From Wikipedia, the free encyclopedia
Իբրահիմ ալ-Մազինի (օգոստոսի 19, 1889[1][2], Կահիրե, Եգիպտոս - օգոստոսի 10, 1949[1][3][2], Կահիրե, Եգիպտոս) ամբողջական անուն՝ (արաբ․՝ إبراهيم عبد القادر المازني, Իբրահիմ 'Աբդ ալ-Կադիր ալ-Մազինի) , արաբ բանաստեղծ, արձակագիր, «Դիվան» գրական խմբակի հիմնադիր։
Իբրահիմ ալ-Մազինի إبراهيم المازني | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1889[1][2] |
Ծննդավայր | Կահիրե Եգիպտոս |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1949[1][3][2] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե Եգիպտոս |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ, գրող և վիպասան |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտական սուլթանություն և Եգիպտոսի թագավորություն |
Գրական ուղղություններ | Դիվան գրական խմբակ |
Ուշագրավ աշխատանքներ | Q16125938? |
Անդամակցություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա և Կահիրեի արաբերեն լեզվի ակադեմիա |
Աշխատավայր | Faculty of Dar Al-Uloom, Cairo University? |
Ibrahim al-Mazini Վիքիպահեստում |
Դիվանի երեք պոետներից առավել բեղմնավոր գործունեություն է եղել Իբրահիմ ալ-Մազինին (1889 - 1949), ով գրել է ոչ միայն բանաստեղծություններ, այլև նորավեպեր, զբաղվել է լրագրողությամբ և թարգմանչությամբ։ Նա ծնվել է Կահիրեում, ուսանել այնտեղ, ապա՝ զբաղվել գրական-ստեղծագործական և մանկավարժական գործունեությամբ։ 1906 թվականին ընդունվում և 3 տարի անց ավարտում է Կահիրեի Ուսուցչական սեմինարիան, թեպետ երազում էր ընդունվել իրավագիտական դպրոց։ Այնուամենայնիվ, Ուսուցչական սեմինարիան ժամանակի եգիպտական առաջավոր բուհերից էր՝ մինչև Կահիրեի համալսարանի հիմնադրումը։ Ուսանողական տարիներին սկսում է առաջին ուսումնասիրությունները բանասիրության ոլորտում։
1909 թվականին, ավարտելով Կահիրեի ուսուցչական սեմինարիան, ալ-Մազինին սկսում է դասավանդել Խեդիվյան (1909 - 1914), ապա՝ Դար ալ-Ուլմ դպրոցներում (1914 - 1918)։ Այդ տարիներին ավելի է մտերմանում ալ-Ակկադի և Շուքրիի հետ։ 1913 թվականին լույս է տեսնում իր առաջին ժողովածուն, 1917 թվականին՝ երկրորդը։ Ալ-Մազինիի բանաստեղծությունները գրված էին արաբական ոճով, սակայն եվրոպական մշակույթի ազգեցությամբ։ 1918 թվականին նա թողնում է ուսուցչի գործը և սկսում զբաղվել լրագրողությամբ։ Ալ-Մազինին եղել է Ալեքսանդրիայի «Նեղոսի հովիտ» (արաբ․՝ وادي النيل՝ Ուադի ան-Նիլ) թերթի խմբագիրը։ Առաջին աշխարհամարտից հետո Ալ-Մազինին դառնում է Վաֆդ կուսակցության անդամ։ Մազինին իր գրաքննադտական հոդվածներում ընդգծում էր պոեզիայի «նորացման» անհրաժեշտությունը և քննադատում էր Հաֆիզ Իբրահիմի ավանդականությունը։ Նա կոչ էր անում ճշմարիտ կերպով պատկերել մարդկային զգացմունքները, բնությունը և շրջապատող իրականությունը։
Ալ-Մազինիի առաջին արձակ ստեղծագործությունները գրվում են 1920-ական թվականների կեսերին։ Իր առաջին նորավեպը՝ «Գրող Իբրահիմը» (արաբ․՝ ابراهم الكاتب՝ Իբրահիմ ալ-քաթիբ) գրվում է 1925-1926 թվականներին, սակայն լույս տեսնում 1931 թվականին։ 1935 թվականին նա գրում է «Սարդոստայն» (արաբ․՝ خيوط العنكبوت՝ խույուտ ալ-անքաբութ), 1937 թվականին՝ «Ճանապարհին» (արաբ․՝ في الطريق՝ ֆի ալ-տարիկ)։ Կյանքի վերջին տարիներին ընտրվում է Դամասկոսի ակադեմիայի և Կահիրեի արաբերենի ակադեմիայի անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.