Ժորժ դը Լատուր
ֆրանսիացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ժորժ Դյումենիլ դը Լատուր (ֆր.՝ Georges de La Tour), (մարտի 13, 1593(1593-03-13)[1][2], Վիկ-սյուր-Սեյ, Լոթարինգիա[3] - հունվարի 30, 1652(1652-01-30)[4][5][6][…], Լյունևիլ, Լոթարինգիա[1][3]), XVII դարի ֆրանսիացի նկարիչ լոթարինգյան դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, լուսաստվերի վարպետ։ Նա աչքի է ընկնում իր անհատական ստեղծագործական մտքով, հետաքրքիր թեմաներով և խիստ երկրաչափական կոմպոզիցիաներով։ Լատուրի արվեստն առանձնահատուկ է գունաշարով, ֆորմաների պլաստիկ հավաքվածությամբ, կարմիր-շագանակագույն տոներով, որոնք հասարակ կենցաղային տեսարաններին ոգեղենություն և էմոցիաներ են հաղորդում։
Արագ փաստեր Ժորժ դը Լատուրֆր.՝ Georges de La Tour, Ծնվել է ...
Ժորժ դը Լատուր ֆր.՝ Georges de La Tour | |
---|---|
Քրիստոսը Հովսեփի հյուսնի կրպակում | |
Ծնվել է | մարտի 13, 1593(1593-03-13)[1][2] |
Ծննդավայր | Վիկ-սյուր-Սեյ, Լոթարինգիա[3] |
Վախճանվել է | հունվարի 30, 1652(1652-01-30)[4][5][6][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Լյունևիլ, Լոթարինգիա[1][3] |
Քաղաքացիություն | Լոթարինգիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծագրող |
Ոճ | կլասիցիզմ |
Ժանր | կարավաջիզմ, ժանրային նկարչություն[7] և կրոնական նկարչություն[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Հրեշտակը հայտնվում է Սուրբ Հովսեփին |
Մեկենասներ | Հենրի II |
Ներշնչվել է | Ժակ Բելանժ[8] և Կարավաջո |
ստորագրություն | |
Georges de La Tour Վիքիպահեստում |
Փակել