From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Սերգեյի Իվանով (ռուս.՝ Игорь Сергеевич Иванов, սեպտեմբերի 23, 1945[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ։ 2011 թվականից Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի նախագահն է։
Իգոր Իվանով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ և Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, Մոսկվայի Սուվորովի անվան ռազմական դպրոց և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան |
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 23, 1945[1][2][3] (79 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ի ծնե անուն | ռուս.՝ Игорь Сергеевич Иванов |
Պարգևներ | |
1998 թվականի սեպտեմբերի 11-ից 2004 թվականի մարտի 9-ը եղել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար, 2004 թվականի մարտի 9-ից 2007 թվականի հուլիսի 17-ը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար։ Ռուսաստանի Դաշնության հերոս (1999 թվական), արտակարգ և լիազոր դեսպան (1989 թվական)։
Պատմական գիտությունների դոկտոր։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր։
2007 թվականի կեսերից հեռացել է քաղաքականությունից և զբաղվել կոմերցիոն, դասախոսական և գիտական գործունեությամբ։ Հանդիսանում է «ԼՈՒԿՕՅԼ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, ռազմավարության և ներդրումների կոմիտեի նախագահ է[4]։ Նաև ոչ կառավարական կազմակերպությունների և ակումբների, մասնավորապես հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի Եվրոպական խորհրդի, Լյուքսեմբուրգի միջազգային միջուկային աղետի կանխարգելման ֆորումի դիտորդական խորհրդի անդամ է։
Հայրը՝ Սերգեյ Իվանովը, եղել է կադրային զինվորական և գնդապետ։ Թաղված է Ադրբեջանի Սաաթլինի շրջանում։ Մայրը՝ Ելենա (Էլիկո) Սագիրաշվիլին, պետավտոտեսչության ծառայող է, ծնունդով վրացական Ահմեթ գյուղից է, որը գտնվում է Պանկիսի կիրճում։ Իվանովը մինչև վեց տարեկանը ապրել է Վրաստանում մոր ծնողների մոտ[5]։ 11 տարեկանում ընդունվել է Մոսկվայի Սուվորովի ռազմական ուսումնարան։ 1963 թվականին ընդունվել է Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ (1990 թվականից՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան), որն ավարտել է 1969 թվականին։ Ինստիտուտում սովորել է անգլերեն և իսպաներեն լեզուներ, եղել է խմբի կոմսորգը, աշխատել է շինհրապարակներում և օգնել է կոլտնտեսություններում բերք հավաքել։ Երրորդ կուրսից հետո վերապատրաստվել է Կուբայում՝ խորհրդային արտաքին տնտեսական «Ավիաէքսպորտ» ձեռնարկության գծով։
1969-1973 թվականներին եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող և ակադեմիկոս Նիկոլայ Ինոզեմցևի օգնական-ռեֆերենտը։
1973 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ-ում․
1998-2007 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամ։
2004 թվականից մինչև 2007 թվականի հուլիսի 17-ը[6] եղել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար։ ԶԼՄ-ներին հայտնել է, որ ինքը հրաժարական է խնդրել, քանի որ Անվտանգության խորհրդի աշխատանքի կազմակերպման իր առջև դրված խնդիրները կատարված է համարել[7]։
2011 թվականից առ այսօր Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի նախագահն է։
1972 թվականին ամուսնացել է Եկատերինա Սեմենովնայի հետ։ Նրանք ունեն դուստրեր՝ Ս. Կոզիրյովան և Օլգան։
2002 թվականին հրատարակել է «Նոր ռուսական դիվանագիտություն. նոր Ռուսաստանի արտաքին քաղաքականության տասը տարիները» գիրքը։
Դրանից երկու տարի առաջ նա նաև հրատարակել է «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը արդի փուլում» և «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը և աշխարհը (հոդվածներ և ելույթներ)»[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.