Իվան Ալեքսանդրովիչ Բոդուեն դե Կուրտենե (ռուս.՝ Иван Александрович Бодуэн де Куртенэ, կամ Յան Նեցիսլավ Իգնացի Բոդուեն դե Կուրտենե, լեհ.՝ Jan Niecisław Ignacy Baudouin de Courtenay, մարտի 13, 1845(1845-03-13)[1][2][3][…] կամ մարտի 13, 1846(1846-03-13)[4], Ռաձիմին, Q24930665?, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[5] և Վարշավա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1929(1929-11-03)[5][1][2][…], Վարշավա, Լեհաստան[5] և Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ[9] և ռուս[10] լեզվաբան։ Կազանի, Պետերբուրգի և Լեհաստանի լեզվաբանական դպրոցների հիմնադիր։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1897 թվականից)։ Եղել է Կազանի (1875-83), Յուրևի (այժմ՝ Տարտու, 1883-93), Կրակովի (1893-99), Պետերբուրգի (1900-18), Վարշավայի (1918-29) համալսարանների պրոֆեսոր[11]։ Քննադատել է «նախալեզվի» հարցում ցուցաբերվող քարացած մոտեցումը, լեգվի ուսումնասիրության համար կարևոր համարել թե՛ տարաժամանակյա (դիախրոնիկ) և թե՛ համաժամանակյա (սինխրոնիկ) հայեցակետերը։ Լեզվի պատմական զարգացումը դիտել է որպես ընդհատականի և անընդհատականի հակադրամիասնություն, առանձին լեզուները՝ որպես պատմականորեն փոփոխվող համակարգեր, ցույց տվել լեզվական երևույթների ներքին կապն ու պատճառականությունը բացահայտելու տեսակետից կենդանի լեզուների ու բարբառների ուսումնասիրության առավել կարևորությունը։ Ստեղծել է հնչույթի և հնչյունական հերթագայությունների տեսությունը, ձևաբանորեն ու ստուգաբանորեն հիմնավորել հնչույթի (ֆոնեմա) գաղափարը։ Ռուսերենի և լեհերենի վերաբերյալ թողել է արժեքավոր աշխատություններ, խմբագրել ու համալրել Վլադիմիր Դալի «Կենդանի վելիկոռուսական լեզվի բացատրական բառարանը» (3-րդ հրտ., 1903–09, 4-րդ հրտ., 1912-1914)[11]։
Արագ փաստեր Իվան Բոդուեն դե Կուրտենելեհ.՝ Jan Niecisław Ignacy Baudouin de Courtenay, Ծնվել է ...
Իվան Բոդուեն դե Կուրտենե լեհ.՝ Jan Niecisław Ignacy Baudouin de Courtenay |
---|
|
Ծնվել է | մարտի 13, 1845(1845-03-13)[1][2][3][…] կամ մարտի 13, 1846(1846-03-13)[4] Ռաձիմին, Q24930665?, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[5] կամ Վարշավա, Ռուսական կայսրություն |
---|
Մահացել է | նոյեմբերի 3, 1929(1929-11-03)[5][1][2][…] Վարշավա, Լեհաստան[5] կամ Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
---|
Գերեզման | Վարշավայի կալվինիստական գերեզմանոց |
---|
Բնակության վայր(եր) | Սանկտ Պետերբուրգ[6] |
---|
Քաղաքացիություն | Լեհաստան և Ռուսական կայսրություն |
---|
Մասնագիտություն | լեզվաբան, պրոֆեսոր, էսպերանտագետ, բանասեր, սլավոնագետ և phonetician |
---|
Հաստատություն(ներ) | Տարտուի համալսարան, Կազանի Դաշնային համալսարան, Կրակովի համալսարան, Վարշավայի համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան, Լյուբլինի Հովհաննես Պողոս II-ի կաթոլիկ համալսարան, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Կազանի կայսերական համալսարան և Դորպատի կայսերական համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն[7] |
---|
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ուսուցման ակադեմիա, Լվովի գիտական ընկերություն, Մատիցա սերբական, Q20033803? և Տարաս Շևչենկոյի անվան գիտական ընկերություն |
---|
Ալմա մատեր | Պրահայի Կարլի համալսարան, HU Berlin, Վարշավայի համալսարան (1866), Կրակովի համալսարան, Szkoła Główna Warszawska? և Լայպցիգի համալսարան |
---|
Կոչում | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ |
---|
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
---|
Տիրապետում է լեզուներին | լեհերեն[1][7][8], ռուսերեն[7][8], ֆրանսերեն[7], գերմաներեն[7] և էսպերանտո |
---|
Գիտական ղեկավար | Իզմայիլ Սրեզնևսկի |
---|
Եղել է գիտական ղեկավար | Լև Շչերբա, Սերգեյ Բեռնշտեյն, Վասիլի Բոգորոդիցկի, Սերգեյ Բուլիչ և Լև Յակուբինսկի |
---|
Հայտնի աշակերտներ | Անատոլի Գենկո, Վասիլի Բոգորոդիցկի, Սերգեյ Բուլիչ, Նիկոլայ Կրուշևսկի, Եվգենի Պոլիվանով, Լև Շչերբա և Լև Յակուբինսկի |
---|
Պարգևներ | |
---|
Կուսակցություն | Կադետներ |
---|
Ամուսին(ներ) | Romualda Baudouin de Courtenay? |
---|
Երեխա(ներ) | Ցեզարիա Բոդուեն դե Կուրտենե և Սոֆյա Բոդուեն դե Կուրտենե |
---|
Հայր | Aleksander Baudouin de Courtenay? |
---|
Ստորագրություն
|
Jan Niecisław Ignacy Baudouin de Courtenay Վիքիպահեստում |
Փակել