From Wikipedia, the free encyclopedia
Իրեն Կարլիյն Վյուստ (Ireen Karlijn Wüst. ապրիլի 1, 1986[1][2], Goirle, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[1]), հոլանդացի չմշկասահորդուհի, ով մրցել է սպրինտերական մրցատարածություններում։ Նա այս մարզաձևի պատմության մեջ ամենահաջողակ արագասահորդուհին է. դարձել է վեցակի օլիմպիական չեմպիոն, քսաներկուակի աշխարհի չեմպիոն (յոթ անգամ՝ դասական բազմամարտում և տասնհինգ անգամ՝ առանձին մրցատարածություններում), Եվրոպայի ութակի չեմպիոն։
Իրեն Վյուստ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | չմշկորդ |
Երկիր՝ | Նիդերլանդների Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 1, 1986[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Goirle, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[1] |
Հասակ՝ | 168 սանտիմետր |
Քաշ՝ | 63 կիլոգրամ |
Վյուստը ակտիվ սպորտին հրաժեշտ է տվել 2022 թվականի մարտի 12-ին՝ 36 տարեկան հասակում[5]։ Այդ առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրը[6]։ Այդ նույն տարվա ամռանը Վյուստը նշանակվել է տաղանդների ակադեմիայի՝ "TalentNED"-ի գլխավոր մարզիչ[7]։
Վյուստը մասնակցել է միմյանց հաջորդած հինգ ձմեռային օլիմպիդաների և դրանցից յուրաքանչյուրում նվաճել առնվազն մեկ ոսկե մեդալ։ Ընդ որում՝ նա առայժմ միակ օլիմպիական մարզիկն է, ում հաջողվել է հինգ օլիմպիադաներում անընդմեջ ոսկե մեդալ նվաճել անհատական հաշվարկով[8][9]։ Իսկ ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերում արժանացել է տասներեք մեդալի (աշխարհում ոչ մի չմշկասահորդի դեռևս չի հաջողվել այդ ցուցանիշը գերազանցել կամ կրկնել)։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում ևս յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ նվաճելով երկու ոսկե և երեք արծաթե մեդալ[10]։
Վյուստը բաց հայտարարել է, որ ինքը բիսեքսուալ է[11]։ Հոմոսեքսուալ հարաբերություններ է ունեցել չմշկասահորդուհի Սաննե վան Կերկհոֆի հետ[12]։ 2013 թվականի մարտ ամսից կապվել է մի տղայի հետ[13]։ 2017 թվականի մարտին կայացել է նրա հարսանիքը 24-ամյա Լետիցիա դե Յոնգի հետ։
Սիրում է սահել դահուկներով, զբաղվել առագաստային սպորտով, ռեստորաններ հաճախել[14]։
Օլիմպիական խաղեր | |||
---|---|---|---|
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2006 | Թուրին | Ոսկի | 3000 մ |
2006 | Թուրին | Բրոնզ | 1500 մ |
2010 | Վանկուվեր | Ոսկի | 1500 մ |
2014 | Սոչի | Ոսկի | 3000 մ |
2014 | Սոչի | Ոսկի | Թիմային հետապնդում |
2014 | Սոչի | Արծաթ | 1000 մ |
2014 | Սոչի | Արծաթ | 1500 մ |
2014 | Սոչի | Արծաթ | 5000 մ |
2018 | Փհենչհան | Ոսկի | 1500 մ |
2018 | Փհենչհան | Արծաթ | 3000 մ |
2018 | Փհենչհան | Արծաթ | Թիմային հետապնդում |
2022 | Պեկին | Ոսկի | 1500 մ |
2022 | Պեկին | Բրոնզ | Թիմային հետապնդում |
Աշխարհի առաջնություններ | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2007 | Հերենվեն | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2008 | Բեռլին | Արծաթ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2009 | Համար | Բրոնզ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2010 | Հերենվեն | Բրոնզ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2011 | Կալգարի | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2012 | Մոսկվա | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2013 | Համար | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2014 | Հերենվեն | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2015 | Կալգարի | Արծաթ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2016 | Բեռլին | Արծաթ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2017 | Համար | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2018 | Ամստերդամ | Արծաթ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2020 | Համար | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
