Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ Ռիկարդո (անգլ.՝ David Ricardo, ապրիլի 18, 1772[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][3] - սեպտեմբերի 11, 1823[1][4][5][…], Gatcombe Park, Minchinhampton, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] և Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Բրիտանացի քաղաքական տնտեսագետ էր։ Նա դասական ազդեցիկ տնտեսագետներից մեկն էր, ինչպիսիք են՝ Թոմաս Մալթուսը, Ադամ Սմիթը և Ջեյմս Միլը։
Նա իր մասնագիտական կյանքը սկսեց որպես բրոքեր և ֆինանսական շուկայի սպեկուլյանտ։ Նա կուտակել է զգալի անձնական հարստություն, հատկապես ֆինանսական շուկայում և այնուհետև թոշակի անցնելուց հետո տեղափոխվում է Միացյալ Թագավորություն, որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջ։ Պատգամավորական մանդատում նա անցկացրել է իր կյանքի չորս տարիները։ Հավանաբար, նրա թողած նշանակալից ժառանգությունը համեմատական առավելության մասին թեորեմն է, որն առաջարկում է, որ պետությունը պետք է ավելի շատ կենտրոնացնի իր ռեսուրսները այն տնտեսությունների վրա, որտեղ նա միջազգայնորեն մրցունակ է և առևտուր անի այլ երկրների հետ, որ ներկրի այն ապրանքները, որոնք չեն արտադրվում ներքին շուկայում։ Ըստ էության, Ռիկարդոն, նպաստել է ծայրահեղ արդյունաբերության զարգացմանը ազգերի կողմից։ Դրա նպատակն էր ավելի շահավետ տնտեսությունների ստեղծումը։ Ռիկարդոն դիտարկեց, որ ազգային տնտեսական քաղաքականության գոյությունը օգնում է որոշ տնտեսությունների զարգացմանը՝ վնասելով մյուսներին։ Ռիկարդոյի թեորեմը համեմատական առավելության մասին շատ անգամ վիճարկվել է, բայց մնացել է որպես փաստի հիմնաքար, որն էլ հիմք էր հանդիսանում տնտեսական զարգացմանը։ Համեմատական առավելության մասին այդ թեորեմը հանդիսացել է որպես միջազգային առևտրի զարգացման հիմնական պատճառ և ճանաչվել է բոլորի կողմից։
Դեյվիդ Ռիկարդոն ծնվել է 1772 թվականի ապրիլի 18-ին Լոնդոնում։ Ծնունդով պոտուգալա-հրեական(սեֆերդյան) ընտանիքից է, որը գաղթել է Անգլիա Հոլանդիայից, Դեյվիդի ծնունդից շատ կարճ ժամանակ առաջ։ Նա բորսային գործարար Աբրահամ Ռիկարդոյի և Էբիգեյլ Դելվալեի տասնյոթ երեխաներից երրորդն էր։ Մինչ 14 տարեկանը սովորել է Հոլանդիայում, 14 տարեկանում միանում է իր հորը Լոնդոնի արժեթղթերի բորսայում, որտեղ օգնելով հորսը առևտրային և բորսային գործարքներում սկսել է ըմբռնել առևտրի հիմունքները։ Արդեն 16 տարեկանում Ռիկարդոն կարողանում էր ինքնուրույն կատարյել բորսայում հոր տված հանձնարարությունները։
21 տարեկան հասակում Ռիկարդոն հրաժարվում է ավանդական հուդայականությունից, ընդունում է ունիթորություն և ամուսնանում է Պրիսցիպլե Էն Ուիլկինսոնի հետ, որը հետևում էր քվակերների աղանդին։ Հայրը զրկում է նրան ժառանգությունից, իսկ մայրը դրանից հետո այլևս չի խոսում նրա հետ։ Այդպիսով Ռիկարդոն կորցնում է ընտանիքի աջակցությունը, մինչդեռ մինչ այդ նա արդեն կուտակել էր 800 ֆունտ արժողությամբ հարստություն, որը այդ ժամանակ հավասար էր բանվորի 20 տարվա աշխատանքին կամ 2005 թվականին 50 հազար ֆունտի[9]։ Բացի այդ, նա բավականին մեծ փորձ էր ձեռք բերել բորսային գործարքներում, որպեսզի կարողանար ապահովել իրեն և իր երիտասարդ կնոջը առանց ծնողների օգնության։
