Իվանյան (Ասկերանի շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
Իվանյան, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 6 կմ, իսկ Ստեփանակերտից` 10 կմ արևելք։ Ունի ինքնակառավարման ենթակառուցվածքներ, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոցում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձատափ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Իվանյան | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերանի | |
Համայնք | Խոջալուի շրջան | |
ԲԾՄ | 582 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1397[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 26 | |
| ||
Անվանում
Գյուղն անվանված է հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, արցախյան ազատամարտի մասնակից Քրիստափոր Իվանյանի անունով։
Խորհրդային ժամանակաշրջանում բնակավայրը կոչվում էր Խոջալու։
Աշխարհագրություն
Համայնքը հարթավայրային է, ունի 1077.8 հա տարածք, որից 75.16 հա գյուղատնտեսական նշանակության։
Բնակչություն
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տնտեսություն
Իվանյան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1397 մարդ, կա 346 տնտեսություն[4]։ Իվանյան համայնքի հյուսիս-արևելքով հոսում է Կարկառ գետը։ Ջրամատակարարումն իրականցվում է պետության կողմից` կենտրոնացված ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա է թվով 4 աղբյուրներ` Զինվորի, Հույսի, Շինամեջի և Հիշատակի։ Ոռոգման ջրի համար գործել են այօր չգործող արտեզյան երկու ջրհորներ։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիաով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։
Պատմություն
Ինչպես վկայում են 20-րդ դարավերջին և 1950-ական թվականներին Կատարված հնագիտական ուսումնասիրությունները (Ռեոսլեր, Կուչնարյովա և ուրիշներ) այդտեղ նախկինում մի նշանավոր բնակավայր է եղել, որի պատմությունն սկսվում է մ.թ.ա 2-րդից 1-ին հազարամյակից։ Խոջալուի կուրգանը կառուցված է եղել ողորկ գետաքարերից, որի մեջ քարարկղ (սարկոֆագ) էր։ Եղել են բրոնզե իրեր, թռչուն, մուրճ, մատանի, որի վրա թռչնի գլուխ, հագուստների ու ամանների զարդարանք, գոտու թիթեղների մնացորդներ` նուրբ խորագրություններով, ոսկե զարդարուն կտորների մնացորդներ, մարգարիտ, որի վրա նշաններ ( ըստ էության արձանագրություն, որը Ռեոսլերի կարծիքով մովաբերեն կամ նաբաթերեն է)։ Գտնվել են նաև օբսիդիսնից և եղջյուրաքարից պատրաստված նետերի ծայրեր, գարնելոից և այլ քարերից բազմաթիվ մարգարիտներ, ուլունքներ, կենդանու ոսկորներ, կենդանական կմախք, որի վրա իբրև զարդարանք` բրոնզե թիթեղ։ Ըստ Ռեոսլերի` տեղի բնակիչները կենդանիներին պաշտում էին, ինչպես եգիպտացիները իրենց Ապիսին։ Ռեոսլերի կարծիքով` այդտեղ` Կուր-Արաքս գետերի միջնամասում, հին ժամանակներում մշակութային մի մեծ տերություն է եղել[5]։ Ռեոսլի պեղած հնագիտական նյութերի մի մասը ժամանակին տեղ է գտել Թիֆլիսի Կովկասյան թանգարանում[6]։ Ներկայիս բնակավայրը կազմված է երկու թաղամասից, որոնք առանձին գյուղեր էին։ 1897 թվականին Համառուսաստանյան առաջին ընդհանուր մարդահամարի տվյալներով հաստատվում է այդ իրողությունը։ Ս. Սարգսյանի կարծիքով` Խոջալուն հնագույն Կասակ-Կասալայի ձևախեղումն է Կասալ-Խասալ-Խաչալ-Խաջալ-Խոջալ անցումներով և վերաբերում է ներկայիս Պատար գետակին, որը Կուսանաց լեռներից սկզբնավորվելով, հատվում է բնակավայրը, թափվում է Կարկառ գետ։
Տրանսպորտ
Համայքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, խճից և կոպճից, ճմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են Ասկերան-Ստեփանակերտ-Ասկերան թիվ 101 և Նորագյուղ-Ստեփանակերտ-Նորագյուղ թիվ 118 միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղիներով։
Գյուղի մոտակայքում է գտնվում Ստեփանակերտի օդանավակայանը։
Պատկերասրահ
- Իվանյան գյուղի մուտքը
- Ստեփանակերտի օդանավակայան
- Իվանյան գյուղի միջնակարգ դպրոցը
- Խաղահրապարակ, Իվանյանում
- Հերոս Օնիկ Կարոյի Գրիգորյանին նվիրված հուշարձան
- Ստեփանակերտի օդանավակայան, Իվանյան
- Ծխախոտի հումք, Իվանյան
- Գյուղի տեսարաններից, Իվանյան
- Ծխախոտի գործարան, Իվանյան
- Կառուցվող շենք, Իվանյան
- Իվանյանի մանկապարտեզ
- Մանկապարտեզ, Իվանյան
- Հուշարձան, Իվանյան
- Տեսարան, Իվանյան
- Գինու գործարան, Իվանյան
- Գինու գործարանը ներսից, Իվանյան
- Իվանյանի համայնապատկերը
- Աղբյուր, Իվանյան
- Համայնապատկեր, Իվանյան
- Իսլամական դամբարան
- Իվանյանի համայնապատկեր
- Գործարան, Իվանյան
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.