![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Germaine_Greer%252C_28_October_2013_%2528cropped%2529.jpg/640px-Germaine_Greer%252C_28_October_2013_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Ժերմեն Գրիր
From Wikipedia, the free encyclopedia
Ժերմեն Գրիր (անգլ.՝ Germaine Greer, հունվարի 29, 1939(1939-01-29)[2][3], Մելբուռն, Ավստրալիա[4][5][6]), անգլիացի գրող, գիտնական և հեռուստահաղորդավար, որը շատերի կողմից համարվում է 20-րդ դարի կարևորագույն ֆեմինիստներից մեկը։ Ծնվել է Ավստրալիայում, սովորել է վանքին կից դպրոցում, 1956 թվականին կրթաթոշակ է ստացել, այնուհետև սովորել Մելբուռնի համալսարանում։
![]() | |
Ծնվել է | հունվարի 29, 1939(1939-01-29)[2][3] (85 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա[4][5][6] |
Մասնագիտություն | ակնարկագիր, լրագրող, պրոֆեսոր, սցենարիստ, դերասանուհի, գրող, կանանց իրավունքների պաշտպան, քննադատ, broadcaster, համալսարանի դասախոս և ֆեմինիստ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սիդնեյի համալսարան[7], Մելբուրնի համալսարան[7], Նյունհեմի քոլեջ, Քեմբրիջի համալսարան (1967)[7] և Ուորիքի համալսարան |
Ժանրեր | Ֆեմինիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Female Eunuch?[8] և The Beautiful Boy? |
Աշխատավայր | Ուորիքի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Paul du Feu?[9] |
Ներշնչվել է
| |
![]() |
Գրիրը թոշակի անցնելուց հետո Ուորվիքի համալսարանում (Մեծ Բրիտանիա) դարձել է անգլիական գրականության և համեմատական ուսումնասիրությունների պատվավոր պրոֆեսոր, մի քանի հայտնի գրքերի հեղինակ է։ Դրանցից ամենահայտնին «Կին ներքինին» է, որը հրապարակելուց հետո (1970) դարձել է միջազգային բեսթսելլեր՝ Գրիրին հայտնի դարձնելով։
Գրիրի գաղափարները վիճելի են։ Բելինդա Լուսկոմբը «Թայմ» ամսագրի էջերում նրան անվանել է «բացարձակ տրոյական ձի, գեղեցիկ և խելացի, որը կառուցվել է, որպեսզի ներթափանցի հայրապետության անթափանց թվացող միջնաբերդը և ներս թողնի մեզ` հետևակ զորքին»։