Թոմաս Քարլեյլ From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Կարլայլ (անգլ.՝ Thomas Carlyle, դեկտեմբերի 4, 1795[1][2][3][…], Էկլեֆեխան, Դամֆրիսշիր, Մեծ Բրիտանիայի թագավորություն - փետրվարի 5, 1881[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4])՝ բրիտանացի գրող, հրապարակախոս, պատմաբան և շոտլանդական ծագումնաբանության փիլիսոփա, «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» բազմահատորանոց գրքի հեղինակ (1837), «Հերոսներ, հերոսների մեծարում և հերոսականը պատմության մեջ» (1841), «Ֆրիդրիխ Երկրորդի կյանքի պատմությունը» (1958-1965)։ Դավանում էր ռոմանտիկ «Հերոսների պաշտամունքը»՝ բացառիկ դեմքերի ինչպիսին է Նապոլեոն Բոնապարտը, որոնք իրենց գործերով կատարում են աստվածային ճակատագրերը և առաջ են շարժում մարդկությունը, բարձրանալով սահմանափակված բնակչությամբ ամբոխի վրա։ Հայտնի նաև որպես Վեկտորեական դարաշրջանի առավել փայլուն ոճաբաններից մեկը։
Թոմաս Քարլայլ անգլ.՝ Thomas Carlyle | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1795[1][2][3][…] Էկլեֆեխան, Դամֆրիսշիր, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 5, 1881[1][2][3][…] (85 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | լեզվաբան, գրականության պատմաբան, պատմաբան, թարգմանիչ, մաթեմատիկոս, փիլիսոփա, ակնարկագիր, գրող, գրական քննադատ, վիպասան և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Էդինբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, պատմություն և մաթեմատիկա |
Պաշտոն(ներ) | Էդինբուրգի համալսարանի ռեկտոր |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան և Annan Academy? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][6] և գերմաներեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Jane Welsh Carlyle? |
Մայր | Margaret Aitken Carlyle?[7] |
Ստորագրություն | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Thomas Carlyle Վիքիպահեստում |
Ծնվել է մի հասարակ գյուղական ընտանիքում։ Նրա ծնողները խիստ կալվինիստներ էին հոգևոր կարիերայի նկատմամբ և 14 տարեկանում նա ընդունվում է Էդինբուրգյան համալսարան։ Չցանկանալով դառնալ քահանա նա համալսարանը ավարտելուն պես դանում է մաթեմատիկայի դասախոս մարզերից մեկում, սակայն հետո կրկին վերադառնում է Էդինբուրգ:Այստեղ նա որոշ ժամանակ խորապես զբաղվում էր իրավաբանությամբ։ Սակայն դրանից էլ է շատ շուտ հիասթափվում և խորանում գերմանական գրականության մեջ։
Թարգմանված Գյոթեի «Վիլհելմ Մեյսթերին»-ը 1824 թվականին և «Շիլերի կյանքը»-ը 1825 թվականին եղել են Կարլայլի առաջին մեծածավալ ստեղծագործությունները։ Դրանց հաջորդում են քննադատական վերլուծություններ և թարգմանություններ Ժան-Պոլից։
«Մարգարեական վիշտ, այնպես խորը, ինչպես Դանթեինը և քողարկված արևոտ և նուրբ Գյոթեով»՝ Կարլայլը այն համարում էր ոչ բոլոր մահկանացուներին հասանաելի[8]։
Նույն օրիգինալությամբ, ինչպիսին այս ստեղծագործությունն է, տարբերվում է «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» գիրքը («French Revolution, a history», 1837), «Չարտիզմ»(1839), դատախոսություններ հերոսների և հերոսական պատմությունների մասին («On Hero worship» 1841), պատմական և փիլիսոփայական արտացոլանք «Անցյալն ու ներկան» («Past and present» 1843)։
