From Wikipedia, the free encyclopedia
Ժերմեն Գրիր (անգլ.՝ Germaine Greer, հունվարի 29, 1939[2][3], Մելբուռն, Ավստրալիա[4][5][6]), անգլիացի գրող, գիտնական և հեռուստահաղորդավար, որը շատերի կողմից համարվում է 20-րդ դարի կարևորագույն ֆեմինիստներից մեկը։ Ծնվել է Ավստրալիայում, սովորել է վանքին կից դպրոցում, 1956 թվականին կրթաթոշակ է ստացել, այնուհետև սովորել Մելբուռնի համալսարանում։
Ծնվել է | հունվարի 29, 1939[2][3] (85 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա[4][5][6] |
Մասնագիտություն | ակնարկագիր, լրագրող, պրոֆեսոր, սցենարիստ, դերասանուհի, գրող, կանանց իրավունքների պաշտպան, քննադատ, broadcaster, համալսարանի դասախոս, ֆեմինիստ և անարխիստ |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Սիդնեյի համալսարան[7], Մելբուրնի համալսարան[7], Նյունհեմի քոլեջ, Քեմբրիջի համալսարան (1967)[7] և Ուորիքի համալսարան |
Ժանրեր | Ֆեմինիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Female Eunuch?[8] և The Beautiful Boy? |
Աշխատավայր | Ուորիքի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Paul du Feu?[9] |
Ներշնչվել է
| |
Germaine Greer Վիքիպահեստում |
Գրիրը թոշակի անցնելուց հետո Ուորվիքի համալսարանում (Մեծ Բրիտանիա) դարձել է անգլիական գրականության և համեմատական ուսումնասիրությունների պատվավոր պրոֆեսոր, մի քանի հայտնի գրքերի հեղինակ է։ Դրանցից ամենահայտնին «Կին ներքինին» է, որը հրապարակելուց հետո (1970) դարձել է միջազգային բեսթսելլեր՝ Գրիրին հայտնի դարձնելով։
Գրիրի գաղափարները վիճելի են։ Բելինդա Լուսկոմբը «Թայմ» ամսագրի էջերում նրան անվանել է «բացարձակ տրոյական ձի, գեղեցիկ և խելացի, որը կառուցվել է, որպեսզի ներթափանցի հայրապետության անթափանց թվացող միջնաբերդը և ներս թողնի մեզ` հետևակ զորքին»։
Գրիրը հարց է բարձրացնում. ի՞նչ են նշանակում սեռերի միջև եղած տարբերությունները և ի՞նչ ազդեցություն են ունենում տարբեր քրոմոսոմները։ Այս հարցը արտացոլվում է ճանաչողական նյարդաբան Կորդելիա Ֆայնի աշխատության մեջ, որը «Մոլորություններ գենդերային հարցերի մասին» գրքում հայտնում է, որ կանանց և տղամարդկան ուղեղների միջև եղած տարբերությունների վերաբերյալ եզրակացությունները վաղաժամ են։
Ժերմեն Գրիրը կազմաքանդում է կանացիության գաղափարը և կանացիության հասկացությունը, պնդելով, որ կանայք իրականացնում են իրենց սեռի դերի մասին տղամարդկային երևակայությունները։ Գիրքը գրվել է նախքան 1975 թվականին գենդերային խտրականության մասին օրենքի ներդրումը, սակայն այսօր էլ արդիական է[10]։
Գրիրի աշխատանքները կենտրոնացել են ոչ միայն ֆեմինիզմի, այլև` շրջակա միջավայրի վրա։ Նա ստեղծել է ավելի քան 20 գիրք, այդ թվում՝ «Ամբողջ կինը» (1999), «Շեքսպիրյան կինը» (2007) աշխատությունները։ Գրիրն զբաղվում էր Ավստրալիայի անձրևային անտառների վերականգնմամբ։ 1989 թվականին Գրիրն աշխատել է Քեմբրիջում` որպես հատուկ դասախոս, բայց ներգրավվել է տրանսգենդեր գործընկերոջ հետ սկանդալի մեջ, որի համար նրան անվանել են «քույր`առանց եղբայրական զգացմունքների»[11][12]։
Նա նաև որպես վերլուծաբան է աշխատել այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Sunday Times, The Guardian, The Daily Telegraph, The Spectator, The Independent և The Oldie պարբերականները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.