5-6 տարի հետ նա մեծ հաջողությունների է հասնում բորսային գործարքներում իսկ 12 տարի անց թողնում է բորսային առևտրականի աշխատանքը։ 38 տարեկանում արդեն դառնում է խոշոր ֆինանսական գործիչ։ 42 տարեկանում թողնում է ակտիվ գործունեությունը, որպեսզի զբաղվի գիտական հետազոտություններով տնտեսագիտության տեսության ոլորտում։ Այդ ժամանակ նա արդեն ուներ 1 միլլիոն 600,000 ֆունտ կարողություն։ Նաև կալվածք էր ձեռք բերել Գլոստերշիրեյում և սկսել էր վարել հարուստ հողատիրոջ կյանք։ [10]
1799 թվականին սկսում է հետաքրքվել տնտեսագիտությամբ, կարդալով Ադամ Սմիթի Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ գիրքը։ 1809 թվականին գրել է իր առաջին տնտեսագիտական հոդվածը։ Ռիկարդոյի գլխավոր աշխատանքներից է համարվում Քաղաքական տնտեսագիտության և հարկային տուրքերի սկիզբը գիրքը, որը նա գրել էև 1817 թվականին։
Ռիկարդոյի գիտական հետազոտությունները հիմնականում սերտորեն կապված էին այն հարցերին որոնց շուրջ բախվում էին հասարակության տարբեր դասերը։ Ամենից առաջ այդպիսի հարցերից էր հացի ներմուծման տուրքը։ Տուրքերը ձեռնտու էին հողատերերին, սակայն ստիպում էին գործարանատիրոջը բարձրացնել աշխատավարձը, որպեսզի նրան կարողանային գնել թանկ հացը։ Չնայած Ռիկարդոն ինքը դարձավ հողատեր, սակայն մեծ օգուտ տվեց արդյունաբերողներին։
1819 թվականին վերջնականապես հեռանում է բիզնեսից և ընտրվում Անգլիայի համայնքների պալատի անդամ Իռլանդիայի ընտրական շրջաններից մեկից, որտեղ նա երբեք չէր եղել, բայց գնել էր պատգամավորական մանդատ տեղական լենդլորդից։ Տեղ զբաղեցնելով Պառլամենտում, Ռիկարդոն դառնում է այնպիսի բարեփոխուման կողմանկից, որը իրականում կվերացներ նման ձևով պատգամավոր դառնալու հնարավորությունը։ Ռիկարդոն պաշտանապես չմիացավ ոչ գործող Տորիների կուսակցությանը, ոչ էլ Վիգյան ընդդիմությանը։ Վիգենը նրան ավելի մոտ էին, նա մեծ համբավ ուներ վերջիններիս շրջանում, սակայն զբաղեցնում էր ոչ նախանձելի պաշտոն և հազվադեպ էր քվեարկում իրենց օգտին։ Հաճախ էր ելույթ ունենում, հիմնակնաւոմ տնտեսագիտական թեմաներով, կողմնակիր էր հացի տուրքի վերացմնանը, տնտեսության լիբերալիզացմանը, ազատ առևտրին, պետական պարտքի քչացմանը և այլն։
Ռիկարդոյի շուրջ ձևավորվեց խմբակ, որի մեջ մտնում էին իր հետևորդները․ Ջեյմս Միլը, Ջոն Ռամսեյ Մաք-Կուլոխը, Էդուարդ Ուեսթը և (1782—1828) և Թոմաս դե Կվինսին։ Ընկերական հարաբերությունների մեջ էր Թոմաս Մալթուսի, որի հետ հաճախ բանավիճում էր և Ժան Բատիստ Սեյի հետ։ 1821 թվականին հիմնում է Անգլիայում քաղաքատնտեսության առաջին ակումբը։
Մահացել է 51 տարեկան հասակում ականջային վարակից[11]։
Ռիկարդոն ունեցավ 8 երեխա, որոնցից երկուսը՝ Օսմանը և կրտսեր Դավիթը դարձան խորհրդարանի անդամ, իկս Մորտիմերը թագավորական գվարդիայի սպա։
Եղել է տնտեսական լիբերալիզմի կոնցեպտի համախոհ, որը թուլ չէր տալիս պետական որևէ միջամտություն տնտեսության մեջ և ենթադրում էր ազատ ձեռնարկատիրություն և ազատ առևտուր։
Ռիկարդոյի տնտեսական տեսության հիմնական կետերն են
հողի սեփականատերեր (լենդկորդները) - հողային ռենտա արտադրության համար անհրաժեշտ գումարի և կապիտալի սեփականատերեր- շահույթ աշտատողներ, արտադրությամբ զբաղվողներ- աշխատավարձ
