From Wikipedia, the free encyclopedia
Իմոջեն Գեյ Պուց[3] (անգլ.՝ Imogen Poots, հունիսի 3, 1989[1][2], Չիզիկ, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի է։ Նա հայտնի է Թեմի կերպարով, որը խաղացել է 28 շաբաթ անց պոստ-ապոկալիպտիկ գիտաֆանտաստիկ սարսափ հեռուստասերիալում 2007 թվականին, Լինդա Քեիթի կերպարով Ջիմի Հենդրիքսի մասին Ջիմի:Ամեն ինչ իմ կողքին կենսագրական ֆիլմում 2013 թվականին, Դեբի Ռայմոնդի կերպարով Պաուլ Ռայմոնդի մասին Սիրո տեսքը կենսագրական ֆիլմում 2013 թվականին և Ջուլիա Մադոնի կերպարով ամերիկյան Արագության ծարավ գեղարվեստական ֆիլմում 2014 թվականին։
Իմոջեն Փութս անգլ.՝ Imogen Poots | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1989[1][2] (35 տարեկան) |
Ծննդավայր | Չիզիկ, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Queen's Gate School? և Լաթիմեր դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պուցը ծնվել է Համերսմիթի Թագուհի Շարլոտի և Չելսի հոսպիտալում, որը գտնվում է Լոնդոնում, դուստրը՝ Թրեվոր Պուցը զբաղվում է Բելֆաստի, Հյուսիսային Իռլանդիայի և Ֆիոնա Գուդոլի հեռուստատեսությունների պրոդյուսերական գործերով։ Նա լրագրող և կամավոր աշխատող է Բոլտոնից[4][5]։ Նա ունի ավագ եղբայր՝ Ալեքսը, ով մոդել է[6][7]։ Մեծանալով Չիսվիքում կրթություն է ստացել Արևմտյան Լոնդոնում՝ հաճախելով «Բյութի նախապատրաստական դպրոց աղջիկների համար», «Թագուհու դարպասներ» և Լեթիմերի ավագ դպրոցները, որոնք գտնվում են Համերսմիթում։ Քանի որ նա մտադրված էր զբաղվել անասնաբուժությամբ, սկսեց կիրակի օրերն անցկացնել վերապատրաստվելով Համերսմիթի Գետափնյա ստուդիայում։ Նա թողնում է իր իրական կարիերան այն բանից հետո, երբ հաճախ ուշագնաց էր լինում անասնաբուժական վիրաբուժությամբ զբաղվելու ընթացքում[4]։ Ստանալով երեք Ա գնահատականներ, Ա մակարդակում, նա տեղ է գրավել Կուրտոյի արվեստի ինստիտուտում 2008 թվականին, սակայն այն հետաձգել է երկու տարով, որպեսզի շարունակի իր դերասանական կարիերան[5][8]։
Պուցն առաջին անգամ էկրանին է հայտնվել Դժբախտ պատահար սերիալում իր կերպարով, խաղացել է համր դեր V նշանակում է Վենդետա ֆիլմում։ 17 տարեկան հասակում, երբ նա այնքան էլ հայտնի չէր Խուան Կառլոս Ֆրեսնադիլոն նրան նկարահանեց 28 շաբաթ անց ֆիլմում։ Այդ օրվանից սկսած նա հայտնվեց Ճեղքեր, Հարյուրապետ և Վախի գիշեր ֆիլմերում[9][10][11][12]։ Չնայած նրան, որ Պուցը երբեք պաշտոնապես չի վերապատրաստվել որպես դերասանուհի, ըստ Ջայլս Հեթերսլի, նա սկսեց կատարելագործել իր դերասանական հմտությունները, որը նրա մոտ շատ լավ ստացվեց, որովհետև նա կարողանում էի իրեն բնական պահել տեսախցիկի առջև[8]։ 2011 թվականին նա ընտրվեց Քլոե նորաձևության տան կազմակերպած ցուցադրության