![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ec/Harpoceras_%2526_Ichtyosaure_%2528p%2529.jpg/640px-Harpoceras_%2526_Ichtyosaure_%2528p%2529.jpg&w=640&q=50)
Իխթիոզավրեր
From Wikipedia, the free encyclopedia
Իխթիոզավրեր[1][2] (նաև՝ իխտիոզավրներ[3], լատին․՝ Ichthyosauria, «ձկնամողեսներ» < հուն․՝ ἰχθύς – ձուկ և σαῦρος – մողես), ձկնամողեսներ, մեզոզոյի մահացած ծովային խոշոր սողունների ենթադաս (երկարությունը՝ մինչև 24 մ, միջինը՝ 2-4 մ[4])։ Առաջին անգամ հայտնվել են շուրջ 250 մլն տարի առաջ, իսկ վերջին ներկայացուցիչները գոյություն են ունեցել մինչև շուրջ 90 մլն տարի առաջ[5][6]։ Ամենից ավելի տարածվել են յուրայի ժամանակաշրջանում։ Նրանց բազմաթիվ մնացորդներ հայտնաբերվել են Հյուսիսային կիսագնդի ծովային նստվածքներում (միջին տրիաս-վերին կավիճ)[1]։
Իխթիոզավրեր | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Ինֆրադաս | †Elpistostegalia |
Վերնակարգ | Ichthyopterygia |
Կարգ | †Իխթիոզավրեր (Ichthyosauria) Blainville, 1835 |