Աշխարհի առաջնությունների մրցումներ անհատական մրցատարածություններում | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2007 | Սոլթ Լեյք Սիթի | Ոսկի | 1000 մ |
2007 | Սոլթ Լեյք Սիթի | Ոսկի | 1500 մ |
2007 | Սոլթ Լեյք Սիթի | Արծաթ | Թիմային հետապնդում |
2008 | Նագանո | Ոսկի | Թիմային հետապնդում |
2009 | Ռիչմոնդ | Արծաթ | 1500 մ |
2009 | Ռիչմոնդ | Արծաթ | Թիմային հետապնդում |
2011 | Ինցել | Ոսկի | 1500 մ |
2011 | Ինցել | Ոսկի | 3000 մ |
2011 | Ինցել | Արծաթ | 1000 մ |
2011 | Ինցել | Արծաթ | Թիմային հետապնդում |
2012 | Հերենվեն | Ոսկի | Թիմային հետապնդում |
2012 | Հերենվեն | Արծաթ | 1500 մ |
2012 | Հերենվեն | Բրոնզ | 3000 մ |
2013 | Սոչի | Ոսկի | 1500 մ |
2013 | Սոչի | Ոսկի | 3000 մ |
2013 | Սոչի | Ոսկի | Թիմային հետապնդում |
2013 | Սոչի | Արծաթ | 1000 մ |
2013 | Սոչի | Արծաթ | 5000 մ |
2015 | Հերենվեն | Արծաթ | 1500 մ |
2015 | Հերենվեն | Արծաթ | 3000 մ |
2015 | Հերենվեն | Արծաթ | Թիմային հետապնդում |
2016 | Կոլոմնա | Ոսկի | Թիմային հետապնդում |
2016 | Կոլոմնա | Արծաթ | 3000 մ |
2017 | Գաննին | Ոսկի | 3000 մ |
2017 | Գաննին | Ոսկի | Թիմային հետապնդում |
2017 | Գաննին | Արծաթ | 1500 մ |
2019 | Ինցել | Ոսկի | 1500 մ |
2019 | Ինցել | Արծաթ | Թիմային հետապնդում |
2020 | Սոլթ Լեյք Սիթի | Ոսկի | 1500 մ |
2020 | Սոլթ Լեյք Սիթի | Արծաթ | Թիմային հետապնդում |
2021 | Հերենվեն | Ոսկի | Թիմային հետապնդում |
Աշխարհի առաջնություններ կարճ մրցատարածություններում | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2007 | Համար | Արծաթ | Clasificación general |
Եվրոպայի առաջնություններ | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2006 | Համար | Բրոնզ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2007 | Կոլալբո | Արծաթ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2008 | Կոլոմնա | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2010 | Համար | Արծաթ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2011 | Կոլալբո | Արծաթ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2012 | Բուդապեշտ | Բրոնզ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2013 | Հերենվեն | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2014 | Համար | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2015 | Չելյաբինսկ | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2016 | Մինսկ | Արծաթ | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2017 | Հերենվեն | Ոսկի | Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
Եվրոպայի առաջնություններ անհատական մրցատարածություններում | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2020 | Հերենվեն | Ոսկի | 1500 մ |
2020 | Հերենվեն | Ոսկի | Թիմային հետապնդում |
2022 | Հերենվեն | Ոսկի | Թիմային հետապնդում |
2022 | Հերենվեն | Արծաթ | 1500 մ |
2009 թվականին Թիլբուրգ քաղաքի սահադաշտերից մեկը կոչվել է Վյուստի անունով[15]։ 2022 թվականին նրա հայրենի Հոյռլե քաղաքում բացել են նրա արձանը[16], Հերենվենում էլ նրա անունով են կոչել Տյալֆ Արենա մարզադաշտի մի անկյունը։
2006 թվականին Վյուստն ստացել է Հոլանդական առյուծի շքանշանի ասպետի, իսկ 2022 թվականի փետրվարին ՝ Օրանժ-Նասսաուի շքանշանի հրամանատարի տիտղոս[17][18]։
2006 եւ 2014 թվականներին Հոլանդիայի օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել է «Տարվա մարզուհի»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.