համար, մասնակցելու համանուն օծանելիքի գովազդային արշավին, որը թողարկվել էր Ինես վան Լամսվերդի և Վինուդ Մատադինի կողմից[13]։ 2012 թվականին նա ընտրվեց Սոֆիա Կոպպոլայի կազմակերպած գովազդային արշավին մասնակցելու համար, որը նաև համագործակցություն էր Marni գործարանային ապրանքանիշի և H&M-ի հետ[14][15]։ 2012 թվականին Պուցը մարմնավորել է Ալեքսանդրա Գելբարտին «Ուշացած կվարտետը» ֆիլմում։ 2013 թվականին նա նկարահանվել է «Ողջույններ Թիմ Բաքլիից», «Կեղտ» և «Սիրո տեսքը» ֆիլմերում։ 2014 թվականին նկարահանվել է «Այդ վտանգավոր պահը» ռոմանտիկ կատակերգությունում և «Արագության ծարավ» մարտաֆիլմում։ 2015 թվականին Պցերը Ջենիֆեր Էնիսթոնի հետ նկարահանվել են «Նա ծիծաղելի այդ ձևով» ֆիլմում, Քեյթ Բլանշետի հետ՝ «Գավաթների ասպետը» ֆիլմում[16], որը հիմնված է Ջես Ուոլթերի «Գեղեցիկ ավերակներ» վեպի հիման վրա[17]։ Պուցը մարմնավորել է Լինդա Քեիթին «Ջիմի։ Ամեն ինչ իմ կողքին»՝ Ջիմի Հենդրիքսի մասին կենսարական ֆիլմում, Անդրե Բենժամինի հետ, ով մարմնավորեւմ էր Ջիմի Հենդրիքսին[18]։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2006 | V նշանակում է Վենդետա | Երիտասարդ Վալերի | |
2007 | 28 շաբաթ անց | Թեմի Հարիս | |
2007 | Ցանկություն | Ջեյն | կարճամետրաժ ֆիլմ |
2008 | Միս Օսթին Ռեգրաթս | Զվարճալի Ասպետը | հեռուստաֆիլմ |
2008 | Ես և Օրսոն Ուելսը | Լորիլայ Լեյթրոփ | |
2009 | Ճեղքեր | Փապի | |
2009 | Արթնացնող Մեդիսոն | Ալեքսիս | |
2009 | Լքված մարդը | Էլիսոն Կարսշ | |
2010 | Հարյուրապետը | Արիանա | |
2010 | Զրուցարան | Եվա | |
2010 | Քրիստոֆերը և նրա տեսակը | Ջեան Ռոս | Հեռուստաֆիլմ |
2011 | Ջեյն Էյր | Բլենշ Ինգրամ | |
2011 | Վախի գիշեր | Էմի Պետերսոն | |
2011 | Գալիս է մի պայծառ օր | Մերի Բրայթ | |
2012 | Ուշացած կվարտետը | Ալեքսանդրա Գելբարտ | |
2013 | Ողջույններ Թիմ Բաքլիից | Էլի | |
2013 | Ջիմի:Ամեն ինչ իմ կողքին | Լինդա Քեիթ | |
2013 | Կեղտ | Ամանդա Դրումոնդ | |
2013 | Սիրո տեսքը | Դեբի Ռայմոնդ | |
2014 | Այդ վտանգավոր պահը | Էլի | |
2014 | Երկար ճանապարհ դեպի ներքև | Ջես Քրայչթոն | |
2014 | Արագության ծարավ | Ջուլիա Մադոն | |
2014 | Նա ծիծաղելի է այդ ձևով | Իզաբելա «Իզի» Պատերսոն | |
2015 | Գավաթների ասպետը | Դելա | |
2015 | Կանաչ սենյակ | Էմբր | |
2015 | Երկիր, որի անունն է տուն | Էլի | |
2016 | Ֆրանկը և Լոլան (ֆիլմ) | Լոլա | |
2016 | Փոփ աստղ` երբեք չկանգնել երբեք չկանգնեցնելով | հետարտադրություն |
Պուցը ստացել է նոմինացիա Ամենախոստումնալից նորեկ անվանակարգում «28 շաբաթ անց» ֆիլմի համար։ «Սիրո տեսքը» ֆիլմի համար ստացել է Լավագույն դերասանուհի մրցանակը Բրիտանական անկախ ֆիլմի մրցանակաբաշխության ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.