From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Մերտոն (անգլ.՝ Thomas Merton; հունվարի 31, 1915[1][2][3][…] կամ հունվարի 15, 1915[4], Prades, Արևելյան Պիրենեյներ, Ֆրանսիա[5] - դեկտեմբերի 10, 1968[1][2][3][…], Բանգկոկ, Թաիլանդ[5]), ամերիկացի բանաստեղծ, կուսակրոն քահանա, աստվածաբան, ուսուցիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ, Զենկաթոլիկության քարոզիչ[6]։
Թոմաս Մերտոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1915[1][2][3][…] կամ հունվարի 15, 1915[4] |
Ծննդավայր | Prades, Արևելյան Պիրենեյներ, Ֆրանսիա[5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 10, 1968[1][2][3][…] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Բանգկոկ, Թաիլանդ[5] |
Գերեզման | Կենտուկի |
Մասնագիտություն | աստվածաբան, բանաստեղծ, ակնարկագիր, ինքնակենսագիր, լրագրող, հակապատերազմային ակտիվիստ, կաթոլիկ քահանա և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Քլեր քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Oakham School? |
Աշխատավայր | St. Bonaventure University? |
Thomas Merton Վիքիպահեստում |
Մերտոնը ծնվել է նկարչի ընտանիքում։ Վաղ հասակում կորցրել է մորը, շատ չանցած՝ նաև հորը։ Ռուսաստանում Մերտոնը հայտնի է հիմնականում Անդրեյ Կիրիլենկովի (արձակագիր) և Ռեգինա Դերիևայի (բանաստեղծուհի) ստեղծագործությունների թարգմանությունների շնորհիվ։
Թոմաս Մերտոնն առաջին մասնագիտությամբ բողոքական ուղղության լրագրող էր, բայց չուներ կրոնական հետաքրքրություն։ 1930-ական թվականներին ծանոթացել է կաթոլիկ ուղղության հայտնի գործիչ Եկատերինա Դոխերտի հետ, ով գաղթել էր Ռուսաստանից և «Մադոննայի տուն» կաթոլիկական շարժման հիմնադիր էր։ Մերտոնն իր սոցիալական գործունեությունն սկսել է Հարլեմում՝ Դոխերտիի հիմնած «Ընկերության տանը»։
Հոգևոր որոնումների արդյունքում դարձել է կաթոլիկ ուղղության հետևորդ, դրանից հետո որոշել է վանական դառնալ։ Ժամանակի ընթացքում դարձել է 20-րդ դարի խոշորագույն կաթոլիկ գրող, կաթոլիկություն տարածող։
Ծանոթացել է տարբեր կրոնների բազմաթիվ գործիչների հետ, յուրացրել Ճապոնիայի, Շրի Լանկայի, Տիբեթի բուդդայական մեդիտացիայի տեխնիկան։ Որպես ուսուցիչ՝ նա իր աշակերտների մեջ խոր հարգանք և հետաքրքրություն է սերմանել Արևելքի հոգևոր ժառանգության նկատմամբ։ Վիետնամում ԱՄՆ-ի ագրեսիայի դեմ բողոքի ցույցերից հետո նա՝ որպես ազդեցիկ կաթոլիկ հրապարակախոս, դժգոհել է ամերիկյան իշխանություններից։ Մերտոնին արգելել էին մամուլում հոդվածներ հրապարակել, և նա վանքում կազմակերպել է սամիզդատի տպագրությունը։
Թոմաս Մերտոնը մահացել է Բանգկոկում դժբախտ պատահարի արդյունքում (էլեկտրական հոսանքի հարվածից)[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.