Բյուրեղացում

From Wikipedia, the free encyclopedia

Բյուրեղացում

Բյուրեղացում, նյութի անցումը գազային, հեղուկ և ամորֆ վիճակից բյուրեղային վիճակի։ Բյուրեղացումը կատարվում է գերհագեցած լուծույթներից, գերսառեցված հալույթներից, գոլորշիներից և ուղեկցվում ջերմության անջատմամբ։ Այն սկսվում է սաղմնային բյուրեղիկների (բյուրեղացման կենտրոններ) առաջացմամբ և ընդանում ինքնաբերաբար, բյուրեղներին շերտ առ շերտ միանում են նյութի մասնիկները և պայմանավորում բյուրեղի աճը։ Վերջինս դադարում է, երբ դինամիկ հավասարակշռություն է հաստատվում գազային, հեղուկ և պինդ վիճակների միջև։ Բյուրեղացման կենտրոնները կարող են գոյանալ ինքնաբերաբար և ստիպողաբար, երբ կենտրոններ են դառնում հեղուկի մեջ եղած պինդ մասնիկները՝ կաղապարի պատերը։ Գերհագեցման աստիճանը, միջավայրի շարժումը և խառնուկների առկայությունը բյուրեղացման ընթացքը բնորոշող հիմնական գործոններն են։ Դրանց կարգավորմամբ կարելի է փոխել նյութի կառուցվածքը և հատկությունները։ Ջրի բյուրեղացումը կարևոր նշանակություն ունի մթնոլորտում և հողում ընթացող երևույթների համար։ Կիսահաղորդչային, օպտիկական, պիեզոէլեկտրական և այլ նյութերի ստացման, ինչպես նաև մետալուրգիայի հիմքում ընկած է բյուրեղացման երևույթը։ Բյուրեղացումը լայնորեն կիրառվում է քիմիայում, սննդի արդյունաբերության և դեղագործության մեջ (նյութերի մաքրում, պարարտանյութերի, աղի, շաքարի, քիմիական նյութերի և դեղերի արտադրություն)։ Բյուրեղացման ուսումնասիրությունը նպաստում է օգտակար հանածոների առաջացման բացահայտմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 483
Ջրի բյուրեղացումը սառույցի առաջացմամբ
Բյուրեղի աճման գործընթացը

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.