ֆրանսիացի գրող և վիպասան From Wikipedia, the free encyclopedia
Ժան Լորեն (ֆր.՝ Jean Lorrain, իսկական անունը` Պոլ Ալեքսանդր Մարտեն Դյուվալ ֆր.՝ Paul Alexandre Martin Duval, օգոստոսի 9, 1855[1][2][3][…], Ֆեկան - հունիսի 30, 1906[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), սիմվոլիստական դպրոցի ֆրանսիացի գրող և վիպասան։
Ժան Լորեն ֆր.՝ Jean Lorrain | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Paul-Alexandre-Martin Duval |
Ծնվել է | օգոստոսի 9, 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆեկան |
Վախճանվել է | հունիսի 30, 1906[1][2][3][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գրական անուն | Raitif de la Bretonne[4] և Daniel de Kerlor[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լիբրետիստ, դրամատուրգ և լրագրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Jean Lorrain Վիքիպահեստում |
Իրավաբանություն է սովորել, բայց ուսումը կիսատ է թողել։ Ստացել է ճանաչված բանաստեղծուհի Ժյուդիտ Գոթիեի` Թեոֆիլ Գոթիեի դստեր օժանդակությունը։ 1870-ական թվականների կեսերից սկսեց երևալ Փարիզի գրական դերասանական շրջաններում, այդ թվում Սև կատու կաբարեում, որտեղ նրա ընկերները դարձան Ժան Մորեասը, Մորիս Ռոլլինան, Ժան Ռիշպենը և մյուսները։ Բնակվում էր Մոնմարտրում, ծանոթացավ Էդմոն դե Գոնկուրի և Սառա Բեռնարի հետ, որի համար մի քանի պիես գրեց։ Դենդիզմի ոլորտում մրցակցում էր արիստոկրատ Ռոբեր դե Մոնտեսքյուի հետ (բայց անհաջող)` հաճախակի հայտնվելով տարբեր աղմկոտ վիճաբանությունների կենտրոնում, բայց հաճույքով էր գնում դրանց։ Վեպերից մեկում անպատվաբեր կերպով է ներկայացնում Մոպասանին (մանուկ ժամանակ նրանք ընկերներ էին) և հազիվ խուսափեց նրա հետ մենամարտից, բայց մասնակցեց Պրուստի հետ մենամարտին, ջախջախիչ գրախոսական հրապարակելով նրա Զվարճություններ և օրեր, գրքի վերաբերյալ։ 1880-ական թվականներին ծանոթանում է Ժորիս Կառլ Գյուիսմանսի, Բարբե դ Օրևիլի, Լեոն Բուլայի հետ, 1890-ականներին մերձեցավ Լիանա դե Պուժիի հետ, որը նրան ձոնում է Անորսալին (1898) վեպը։ Գրում է մի քանի երգեր Իվետա Գիլբերի համար։ Օգտագործում էր թմրադեղեր (եթեր), հայտնի էր համասեռական կապերով (կենսագիրը Լորենին կոչում էր Սոդոմի ավետաբեր Փարիզում դարի վերջին)։ Մի քանի անգամ վիրահատվել է աղիքային խոցի պատճառով։ Անբուժելի դարձած սրտային հիվանդությունը, թմրամոլությունը և սիֆիլիսը դարձան նրա վաղաժամ մահվան պատճառը։
Եղել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ (1896)։
Լորենը եղել է տիպիկ դեկադենտ, նրա գրչին են պատկանում բանաստեղծությունների, նովելների, պիեսների և վեպերի մի քանի ժողովածուներ, որոնցից ամենաճանաչվածը «Աստարտա (Պարոն դե Ֆոքս)»-ն է (1901)։ Ակտիվորեն զբաղվում էր լրագրությամբ, վարում էր թատերական ժամանակագրություն, հրատարակում էր ճամփորդական հուշեր, դառնալով ժամանակի ամենաբարձր վարձատրվող լրագրողներից մեկը։ Մահից հետո երկար ժամանակ մոռացվել էր, սակայն վերջին տասնամյակում նրա կերպարի և գրքերի հանդեպ հետաքրքրությունը ֆրանսիայում և արտասահմանում նորից աճեց։ 1996 թվականից Ֆյոկենում գործում է Ժան Լորենի բարեկամների ընկերությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.