Ժամբլու
From Wikipedia, the free encyclopedia
Ժամբլու (ֆր.՝ Gembloux. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել); վալոներեն՝ Djiblou; հոլ.՝ Gembloers, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈɣɛmˌbluːrs]. 1975-1979 թվականներին կոչվել է Ժամբլու սյուր Օռնյո/Gembloux-sur-Orneau[3] ·[4] ·[5]), քաղաք և համայնք Բելգիայում՝ Վալոնիա երկրամասի Նամյուր մարզում[6]։ Զբաղեցնում է 5,86 կմ² տարածք։ 2006 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 21.964։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ժամբլու | |||||
ֆր.՝ Gembloux-sur-Orneau | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Համայնք | Նամյուր | ||||
Մակերես | 95,86 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 25 933 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 081 | ||||
Փոստային դասիչ | 5030[2], 5032[2], 5031[2], 5853[2], 6333[2] և 5830[2] | ||||
Պաշտոնական կայք | gembloux.be(ֆր.) | ||||
| |||||
Քաղաքը լայն ճանաչում է ձեռք բերել նրանում գործող գյուղատնտեսական գիտությունների համալսարանի շնորհիվ, որը տեղավորված է 10-րդ դարի կառույց համարվող բենեդիկտյան աբբայության պատմական շինություններում։
Ժամբլուի զանգակատունը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ նկատի առնելով դրա ճարտարապետական արժանիքները, ինչպես նաև քաղաքային ինքնավարության զարգացման գործում խաղացած դերը[7]։