito «ժիթո» բառից, անվանումը պահպանվել է մինչև 1832 թվականի Հունաստանի անկախացումը։ Ֆրանկակրատիի շրջանում քաղաքը եղել է Աթենքի դքսության մաս։ Օսմանական տիրապետությունից ազատվեց 1832 թվականին, և նույն թվականին վերադարձվեց քաղաքի հին անվանումը։
1970-ական թվականներին քաղաքում իրականացվում էին թութունի և բամբակի մշակում, ինչպես նաև գորգերի արտադրություն[10]։
Լամիայի հնագիտական թանգարանը տեղակայված է Օտտոն I օրորք կառուցված զորանոցի առաջին հարկում, բյուզանդիական ամրոցի պատերի ներսում մ.թ.ա. 5-րդ դարից գոյություն ունեցող հին միջնաբերդի տեղում։ Զորանոցային շինությունն օգտագործվել է նախքան Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ 1871 թվականին շինությունը ավերվել է վառոդի տակառների պայթյունից։ 1973 թվականին պաշտպանության նախարարությունը շինությանը հանձնեց մշակույթի նախարարությանը։ 1984 թվականին Լինիայի համայնքը սկսեց վերանորոգում և 1994 թվականի սեպտեմբերի 25-ին բացվեց թանգարանը[11]։
Կարևոր է համարվում Արտեմիս-Իլիփիա պարտկերները Էխինայից (ավարտը՝ մ․ թ․ ա․ 4-րդ դար)՝ կապված Պրաքսիտելես դպրոցի հետ[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.