ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Իվան Նիկիտիչ Նիկիտին (ռուս.՝ Ива́н Ники́тич Ники́тин, 1680, 1688[1] կամ մոտ 1680[2], Մոսկվա, Ռուսական թագավորություն - 1742[3][4][5][…] կամ 1741[1]), ռուս նկարիչ, ռուսական աշխարհիկ գեղանկարչության հիմնադիրը։
Իվան Նիկիտին | |
---|---|
Ծնվել է | 1680, 1688[1] կամ մոտ 1680[2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Վախճանվել է | 1742[3][4][5][…] կամ 1741[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Portrait of Tsarevna Natalya Alekseevna? |
Մեկենասներ | Պետրոս I |
Ivan Nikitin Վիքիպահեստում |
Սովորել է Պետերբուրգում, այնուհետև՝ Վենետիկում և Ֆլորենցիայում (1716–19)։ Նիկիտինի վաղ շրջանի դիմանկարներին բնորոշ է պատկերման հավաստիությունը (արքայորդու կնոջ՝ Աննա Պետրովնայի և արքայադուստր Նատալյա Ալեքսեևնայի դիմանկարները, երկուսն էլ՝ 1716, Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Հասուն շրջանի (1720-ական թթ․) ստեղծագործությունները առանձնանում են բնորդի վառ անհատական բնութագրումով, առարկայական աշխարհի նյութական արտահայտումով, հնչեղ կոլորիտով (Պետրոս I-ի դիմանկարը, «Պետրոս I մահվան մահճում», 1725, Մ․ Գ․ Ստրոգանովի դիմանկարը, 1726, բոլորն էլ՝ Ռուսական թանգարանում, Լենինգրադ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.