From Wikipedia, the free encyclopedia
Իսլամաֆաշիզմ (անգլ.՝ Islamofascism), գաղափարական կլիշե, տերմին, որը ծառայում է ժամանակակից իսլամական ծայրահեղականության և ֆաշիզմի կամ 20-րդ դարի առաջին կեսի ազգային սոցիալիզմի միջև գաղափարական զուգահեռներ անցկացնելու համար[1]։
Տերմինը օգտագործվել է ֆրանսիացի պատմաբան Մաքսիմ Ռոդինսոնի կողմից (1915-2004) 1979 թվականից հետո Իրանում հեղափոխական Իսլամական բռնատիրությունը նշելու համար[2][3]։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ տերմինի հեղինակը իտալացի գրող Օրիանա Ֆալլաչին է[4]։
Արևմուտքի մի շարք արժեքների կտրականապես մերժումը և իսլամիստների հակվածությունը պայքարի արմատական մեթոդներին, այն բանի դեմ, որ Ուսամա բեն Լադենը և մյուս իսլամիստներն այսօր անվանում են «անհավատների ներխուժում» և «մուսուլմանական հողերի օկուպացիա», հիմք են տվել մի շարք գիտնականների, հրապարակախոսների և քաղաքական գործիչների շրջանառության մեջ դնել «իսլամաֆաշիզմ» եզրույթը[5][6][7]։ Այդ տերմինն առաջին անգամ օգտագործել է իսլամի ֆրանսիացի պատմաբան, մարքսիստ Մաքսիմ Ռոդինսոնը, որը 1979 թվականի իրադարձություններից հետո նշանակել էր Իրանում հեղափոխական իսլամական բռնապետության ռեժիմ[2]։ Ռոդինսոնը Լը Մոնդում գրել է, որ այնպիսի շարժումները, ինչպիսիք են Խոմեյնիի հետևորդները և «մուսուլման եղբայրները», «հնացած ֆաշիզմի» ձևերից են[3]։
Հայտնի փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման 2002 թվականին պնդում էր, որ այսօրվա «քաղաքակրթությունների հակամարտությունը» ոչ միայն պայքար է ահաբեկչության դեմ և իսլամի՝ որպես կրոնի, կամ քաղաքակրթության դեմ, այլ ավելի շուտ «պայքար իսլամաֆաշիզմի դեմ», այսինքն արմատական անհանդուրժող և հակասահմանադրական դոկտրինի դեմ, որը ժխտում է արևմտյան քաղաքակրթության արժեքները, այն վերջերս տարածվել է իսլամական աշխարհի շատ մասերում[8][9]։
Իսլամական հետազոտությունների և Կալիֆոռնիայի համալսարանի համեմատական կրոնագիտության դասախոս դոկտոր Մայլզ Ռութվենը արդարացված է համարել այդ տերմինի կիրառումը արմատական իսլամի նկատմամբ։ Նա առաջին անգամ այդ տերմինը կիրառել է դեռևս 1990 թվականի սեպտեմբերի 8-ին The Independent թերթում[3][10]։
«Իսլամաֆաշիզմ» տերմինի տարածողները դրա կիրառումը հիմնավորում են հետեւյալ կերպ[11].
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ժամանակակից արմատական իսլամի տեսաբաններից եգիպտացի Սայիդ Կութուբը ճանաչել է ֆրանսիացի ֆաշիստ փիլիսոփա Ալեքսիս Կարելի ազդեցությունը[11]։
Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում խոշորամասշտաբ ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո «իսլամաֆաշիզմ» տերմինը ԱՄՆ-ում տարածել է լրագրող Քրիստոֆեր Հիթչենզը, իսկ հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից օգտագործվել է պաշտոնական հայտարարության մեջ[12][13]։
Այդ ելույթում ԱՄՆ նախագահը հարձակումների պատճառ է համարել «նրանց ատելությունը մեր ազատության պատճառով է»։ Սակայն ԿՀՎ նախկին աշխատակից Մայքլ Շեյերի կարծիքով՝ քաղաքական գործիչները մեծ մոլորության մեջ են։ Մենք հարձակման ենք ենթարկվել, այն բանի համար, ինչ արել ենք իսլամական աշխարհում, այլ ոչ թե այն պատճառով, որ մենք հավատում ենք, թե ինչպես ենք մենք ապրում»[14]։
The Washington Times պահպանողական թերթը «Այս ֆաշիզմը» խմբագրական հոդվածում հավասարության նշան է դրել Հիտլերի, Մուսոլինիի, իմպերիալիստական Ճապոնիայի և ֆաշիստական այլ ռեժիմների առաջնորդների փիլիսոփայական հայացքների, Ալ-Կաիդայի, Հեզբոլլահի, Համասի և աշխարհում իսլամիզմի բազմաթիվ այլ տեսակների փիլիսոփայության միջև։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուսամա բեն Լադենի գլխավորությամբ իսլամական ծայրահեղականների ծրագրերը անվանել է ֆաշիստական 2000 թվականի հուլիսի 6-ին «Paris Match»-ին տված հարցազրույցում։ «Ես նրանց անվանում եմ ֆաշիստական, քանի որ նրանք կոչ են անում ստեղծել հրեաների և խաչակիրների դեմ պայքարի միասնական ճակատ, ինչպես նրանք մեզ անվանում են», - ասել Է Պուտինը[15]։
2007 թվականի հոկտեմբերի 22-ից 26-ը ԱՄՆ առաջատար համալսարաններում տեղի է ունեցել «իսլամաֆաշիզմի դեմ շաբաթը» և ուղեկցվել է վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ, ծայրահեղական իսլամի, իսլամական ահաբեկչական կազմակերպությունների մասին գրականության տարածմամբ[16]։
2006 թվականին ամերիկացի պահպանողական քաղաքական գործիչներ՝ Ռեյգանա Դոկտրինայի հեղինակներից մեկը՝ Ջեք Ուիլերը եւ ազգային պաշտպանության խորհրդի գործադիր տնօրեն Սթիվ Բոլդուինը, որոշում է ընդունվել ստեղծել " Հակաիսլամոֆաշիստական շարժում»։ Իսլամաֆաշիզմ տերմինը իսլամական արմատականների նկատմամբ օգտագործել են նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը[11], ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Մայքլ Չերտոֆը, ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչ, Ռիչարդ Նիքսոնի նախկին խորհրդական Չակ Քոլսոնը[17], ամերիկյան մի շարք ԶԼՄ-ների քաղաքական մեկնաբաններ[18]։
Հոլանդացի ուլտրաաջ[19] քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը պնդել է, որ «գոյություն ունի մեկ իսլամ՝ տոտալիտար - ֆաշիստական» և Ղուրանը համեմատել է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրքի հետ[20]։
«Բազմաթիվ նման հատկություններ ունի իսլամիզմի դրսևորումները և նման տոտալիտար գաղափարախոսությունները, ինչպես նացիոնալ-սոցիալիզմն ու ստալինիզմը», ասել է ամերիկացի քաղաքագետ Մարկ Ալեքսանդերը[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.