From Wikipedia, the free encyclopedia
Իվան Լոգինովիչ Գորեմիկին (ռուս.՝ Ива́н Лóггинович Горемы́кин, Ivan Logginovič Goremykin, նոյեմբերի 8, 1839[1] կամ 1840[2], Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24, 1917[3], Սոչի, Սևծովյան նահանգ, Ռուսական հանրապետություն), ռուս պահպանողական քաղաքական գործիչ, ով 1906 թվականին և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1916 թվականներին) եղել է Ռուսաստանի վարչապետը։
Իվան Լոգինովիչ Գորեմիկին Ива́н Лóггинович Горемы́кин | ||
Իվան Գորեմիկին | ||
| ||
---|---|---|
մայիսի 5, 1906 - հուլիսի 21, 1906 | ||
12 փետրվարի 12, 1914 - փետրվարի 2, 1916 | ||
Կրթություն՝ | Իրավագիտության կայսերական ուսումնարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ազգություն | ռուս | |
Դավանանք | ուղղափառ | |
Ծննդյան օր | 8 նոյեմբեր, 1839 | |
Ծննդավայր | Մեծ Նովգորոդ,Ռուսական կայսրություն | |
Վախճանի օր | 24 դեկտեմբերի, 1917 | |
Վախճանի վայր | Սոչի, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն | |
Թաղված | Q24930629? | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն | |
Պարգևներ | ||
Ծնվել է 1839 թվականի նոյեմբերի 8-ին, ազնվականների ընտանիքում։ 1860 թվականին ավարտել է Իրավագիտության կայսերական դպրոցը և Սանկտ Պետերբուրգում դարձել փաստաբան։ Ռուսական Սենատում Գորեմիկինը դառնում է Լեհական թագավորությունում գյուղատնտեսության հարցերով պատասխանատու։ 1866 թվականին նշանակվում է Պլոցկի, իսկ 1869 թվականին՝ Կելցեի փոխքաղաքապետ։ 1891 թվականին նշանակվում է արդարադատության փոխնախարար՝ համարվելով «գյուղացիական հարցեր»-ում մասնագետ։
Մեկ տարի անց տեղափոխվում է Ներքին գործերի նախարարություն և 1895-1899 թվականներին ղեկավարում այն։ Գորեմիկինը Նիկոլայ Երկրորդ ցարի հավատարիմ աջակիցն էր և հետևաբար պահպանողական քաղաքականություն էր վարում։ 1897 թվականին Գորեմիկինը կամ նրա ղեկավարած նախարարությունը արտաքսում են Վլադիմիր Չերտկովին, ով տոլստոյական շարժման առաջնորդներից էր[4]։ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը ղեկավարելու տարիներին Գորեմիկինը Ցարին ներկայացրեց մի առաջարկ, որը ենթադրում էր վարչական բարեփոխումներ և զեմստվո ծրագրի ընդլայնում։ Ծրագիրը չընդունվեց, և արդյունքում 1899 թվականին նա պաշտոնաթող եղավ, իսկ ահա 1906 թվականին դարձավ վարչապետ։ Առաջին Դումայի պահանջած քաղաքական բարեփոխումներին կտրուկ դեմ լինելու պատճառով նա չկարողացավ համագործակցել դումայի հետ և 1906 թվականի հուլիսին հրաժարական տվեց։ Նրան հաջորդեց Ներքին գործերի նախարար Պյոտր Ստոլիպինը, ով ավելի երիտասարդ էր և ավելի ազդեցիկ։ Մի քանի տարի անց Ցարը ետ կանչեց Գորեմիկինին, ով կրկին դարձավ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) 1914 թվականի ապրիլից մինչև 1916 թվականի փետրվար։ Սակայն ո՛չ Պետական Դուման, ո՛չ էլ Նախարարների խորհուրդը չէին ընդունում Գորեմիկինին, և այդ թշնամական վերաբերմունքը մեծապես թուլացնում էր նրա կառավարման արդյունավետությունը։ Նա ինքը այս ամենը շատ լավ գիտակցում էր և Նիկոլայ Երկրորդին խնդրում, որ իր փոխարեն ավելի ժամանակակից հայացքների տեր մեկին նշանակի վարչապետի պաշտոնում։ Գորեմիկինի ցանկությունն իրականացավ 1916 թվականի փետրվարի սկզբին, երբ նրան փոխարինեց Բորիս Շտյուրմերը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Գորեմիկինը ձերբակալվում է։ Մայիսին Կերենսկին համաձայնում է նրան ազատ արձակել, եթե թոշակի անցնի և հեռանա ապրելու Սոչիի իր ամառանոցում։ 1917 թվականի դեկտեմբերի 24-ին ընտանիքը ենթարկվում է ավազակային հարձակման, ինչի արդյունքում սպանվում են Գորեմիկինը, նրա կինը, դուստրը և փեսան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.