From Wikipedia, the free encyclopedia
Ժորժ Էժեն Օսման (ֆր.՝ Georges Eugène Haussmann, ավելի հայտնի՝ որպես բարոն Օսման (baron Haussmann,մարտի 27, 1809[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - հունվարի 11, 1891[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի պետական գործիչ, Սենայի դեպարտամենտի պրեֆեկտ (1853-1870 թվականներ), սենատոր (1857), Ֆրանսիայի գավառների գեղարվեստի ակադեմիայի անդամ (1867), քաղաքաշինության մասնագետ, իր գիտելիքներով մեծապես պայմանավորել է Փարիզի ներկայիս տեսքը։
Ժորժ Էժեն Օսման | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1809[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | հունվարի 11, 1891[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ[4][5] և Grave of Haussmann |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | Protestant?[6] |
Կրթություն | Անրի IV լիցեյ, Կոնդորսե լիցեյ և Փարիզի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պաշտոնյա, ճարտարապետ և քաղաքաշինարար |
Ամուսին | Louise Octavie de Laharpe?[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Q59854914?, Prefect of Seine?, Երկրորդ Կայսրության սենատոր, General secretary of prefecture of Vienne?, sub-prefect of Yssingeaux?, sub-prefect of Nérac?, Sub-prefect of Saint-Girons?, sub-prefect of Blaye?, Prefecture advisor?, Prefect of Gironde?, Prefect of Var? և Prefect of Yonne? |
Կուսակցություն | Բոնապարտիզմ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Valentine Haussmann? |
Georges Eugène Haussmann Վիքիպահեստում |
Օսմանը ծնվել է 1809 թվականի մարտի 27-ին Փարիզում՝ գերմանական ծագմամբ բողոքականների ընտանիքում (գերմաներենով ազգանունը հնչում է որպես Հաուսման և ոչ մի կապ չունի թուրք Օսմանների հետ)։ Սովորել է Հենրի IV-ի և Կոնդորսի վարժարաններում, այնուհետև ուսումնասիրել է իրավունք՝ զուգահեռաբար զբաղվելով երաժշտությամբ։ 1830 թվականին ստացել է Ներակի շրջանի կոմիսարի պաշտոնը։
1853 թվականին դարձել է Սենի դեպարտամենտի պրեֆեկտ՝ պահպանելով այդ պաշտոնը մինչև 1870 թվականը։ Նապոլեոն III-ի հրամանով փարիզեցիների զբոսանքի համար կառուցել է Բուլոնյան անտառը և մի քանի զբոսայգի Փարիզում, մասնավորապես` Մոնսուրիի և Բյուտ Շոմոնի պուրակները։
Օսմանը վերակառուցել է մի շարք բնակելի թաղամասեր՝ քանդելով բազմաթիվ հին (ներառյալ՝ միջնադարյան) տներ և ստեղծելով մի շարք պուրակներ, որոնք հետագայում հանրաճանաչություն են ձեռք բերել։ Ընդհանուր առմամբ, Օսմանի ղեկավարությամբ վերակազմավորվել է Փարիզի անշարժ գույքի շուրջ 60%-ը։
1865 թվականին Օսմանն իր աշխատանքների համար ստացել է 250 միլիոն ֆրանկ վարկ, իսկ 1869 թվականին՝ ևս մեկը՝ 260 միլիոն ֆրանկ։ Էմիլ Օլիվյեի կառավարության օրոք Բարոն Օսմանն ազատվել է պաշտոնից։
Օսմանը մահացել է Փարիզում 1891 թվականի հունվարի 11-ին։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։ Նրա անունն է կրում Փարիզի կենտրոնի բուլվարներից մեկը։
Նապոլեոն III-ը 1853 թվականին Ժորժ Օսմանին նշանակել է Սեն դեպարտամենտի պրեֆեկտ։ Ստանալով միապետի կողմից անսահմանափակ լիազորություններ՝ Օսմանը գործնականում վերափոխել է Փարիզի փողոցային ցանցը՝ քանդելով հին Փարիզի մեծ մասը և ստեղծելով քաղաքի շատ հուշարձաններին նայող կառույցներ։ Քաղաքաշինական բոլոր աշխատանքներն ունեին սոցիալական և ռազմական պատճառներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.