Դասական տնտեսագիտությունն իր հետագա զարգացումը ստացավ անգլիացի նշանավոր տնտեսագետ Դավիթ Ռիակրդոյի կողմից։Եթե Սմիթը կապիտալիզմի զարգացման մանուֆակտուրային ժամանակաշրջանի տնտեսագետ էր, ապա Ռիկարդոն գործեց արդյունաբերական հեղաշրջման ժամանակաշրջանում, երբ մանուֆակտուրայից անցում էր կատարվում մեքենայական արտադրությանը։ Ռիկարդոն ձգտել է բաշխման օրենքները սահմանել արտադրության շահերից ու պայմաններից ելնելով։ Նա իր ուսմունքի հիմքում դրել է այն գաղափարը, որ ապրանքների արժեքը ստեղծվում է արտադրության գործընթացում կատարված աշխատանքով։ Կապիտալիստական արտադրության գլխավոր խնդիրը համարել է նյութական բարիքների արտադրության ավելացումը և նոր միայն փորձել է պարզաբանել հասարակական հարստության բաշխման օրենքները[փա՞ստ]։
Թեև Ռիկարդոն առաջինը ցույց տվեց, թե ինչու կատարյալ մրցակցության դեպքում աշխատանքային ծախսերի տեսությունը չի կարող ամբողջովին բացատրել գնի և ապրանքի հարաբերակցությունը, նա հետևեց Արժեքի աշխատանքային տեսությանը, որովհետը այն համարվելով կոպիտ մոտեցում իրականության, շատ հարմար էր իր մոդելի շարադրմանը։ Իր համար գլխավոր առաջադրանքը ոչ թե հարաբերական գների բացատրություննէր, այլ այնպիսի օրենքների սահմանումը, որոնք կկառավերն արտադրանքների բաշխումը հիմնական դասերի միջև։
Ռիկարդոյի արժեքի տեսության հիմնական դրույթներն են
Փոխանակյին արժեքը կախված է ոչ միային ապրանքի քանակից և որակից, այլւ ապրանքի հազվագյուտությունից։ Խոսելով բնական և շուկայական արժեքների մասին Ռիկարդոն գրել է «Բայց եթե մենք ընդունում աշխատանքը որպես ապրանքի արժեքի հիմա, ապա դրանից դեռ չի ենթադրվում որ մենք բացառում ենք իրական և շուկայական արժեքների պատահական և ժամանակավոր շեղումը իրենց սկզբնական և իրական արժեքներից». Գների մակարդակի վրա ծախսաց կենդանի աշխատանքի հետ զուգահեռ ազդում է նաև առարկայացման աշխատանքը, այսինքն «այդ աշխատանքին նպաստող միջոցների, գործիքների և կառույցի համար տարված աշխատանքը». Ապրանքի փոխանակման արժեքը կախված չէ աշխատողների աշխատավարձի փոփոխությունից, փոփոխվում է միայն արտադրանքի արժեքի ավելացման և աշխատավարձերի միջև առկա հարաբերակցությունը։ Աշխատանքի գնի (աշխատավարձի) բարձրացումը անհնար է առանց շահույթի համապատասխան նվազեցման Փողը, ինչպես ապրանքները, իրենց արժեքի իջեցման դեպքում պայմանավորում են աշխատվարձի անհրաժեշտ բարձրացումը, որն էլ իր հերթին բերում է ապրանքի գնի բարձրացմանը Փողը, որպես բոլոր քաղաքակիրթ բոլոր երկրների հիմնական փոխանակման միջոց «Բաշխվում է այդ երկրների մեջ որոշակի համաչափություններով, որոնք փոփոխվում են առևտրի և տեխնիկայի ցանկացած կատարելագործման և հացի ու աճող բնակչությանն կյանքին անհրաժեշտ իրերի հայթհայթման դժվարությունների ավելացման հետ». Ապրանքների փոխանակային արժեքների մակարդակը հակադարձ համեմատական է իրենց արտադրմանը հիմնական կապիտալի օգտագործման հետ, այսինքըն հիմնական կապիտալի աճի դեպքում փոխանկման արժեք կնվազի"
Ըստ Ռիկարդոյի կապիտալը «Երկրի հարստության մի մասն է, որը օգտագործվում է արտադրության մեջ և կազմված է ուտելիքից, հագուստից, գործիքների, կոշտ նյութերից, մեքենաներից և այլնից ինչը անհրաժեշտ է աշխատամքը շարժման մեջ քցելու համար»։ Ներդրված կապիտալի վրա եկամտի անհավասարաչափ բաշխման պատճառով վերջինս անցնում է մի զբաղմունքից մյուսին։
Աշխատանքը ունի բնական և շուկայական արժեք։
Շատ պատմաբաններ ենթադրում են, որ Ռիկարդոյի տեսությունները աշխատավարձի մասին ձևավորվել են իր ընկեր Թ․ Մալթուի հայացքների ազդեցությամբ։
