Պորֆիր
From Wikipedia, the free encyclopedia
Պորֆիր (հունարեն՝ πορφύρεος - ծիրանագույն), հրաբխածին ապար՝ կազմված խոշոր բյուրեղներից, որոնք ներփակված են մանրահատիկ կամ ապակենման նյութով։ Ապարի նման կառուցվածքը կոչվում է պորֆիրային կառուցվածք։ Պորֆիրի բաղադրության մեջ գերակշռում են դաշտային սպաթները, առկա են ամֆիբոլի, պիրոքսենի կամ փայլարի խմբերի գունավոր միներալներ։