շվեդ գրող և նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Իդա Ալբերտինա Տյորնստրյոմ (շվեդ.՝ Ida Albertina Törnström, մարտի 24, 1862[1][2], Գյոթեբորգ[1] - օգոստոսի 26, 1949[1][2], Գյոթեբորգ[1]), շվեդ գրող, մանկավարժ և նկարիչ։
Իդա Տյորնստրյոմ | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1862[1][2] |
Ծննդավայր | Գյոթեբորգ[1] |
Մահացել է | օգոստոսի 26, 1949[1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Գյոթեբորգ[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Կոնստֆակ և Վալանդի գեղարվեստի դպրոց |
Մասնագիտություն | գրող, նկարչուհի, գծանկարիչ և նկարչության ուսուցիչ |
Ծնողներ | հայր՝ Կառլ Յոհան Էմանուել Տյորնստրյոմ |
Ida Törnström Վիքիպահեստում |
Գրող Աննա Տյորնստրյոմի քույրը։
Իդա Տյորնստրյոմը ծնվել է 1862 թվականին, Գյոթեբորգում[3], Կառլ Յոհան Էմանուել Տյորնստրյոմի և Ալբերտինա Ստրյոմբերգի ընտանիքում։ Իդան իր հայրիկի հետ, որը ծովային կապիտան էր, 1875 թվականին ուղևորվել է Անգլիա և Կանադա։ Հայրենիք վերադառնալուց հետո ավարտել է Գյոթեբորգի դպրոցը։ Ուսումը շարունակել է Ստոկհոլմի տեխնիկական դպրոցում, այնուհետև Ռեյնոլդ Կալմանդերի, Կառլ Ուլոֆ Լարսոնի և Բրունո Լիլիեֆորսի հետ միասին 1886-1889 թվականներին սովորել է Գյոթեբորգի Վալանդի գեղանկարչության դպրոցում։
1891 թվականի ամռանը Տյորնստրյոմը բնակվել է Պորտուգալիայում և Ֆրանսիայում, որտեղ որոշ ժամանակ անցկացրել է Գրեյում՝ Փարիզ մեկնելուց առաջ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում սովորել է ֆրանսիացի նկարիչ Անրի Ժերվեի մոտ։ 1892 թվականին վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ մասնավոր նկարչության դասեր է տվել։ 1896 թվականից Գյոթեբորգի Կելբերգյան կանանց դպրոցում աշխատել է որպես նկարչության ուսուցիչ, 1908 թվականից՝ իր ուսուցչական սեմինարիայում, 1908–1913 թվականներին՝ Սիգրիդ Ռուդեբեկի դպրոցում, իսկ 1909–1912 թվականներին՝ Գյոթեբուրգի կանանց ժողովրդական դպրոցում։ Սյոլվե կեղծանունով (շվեդ.՝ Sölve նա հրատարակել է իր բանաստեղծությունների ժողովածուները` 1900 թվականին Dikter[4] և 1922 թվականին՝ Rhytmisk trollmakt, Samlade dikter[5]): Բացի այդ, նրա գործերը տպագրվել են ամսագրերում և ամենօրյա մամուլում։
Իդան և նրա քույրը 1906 թվականին Varia ամսագրում հրապարակել են Kring sekelskiftet («Դարի սահմանագծին») տեքստը։ Նրանց ճանապարհորդական հիշողությունները և Գյոտեբորգի լուսանկարները տպագրվել են 1937 թվականին[6]։
Տյորնստրյոմի նկարներում ընդգրկված են Շվեդիայի և Դանիայի քաղաքային բնապատկերները, ինչպես նաև անտառային բնապատկերները։ Նրա նկարները 1892 թվականին ցուցադրվել են Փարիզյան սալոնում, իսկ 1913 թվականին նա մասնակցել է Վիեննայում անցկացվող շվեդ նկարիչների ցուցահանդեսին։ 1911 թվականին մասնակցել է Արվեստի ակադեմիայի ցուցահանդեսներին, 1917 թվականին՝ Լիլովալցի արվեստի դահլիճում, ինչպես նաև Լունդում, Հելսինգբորգում և Գյոթեբորգում։ Տրյոնստրյոմը ստեղծել է մի քանի գրքույկ և ավարտել մի քանի նկարազարդման պատվերներ, ներառյալ Վիկտոր Ռուդբերգի «Մանկության պոեզիան» բանաստեղծությունը։ Տրյոնստրյոմի գործերը ցուցադրվում են Ստոկհոլմի ազգային թանգարանում[7] և Գյոթեբորգի քաղաքային թանգարանում[8]։
Իդա Տյորնստրյոմը մահացել է 1949 թվականին, Գյոթեբորգում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.