ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
ժան Բատիստ Սեյ (հունվարի 5, 1767[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն - նոյեմբերի 14, 1832[4], former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի լիբերալ տնտեսագետ, քաղաքատնտեսության պրոֆեսոր (1819)։
Ժան Բատիստ Սեյ Jean-Baptiste Say | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1767[1][2][3][…] Լիոն, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 14, 1832[4] (65 տարեկան) former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ[5] և Grave of Say |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, գործարանատեր, լրագրող, թարգմանիչ և գրող |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[6] և Conservatoire national des Arts et Métiers? |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Գիտության ընկերների վարշավյան ընկերություն |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Երեխա(ներ) | Հորաս Էմիլ Սեյ և Octavie Say? |
Հայր | Jean-Étienne Say? |
Մայր | Françoise Castanet? |
Jean-Baptiste Say Վիքիպահեստում |
Եղել է ազատ առևտրի ու տնտեսական կյանքին պետության չմիջամտելու կողմնակից։ Գլխավոր աշխատությունն է «Քաղաքատնտեսության տրակտատը․․․» (1803 թվական)։ Քաղաքատնտեսությունը բաժանել է երեք ինքնուրույն մասի՝ արտադրություն, բաշխում և սպառում։ Կապիտալիստական արտադրության օրենքները համարել է հավիտենական։ Հակադրվել է Դավիթ Ռիկարդոյի արժեքի աշխատանքային տեսությանը, որպես արժեքի հիմք ընդունել ապրանքի օգտակարությունը, արտադրության ծախսերը, պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությունը։
Ստեղծել է արտադրության գործոնների տեսություն, որտեղ զարգացրել է արժեստեղծման պրոցեսին աշխատանքի, կապիտալի ու բնության հավասարաչափ մասնակցության գաղափարը։ Այս կապակցությամբ էլ ժխտել է կապիտալիստական արտադրության շահագործողական բնույթը և դասակարգային շահերի ներդաշնակություն քարոզել։ Սեյը իդեալականացրել է ազատ ձեռնարկատիրության համակարգը և մերժել գերարտադրության ընդհանուր ճգնաժամերի անխուսափելիությունը՝ ընդունելով միայն առանձին ապրանքների գերարտադրության հնարավորությունը։
Ձևակերպել է «շուկայի օրենքը» (Սեյի օրենք), ըստ որի, արդյունքների փոխանակության շնորհիվ գնումն ու վաճառքն իբր ինքնաբերաբար հավասարակշռվում են։ Օրենքի իմաստն այն է, որ ազատ մրցակցության պայմաններում գերարտադրության ընդհանուր ճգնաժամերի առաջացումը հնարավոր չէ, այսինքն՝ ստացված ապրանքների արժեքը արտահայտվում է համախառն եկամուտներով և դրանցով գնվում են ապրանքները՝ ըստ արժեքի։ Նա հնարավոր էր համարվում գերարտադրության ճգնաժամ առանձին ապրանքների գծով։
Նա շահույթը քննարկել է այնպես, ինչպես որ այն հանդես է գալիս իրականում, այսինքն՝ եկամտի ու տոկոսի ձևով։ Եթե տոկոսը կապիտալի ծառայությունների դիմաց տրվող վճարն է, ապա ձեռնարկատիրական եկամուտը ռիսկի դիմաց տրվող վարձատրությունն է։ Այսինքն այն յուրահատուկ վարձատրություն է, որը տրվում է ձեռնարկատիրոջը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.