Ռիկարդոն կանխատեսեց, որ որ աշխատավարձի բարձրացման դեպքում, աշխատողները ավելի շատ երեխաներ են ունենում և արդյունքում աշխատավարձը կիջնի այն պատճառով, որ աշխատողների քանակը ավելի արագ կաճի, քան նրանց պահանջարկը։
Շուկայական տնտեսության մեջ գործազրկությունը անհնար է, քանի որ պահանջվածից ավել բնակչությունը վերանում է։ Սա է Ռիկարդոյի աշխատավարձի «երկաթե» օրենքի էությունը։
Ռիկարդոյի տեսակետը գումարի տեսության վերաբերյալ հիմնվում էր ոսկու ստանդարտի ձևավորման առանձնահատկությունների վրա։ Դրանով հանդերձ «ոչ ոսկին, ոչ այլ ապրանք չեն կարող հավերժ լինել չափման բացարձակ արժեք բոլոր իրերի համար»։ Ռիկարդոն կողմնակից էր գումարի քանակական տեսությունը։
Ռիկարդոյի տնտեսագիտական ուսմունքում առանցքային նշանակություն ունի արժեքի տեսությունը։ Ռիկարդոն արժեքի տեսությունը հասցրեց որոշակի կատարելության հնարավորին չափ վերացնելով այն թերություններն ու հակասություններ, որոնք բնորոշ էին նրա նախորդներին։ Ռիկարդոն ավելի հստակ է բնութագրում սպառողական արժեք և փոխանակային արժեք հասկացությունները։ Նա կիրառել է նաև հարաբերական արժեք և բացարձակ արժեք հասկացությունները։ Հարաբերական արժեքն, ըստ էության, նա համարել է փոխանակային արժեքը, որը հարաբերականորեն արտահայտվում է մեկ այլ ապրանքի որոշակի քանակության միջոցով։ Բացարձակ արժքը Ռիկարդոն համարում է ապրանքի մեջ մարմնացած աշխատանքի քանակությունը։ Փոխանակային արժեքը նա ներկայացրել է որպես բացարձակ արժեքի դրսևորման անհրաժեշտ ձև[փա՞ստ]։
Դավիթ Ռիկարդոն գտնում էր, որ աշխատանքը, մյուս ապրանքների նման ունի բնական ու շուկայական գին։ Աշխատանքի շուկայական գինը նա համարել է աշխատավարձը, որը տատանվում է իր հիմքը հադիսացող բնական գնի շուրջը, որը ըստ նրա, բանվորի և նրա ընտանիքի գոյամիջոցների արժեքն է։ Ռիկարդոն տարբերել է աշխատավարձի երեք կատեգորիաներ՝ անվանական, իրական և հարաբերական աշխատավարձ։ Անվանական աշխատավարձը նրա բնութագրմամբ փողի այն քանակն է, որը տրվում է բանվորին տարվա ընթացքում, իսկ իրական աշխատավարձը այն կենսամիջոցները, որը բանվորը կարող է ձեռք բերել իր դրամական աշխատավարձով։ Հարաբերական աշխատավարձ ասելով նա նկատի է ունեցել աշխատավարձի փոփոխությունը շահույթի ու ռենտայի համեմատությամբ[փա՞ստ]։
Դավիթ Ռիկարդոյի տնտեսագիտական ուսմունքում առավել հաջողված է համարվում հողային ռենտայի տեսությունը, որի շատ դրույթներ ներկայումս էլ արժեքավոր ու հետաքրքիր են։ Ի տարբերություն իր նախորդների, Ռիկարդոն ռենտայի իր տեսությունը կառուցել է արժեքի աշխատանքային տեսության հիման վրա։ Նա հողային ռենտայի առաջացման նախադրյալներ է համարում հողային ռեսուրսների սահմանափակությունը և դրանց նկատմամբ սեփականության առկայությունը։ Ռիկարդոն գտնում է, որ Ռենտա են ապահովումմիայն միջին ու լավագույն հողամասերը՝ կախված դրանց բերրիության ու տեղադիրքի տարբերություններից։ Ռիկարդոն ժխտել է բացարձակ ռենտայի գոյությունը, նշելով, որ վատագույն հողամասերում արտադրված ապրանքները ռենտա ապահովել չեն կարող, քանի որ դրանց արժեքը ու գինը հավասար են, հետևաբար կարող են փոխհատուցել կատարված ծախսերը և ապահովել ֆերմերի միջին շահույթը[փա՞ստ]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.