Չմոտենալով որևէ սահմանված քաղաքական կուսակցության Կարլայլը իրեն միայնակ էր զգում և որոշ ժամանակ մտածում էր սեփական ամսագիրը հրատարակել իր «հավատարիմ արմատականությունը» քարոզելու համար։ Նշված բոլոր Կարլայլի ստեղծագործությունները ստորագված են այն ցանկությամբ, որ պետք է հիմնավորել քաղաքակրթության բարոյական պարտականությունը, բարոյականության զգացումը և հավատը։ Հերոսական պատմության գնահատումները չափազանցված են։ Նրա հայացքները ամենավառը արտահայտված են «Վերջին օրերի բրոշյուրը» գրքում («Latter-day pamphlets», 1858)։ Այստեղ նա ծիծաղում է նեգրերի ազատագրության վրա, դեմոկրատիայի վրա, քաղաքական և տնտեսական բնագավառներում գիտնականների վրա և այլն։ Այս բրոշյուրներից հետո ոչ միայն Կարլայլի վրա զայրանում էին իր թշնամիները, այլ նաև շատ երկրպագուններ դադարեցին իրեն հասկանալ։
1840-ական թվականներին Կարլայլի հայացքները փոխվում են դեպի պահպանողականություն:Աստիճանաբար Կարլայլի աշխատանքներում կապիտալիզմի քննադատությունը աստիճանաբար ավելի մեղմանում էր, իսկ նրա մեկնաբանությունները ուղղված դեպի ժողովրդական զանգվածների ելույթներին՝ ավելի կտրուկ։ «Առաջ և հիմա» գրքում նա նկարել է միջնադարյան հասարակության իդալական պատկերներ, որտեղ իբրև թե գերակշռում էին պարզ, ազնիվ հարաբերություններ։ Դա մի ռոմանտիկ ուտոպիա էր, որը մոտիկացնում էր Կարլայլին ֆեոդալական սոցիալիստներին։
Կարլայլի բոլոր աշխատանքներից կարևորագույն պատմական արժեք ունի «Օլիվեր Կրոմվելի նամակները և ելույթները» գիրքը («Letters and Speeches of Oliver Cromwell» (1845-1846)), մեկնաբանություններով՝ «Անցյալը անկողմնակալ չէ հերոս Օլիվեր Կրոմվելի համար»։ Կարլայլը նորովի է ներկայացնում Կրոմվելի դերը երկրի պատմության մեջ։ Այդ աշխատանքը իր ժամանակների համար նորարարական էր։ Անգլիացի պատմաբանները մինչ այդ ժամանակները արհամարհում էին այս անձին, տեսնելով նրա մեջ միայն թագավորասպանի և բռնապետի։ Կարլայլը փորձեց հասկանալ և՛ հեղափոխության բուն բնույթը, և՛ Կրոմվելի գործողությունների իրական շարժառիթները։
Կարլայլի ամենածավալուն աշխատանքը «History of Friedrich II of Prussia, Called Frederick the Great II]»-է (1858-1865), որը ստիպեց նրան ճանապարհորդել դեպի Գերմանիա։
Անգլիական գրադարանի քաղաքականությունից դժգոհելով՝ 1841 թվականին դառնում է Լոնդոնյան գրադարանի ստեղծման նախաձեռնող[9]։.
1847 թվականին հայտնվում է նրա «Պատմական և քննադատական փորձեր» (ամսագրային հոդվածների հավաքածու), 1851 թվականին՝ նրա երիտասարդ տարիների ընկերոջ, գրող Ջոն Ստերլինգի կենսագրությունը։ 1868 թվականից մինչև 1870 թվականները Կարլայլը զբաղված էր իր ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն հրապարակելով («Library edition», 34 հատոր)։Դրանից հետո նա տպում է «Առաջին նորվեգական թագավորներ» շարքը (1875)։
1866 թվականին Կարլայլին առաջարկում են Էդինբուրգի համալսարանում ռեկտորի պատվավոր տեղը։ Բացի այդ տեղից նա ուրիշ ոչ մի պաշտոն չի զբաղեցրել ամբողջ կյանքում մնալով միայն գրող։
Թոմաս Կարլայլը մահանում է 1881 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.