Իդիոմորֆություն
յուրահատուկ բյուրեղագիտական ձև / From Wikipedia, the free encyclopedia
Իդիոմորֆություն, (< հուն. ἴδιος – սեփական, յուրահատուկ և μορφή – ձև), միներալների ունակությունը բյուրեղային նյութում առաջացնելու իրենց յուրահատուկ բյուրեղագիտական ձևը՝ կախված նյութի բյուրեղացման հատկությունից։
Միներալների իդիոմորֆության բնորոշ օրինակ են դաշտային սպաթների, ամֆիբոլների կամ պիրոքսենների ներփակումները պորֆիրային ապարներում։